Այսօրվա Եվրատեսիլի հաղթանակի հետ կապված՝ ինչ Հայաստանն սկսել է մասնակցել մանկական ու մեծական Եվրատեսիլներին, առաջին անգամն էր, որ չեմ քվեարկել: Ու մերոնք հաղթեցին: Սրանից դենն էլ ոչ մի անգամ չեմ քվեարկելու:

Իսկ նախանցած տարի ի՜նչ մի ակտիվ գործունեություն էի ծավալել՝ քվեներն ավելացնելու համար: Երբ Ինգան ու Անուշն էին ելույթ ունենում: Այսօր էս գաղտնիքն առաջին անգամ ակումբի Երվանդին եմ պատմել, ու այն դադարել է գաղտնիք լինելուց, այստեղ էլ եմ գրում:
Ամուսնուս հեռախոսը կորպորատիվ է, մարդկային լեզվով ասած՝ իր խոսակցությունների ու սմսների համար ինքը չի վճարում: Բայց երբեք թույլ չի տալիս ո'չ իրեն, ցավոք,

ո'չ էլ ինձ, որ չափն անցկացնենք միջազգային խոսակցությունների ու Հայաստանի օգտին բազմապիսի քվեարկությունների ժամանակ: Չնայած դրան,ամեն անգամ ճակատս պնդացնում եմ, գոնե մի երեք ձայն իր հեռախոսից ճամփում: Նախանցած Եվրատեսիլի ժամանակ տանը չէր: Ես էլ ուղեղս լարել եմ, մտածում եմ, թե ինչպե՞ս համոզեմ իրեն, որ չքնի ու վերջում քվեարկի:

Ձևը գտա. Հեռախոսիս մեջ ծրագիր կա, այդ ծրագրով զանգելիս կամ սմս գրելիս իմ հեռախոսահամարի տեղակ մոսկովյան մի անկապ հեռախոսահամար է գրվում: Մոտավորապես մի այսպիսի տեքստ եմ հորինում, թե «Հարգելի այսինչ այսինչյան, Ռուսաստանի համայնքի կոորդինացիոն խորհրդի կողմից խնդրում ենք Ձեզ քվեարկել Ինգայի ու Անուշի օգտին»:

Ու էդ սմսը ոչ միայն իրեն ճամփեցի, այլև մի երկու բավականին ունևոր հայերի, որոնց անձամբ ճանաչում ենք:
Ինչպես գիտենք, այդ տարին 10-րդ տեղում էինք:
Մի երկու շաբաթ հետո այնպես պատահեց, որ էդ ծանոթների հետ , ում որ քվեարկության կոչի սմսը ճամփել էի, հանդիպեցինք համերգի ժամանակ: Մեկ էլ խոսք բացվեց Եվրատեսիլի մասին: Մեկն , իբր իմիջիայլոց, ասում է. «Չգիտեմ համարս որտեղից էին ճարե, բայց Մոսկվայից էին ինձ խնդրե, որ քվեարկեմ, հինգ հատ ճամփել եմ»: Ամուսինս էլ, թե՝ «ինձ էլ էին Մոսկվայից սմս գրել, ես էլ եմ քվեարկե» : Մնացածները, որոնք Մոսկվայից սմս չէին ստացել, լսեցին ու մանթո մնացին:
Էջանիշներ