Այն ամբողջ ընթացքում, ինչ ճանաչում եմ ամուսնուս, իմ կյանքը լի է նման անսպասելի խենթություններովԵթե ուզում եք, կպատմեմ դրանցից մի քանիսի մասին
![]()
Some people cause happiness wherever they go, others - whenever they go!
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իրականում ՆԱ զարմանալի կարողություն ունի կյանքս հեքիաթի վերածելու... Հիմա, որ ուզում եմ գրե,լ այնքան-այնքան դեպքեր եմ հիշում ու ակամայից ժպտում... Բայց դրանց մեծ մասը չափազանց անձնական են ինչ-որ մեկի հետ կիսելու համար... Լավ, քանի որ ինքս եմ առաջարկել պատմել, կպատմեմ նրա` ինձ արված ամուսնության առաջարկի մասին: Պարզապես մի օր մեր տուն գեղեցիկ փաթեթավորմամբ մի տուփ բերեցին մի գրությամբ "Մեկ ժամից կսպասեմ..." Փաթեթում գեղեցիկ երեկոյան զգեստ էր, հասկացա որ հենց այդ հագուստով է նա ակնկալում տեսնել ինձ... Ինչևէ, մեկ ժամից պատրաստ էի: Հետո` "Կուչինան", մոմերը, իտալական ռոմանսներ երգող տղան ու առաջարկությունը "այլևս չեմ ուզում ապրել առանց քեզ..." ու մատանին... Մատանին ես կրեցի հենց այդ օրվանից` հակառակ հայկական ավանդույթների... Հետո մեքենայում չգիտեմ որտեղից վարդերի հսկայական փունջ էր հայտնվել... Մի քամի ամիս հետո ամուսնացանք... Այն, որ ամուսնության հաջորդ օրը Փարիզ էինք մեկնելու ես իմացա միայն դրա նախորդ օրը, երբ "պատահաբար" հայտնվեցի Ֆրանսիայի դեսպանատանը`ինչպես պարզվեց` հարցազրույցի: Ապշած էի ու... երջանիկ...
Some people cause happiness wherever they go, others - whenever they go!
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ