Հետաքրքիր թեմա է:
Սակայն, նախ չեմ կարող կիսել հեղինակի տեսակետն ու դիրքորոշումը հենց այն առումով, որ թեման նպատակաուղղվածորեն զետեղված է «Պատմություն» բաժնում. սույն առասպելի արժանահավատությունը խիստ կասկածելի է: Գուցե հենց դրանի՞ց սկսեք քննարկումները, այլ ոչ թե «մոգերն էլ են հայ» - հումորախառը հայտարարմամբ մեր կողմնացույցերը ապակողմնորոշենք:
Իմ կարծիքով նրանց հայտնվելը աստվածաշնչյան «խառը ժամանակներում», թեկուզև պատճառաբանված /ըստ Աստվածաշնչի/, բայց այնքան էլ հիմնավորված չեն: Շատ հարցականներ ու «չհետաքննված» հանգամանքներ կան այդ արկածախնդիր եռյակի հետ կապված…
Գիտեք, նրանց անհասկանալի այցը ես կհամեմատեի այն բանի հետ, եթե, դիցուք, Նոբելյան մրցանակի հանձնաժողովի անդամները գաղտնագողի կեսգիշերին այցելեին Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը՝ ինչ-որ մեկին թաքուն պարգևատրելու ու անհետ, անաղմուկ հեռանային…
Էջանիշներ