itel.amOpera Software-ը, RuTube-ը եւ VKontakte.ru-ն հետաքրքրվում են հայաստանյան շուկայով
Երեւան/Մեդիամաքս/. Opera Software ընկերությունը նախատեսում է լոկալիզացնել իր բրաուզերը Հայաստանի համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է ԱՊՀ-ում Opera Software-ի հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաեւը` դեկտեմբերի 4-ին Երեւանում հանդես գալով «Աութսորսինգից դեպի նորարարություններ» համաժողովում:
Նա նշել է, որ Հայաստանում շարժական ինտերնետի սպառողների 74 %-ը օգտվում են Opera Mini ծրագրից: Ինչ վերաբերում է սովորական համակարգիչներին, ապա Հայաստանում Opera բրաուզեր է տեղադրված ինտերնետ հասանելիություն ունեցող համակարգիչների 11%-ի վրա:
Վլադիմիր Իսաեւը տեղեկացրել է, որ Opera Software-ը համագործակցության մասին բանակցություններ է վարում ՀՀ բջջային օպերատորներից մեկի հետ:
RuTube ընկերության ղեկավար Միխայիլ Իլյիչեւը համաժողովում ասել է, որ իրենք բանակցում են հայ գործընկերների հետ թրաֆիքի քեշավորման վերաբերյալ, իսկ VKontakte.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչ Վլադիսլավ Ցիպլուխինը հատնել է, որ ընկերությունը մտադիր է ավելի ակտիվ գործունեություն ծավալել ՀՀ շուկայում:
Տեսնես ո՞ր բջջային օպերատորի հետ ա բանակցություն վարում:Իմանամ Վիվասյոլն ա (© MWMS) գնամ ինձ կախեմ:
![]()
Շատ լավ բան են մտածել, բայց իրենց օգուտ այս պարագայում ո՞րն է: Ես ինչքան գիտեմ Օպերան անվճար ծրագիր ու չունի վճարովի ծառայություններ, թ՞ե ես սխալվում եմ:![]()
Վիվասելի հետ համագործակցի ու օպեռա մինիյով անլիմիտ ինետ տան լավ կլնի![]()
Երեկ Opera 11 beta-ն վերջապես տեղադրեցի: Խոսքեր չունեմ, հրաշալի ա, Extention-ներն ընդհանրապես մորթում են:
Միակ բանը, որ դուր չեկավ, addres bar-ում հասցեի կիսատ գրելն ա: 10 հատ Յութուբի վիդեո բացեմ, բոլորի ադրես բարերում նույն բանն ա գրած լինելու` «www.youtube.com/watch», անկապ ա: Դա փոխելու տեղ չունի՞, փնտրեցի չգտա:
Մերսի, բայց իմ մոտ էդ քո ասածից չկա: Երկար փնտրեցի, վերջը գտա, սենց ա:
Կարող ա՞ քոնը հին build ա, ուրիշ անունով ա: Իմ մոտ Build 1111-ն ա:
հա էտ բուիլդի մեջ չկա նոր են ավելացրել
թազեն քցի http://snapshot.opera.com/windows/ta...00_1145_en.exe
Rammstein (15.12.2010)
Կարապետ (15.12.2010)
կարելիյա opera յի թեման փակված համարել
NSS Labs ընկերությունը ներկայացրել է բրաուզերների անվտանգության վերաբերյալ կատարած հետազոտության արդյունքները, որոնց համաձայն` համեմատաբար ավելի անվտանգ է Microsoft-ի Internet Explorer 9 բրաուզերը: Այն դեռևս հասանելի է միայն բետա-տարբերակով:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ IE9-ը արգելափակել է վտանգավոր ծրագրերի 99%-ը: Համեմատության համար նշենք, որ Internet Explorer 8-ն արգելափակել է վտանգների 90%-ը, Firefox 3.6-ը`19%-ը, Safari 5-ը` 11%-ը և Chrome 6-ը` 3%ը: Opera 10 բրաուզերը ցույց է տվել ամենավատ արդյունքը. նորվեգական բրաուզերը չի արգելափակել ոչ մի վնասակար ծրագրային ապահովում: NSS Labs-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Internet Explorer 9-ի այսպիսի արդյունքները պայմանավորված են SmartScreen տեխնոլոգիայով, որը կարողանում է հայտնաբերել վնասակար ֆայլերն ու ծրագրերը:
http://www.pcnews.am/news/internet/1890-ie9.html
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ