այո
ոչ
չգիտեմ



Ժող մի հատ հիմմմար հարց տամ էլի (իսկ ես նենց եմ սիրում հիմար հարցեր տալ)… Անպայման Գագոն Սերժի ախրաննիկին պիտի տփոց տար, նոր հիշեի՞նք, որ ինքը քխ քաղաքապետ ա ու պիտի հրաժարական տա…Ուրեմն պաշտոնական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացնելը կամ վատնելը պատժվում է 4-8 տարի ազատազրկմամբ, իսկ դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ 3-7 տարի, այնպես որ քաղաքապետը տենց մի երևելի ծանր հանցագործություն չի կատարել։ Նորմալ ա
![]()
Si vis pacem, para bellum
Վիկիլիքսկից հետո համար մեկ թեժ լուր
թերթ.ամՉոռնի Գագոյի սկանդալը ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
14:53 • 08.12.10
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ երեկ և այսօր, վկայակոչելով հայկական ԶԼՄ–ները, ծավալուն անդրադարձ են կատարել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի անեցած սկանդալային պատմությանը։ Մասնավորապես ռուսալեզու InterRight, Stringer գործակալությունները, novoteka.ru, vsemi.ru, newsru.com կայքերը ներկայացնում են սկանդալային պատմության մանրամասները՝ միաժամանակ նշելով, որ «նախագահի ողջ աշխատակազմը բոյկոտ է հայտարարել Երևանի քաղաքապետին», Սերժ Սարգսյանը «հրաժարվում է ընդունել կամ լսել Բեգլարյանին», և «կհասնի գործն արդյոք Երևանի քաղաքապետի հրաժարականին, դժվար է ասել»,– գրում են ռուսական ԶԼՄ–ները։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի արձագանքը այս միջադեպին հակասական է։ Քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մի քանի տեղական ԶԼՄ-ների ասել են, թե նման միջադեպ տեղի չի ունեցել. «Տվյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասել են վարչությունից։ Իսկ ավելի ուշ հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով վարչության պետի զբաղվածությամբ։ Tert.am-ի լրագրողը փորձեց կապ հաստատել վարչության պետ Անժելա Մարտիրոսյանի հետ, բայց ոչ ֆիքսված, ոչ բջջային հեռախոսներով զանգերին չեն պատասխանում։

Իսկ ինչու՞ պիտի սենց լինի բռատ ջան։ Եթե մարդը քրեական հանցագործություն է կատարել, ապա պիտի պատժվի ըստ մեր երկրի օրենքների, անկախ պաշտոնական դիրքից։ Դեռ ավելին՝ պաշտոնական դիրք ունենալը ՀՀ քրեական օրենսգրքի որոշ դրույթներով համարվում է ծանրացուցիչ հանգամանք։ Այնպես որ եկեք հավատանք, որ այդպես է, մենք մեզ համար, մենք մերոնցով։ Ուրիշ բան չեմ ասում, ոչ թե իրար խաբենք՝ այլ հավատանք, որ այդպես պիտի լինի ու ոչ թե մոռացվի ու մեր աչքին էլ թոզ փչեն։ Մի խոսքով չանցնի գնա էս դեպքը, մարդա թող հիշի իր գրանցամատյանում։ Նա վսյակի…
Հ.Գ. Քվեարկեցի կողմ։ + պիտի դատվի (հանաք արեցինք, պրծանք)
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 08.12.2010, 15:55:
Si vis pacem, para bellum

Ժառ ջան, որ տենց նայենք բոլորն էլ ինչ որ բաժինների աշխատանքա, քաղաքապետն ինչա անում որ?Չգիտես ինչի էդ բաժինը նորա քնից զարթնել ու որոշել, որ ասենք կարելի ա շենքերի վրայի 100 տարվա կեղտը մաքրել, երեսպատումը նորոգել, որ մարդ նայելուց չասի է ինչ փնթի շենքա...
Էս օրինախախտ երկրում դժվարա առաջինի դափնին որևէ մեկին տալ, որովհետև իրարից հետ չեն մնում:
Վիեննայից հետո Երևանը պետքա գեղեցկուհի երևա? Բայց ամերիկյան շատ քաղաքներից որ հաստատ լավնա: Նենց որ շատ հարաբերականա թե ով ինչովա հիանում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Գագոն, իրա վարքով, բարքով, էությամբ ու բովանդակությամբ արտահայտում ա ՀՀ-ում տիրող սոցիալ-հասարակական-մշակութային հարաբերությունները: Ինքը տոշնի քաղաքապետ ա: Սրանից ավել մենք չենք կարա ունենանք, իրավունք չունենք: Ինքը լրիվ նայվում ա Նախագահ, ԱԺ նախագահ, ԱԺ, բիզնես, մշակույթ ֆոնի վրա: Սրանից մի քիչ տարբերվողը աննորմալություն կլիներ: Ինքը համ էլ փիս դուխով տղայա, կարող ա նախագահ դառանա Ալիեվին չափալախի, Ղարաբաղն առնի ձեռից:
Տղու կնգան ուզեցել են տեղից հանեն, տղեն չափալախել ա: Բա ո՞վ լիներ, սուս մնար: Իրան որ տեղից հանելու լինեին, կկրակեր: Գոհ եղեք, որ առանց զոհերի ա միջադեպը ավարտվել:
Հա, ինչ էի ասում .. ասֆալտն էլ մանրից անում են, մի քանն հատ էլ զիբիլի վեդրո են դրել կենտրոնում, իրա տաբլիշկեքով - աջ գնաս Մաշտոցի պողոտա կհասնես, ձախ գնաս Թումանյան փողոց կհասնես, ուղիղ գնաս՝ դեվին դեմ կառնես, կտուգանի: Հեսա նոր տարի ա, տոնածառ բան կդնեն, լիքը լույս կլինի, Ձմեռ պապիներ, ու ամենակարևորը Ձյունանուշիկ՝ մենակ կամ ընգերուհիներով:
Դավ ջան, համայնքի ղեկավարը հենց պիտի համակարգի էդ բաժինների աշխատանքը։ Եթե քաղաքապետը չհսկի ու չպահանջի, էդ վարչությունների ու բաժինների մրգին էլ չի լինի, թե սեփական պարտականությունները ոնց են կատարում։ Շենք ներկելը ուժեղ բիզնես ա։ Սարքում ենք մի ֆիկտիվ ՍՊԸ ֆիկտիվ գույքով, հայտարարում ենք ֆիկտիվ մրցույթ, ու պատրաստ ա։ Սեփական կազմակերպությունդ քո համար փող ա աշխատում, դու էլ առոք փառոք նախագահի պռատակոլի աշխատող ես տփում... ։))
Արխային իրանք լավ գիտեն ում բաժինն ինչքանա![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Հավանական է, որ Գագիկ Բեգլարյանը հրաժարական ներկայացնի
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին։
Իշխանական կուլիսներում երեկ ակտիվորեն քննարկվում էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նախագահականի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած միջադեպը: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս միջադեպը լցրել է Սերժ Սարգսյանի համբերության բաժակը, և հավանական է, որ շատ շուտով Բեգլարյանը հրաժարական ներկայացնի: Նույնիսկ քննարկվում է Երևանի հաջորդ քաղաքապետի անունը. ամենայն հավանականությամբ, դա լինելու է ներկայիս փոխքաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը` վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանի որդին:
Ի դեպ, երեկ օրվա երկրորդ կեսին Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը եղել է նախագահական նստավայրում: Թե ինչ է քննարկվել՝ մեզ կոնկրետ տեղեկանալ չհաջողվեց, սակայն դժվար չէ կռահել, որ հիմնականում խոսքը վերաբերել է տեղի ունեցած միջադեպին:
Ի դեպ, քիչ առաջ նախագահական նստավայրից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ նման միջադեպ իրոք տեղի է ունեցել:
http://www.1in.am/arm/armenia_politics_3926.html
http://www.armtimes.com/19847Նախօրեին մենք տեղեկություններ էինք ստացել, որ անցյալ ուրբաթ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագո) հենց Բաղրամյան 26-ից «առեւանգել» է Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:
Ըստ մեր տեղեկությունների, Բեգլարյանը Կանդայանին տարել է իրեն պատկանող «Մետաքս» գործարան եւ դաժան ծեծի ենթարկել: Նախօրեին մենք ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հարցում էինք ուղարկել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին` խնդրելով հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը: Պատասխան, սակայն, ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ` չստացանք: Բայց արդեն երեկ նախագահական նստավայրից ոչ պաշտոնապես մեզ պատմեցին սույն սկանդալային եղելության բոլոր մանրամասները: Նաեւ փոխանցեցին, որ Բեգլարյանին մինչեւ երկուշաբթի ժամանակ է տրված` կամ հրաժարական տալ, կամ` ներողություն խնդրել ինչպես Արամ Կանդայանից, այնպես էլ արարողակարգի բաժնի ողջ աշխատակազմից: Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը անձամբ է կոշտ զրույց ունեցել Բեգլարյանի հետ: Իսկ աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը ցանկացել է հրաժարական տալ, քանի որ նրա միջոցով է Բեգլարյանը հանդիպել Կանդայանին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ