Լաավ, գնացի իրանց մոտ, հետները խոսացի, էդ ինչ թարախ ժողովուրդ են, թարախ ու կռիս, ամեն ձև ուզում են քցած ըլնեն մարդկանց, ասում եմ` ուզում եմ ebay-ից 3 հատ զարդ բերեմ որպես նվեր, բիժուտերիա, ուղղակի ոսկեջուրա, մերոնց նոր տարվա նվեր, ասումա ինչքանա?, ասում եմ մի 12,13 դոլար (իրոք էդքան էլ կա): Ասումա բա ոնց կարա էդքան արժենա, եթե ոսկեջուրա, ու մի տեսակ կիսամուննաթ տոնով: Ես էլ ջղայնացա նույն ձևով ասի տենց: Ինքն էլ, թե բա դրսում կարողա 1 դոլար արժենա, իսկ ստեղ 1000, էդ մենք ենք որոշում, թե ինչքան արժի ապրանքը, ըստ դրա էլ հարկում ենք: Տեսա հետները լեզու գտնելու ճար չկա, ասի լավ ու դուրս էկա: