Ինչքան հասկացա հեղինակի հարցադրումից /կարծում եմ, Դուք նույնպես/, ի սկզբանե հարցն այստեղ խնդրի «տեխնիկական կողմը» լուսաբանելը կամ փաստաբանելը չէր միայն… ու տագնապի հազիվ նկատելի երանգ կար, ու կատարվածը արդարացման լույսի տակ տեսնելու ցանկալի աղերս:
Եկեք միանգամից անկեղծորեն ասենք, որ ՈՉ, ծնողի խանդակաթ սիրտը ոչ մի արդարացում չի տեսնի այդ պարագայում… եկեք ավանդույթներով հաստատված մեր հոգեբանությունը /բայց ոչ բարդույթավորվածությունը/ չվերաձևենք կեղծ լոյալության… Հարցադրումը ավելի քան լուրջ է ու արդիական՝ ինչպես երբեք: Գիտեք, սա արդեն ուրախալի ու ոգևորիչ է, որ հենց զավակներն են այդ խնդրին օբյեկտիվորեն նայում, ինչը կարծես թե ընդհանրապես հատկանշական պիտի լինի ավագ սերնդի՝ ծնողների համար…
Բավականին ազատամիտ տեսակետներ ու մտքեր են առկայծում նմանատիպ թեմաներում, սակայն դրանք, դատելով ձևակերպման անլրջությունից ու ապշեցուցիչ թեթև վերաբերմունքից, հաճախ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու միտումն ունեն, ու բարեբախտաբար, հաճախ մնում են որպես մտքեր:
Անդրադառնալով բուն հարցին, իմ կարծիքով, եթե ըստ հայտնի ձևակերպման. «մարդը հասարակության արդյունք է», այս դեպքում. «զավակը ընտանիքի արդյունքն է»… ու առանց մեղմացուցիչ հանգամանքների, առանց հնարավոր վրիպումները արդարացնող հանգամանքների, ուղղակի արձանագրենք, որ արդեն «ջարդված կուլայի» փաստը ինչ-որ լրացուցիչ /ու վրդովեցուցիչ/ ծնողական հետաքննություններով «добивать» անելը … ցավոք, արդեն ՈՒՇ Է:
Էջանիշներ