Այս գրառումս ունեցավ ինձ համար բավական զվարճալի արձագանք:
Lord-Լավ նկար ա, բա էդ ի՞նչ առիթ ա
Նաիրուհի-Եսի՞մ, դե տժժում էին, ես էլ բռնեցրի ու չրըխկ

Lord-հետաքրքիրա էտ որտեղ էին տժում
Նաիրուհի-Գյումրիում եմ նկարել
Lord-հետաքրքիրա բա դու այդ պահին ինչ էիր անում, այդտեղ
Նաիրուհի-Խանութ էի մտնում, ի՞նչ պիտի անեի

Lord-քո ասածները իրար կպցնելուց հետո Գյումրիի խանութների մասին մոտս միքիչ տարօրինակ տպավորություն կազմվեց, ետ պատմությունը միատ լրիվ կպատմես,
Նաիրուհի-Պատմելու առանձնապես բան չկա: Գյումրիի Պարույր Սևակ փողոցում մի հագուստի խանութ կա, անունը հիմա չեմ հիշում… Մտնում էի էնտեղ շոր նայելու, աչքովս ընկան խիստ «հետաքրքիր» դիրքով պատի տակ դրված մանեկենները, ես էլ նկարեցի, ու արդեն ամսից ավել ահագին մարդու տրամադրություն եմ բարձրացրել էդ նկարով

Lord-աաաաաաաաա լավն էր, ես էլ գիտեմ իսկական են
Նաիրուհի-Լո՞ւրջ, կենդանի մարդկանց տե՞ղ էիր դրել… Վա՜ա՜ա՜խ, փաստորեն մեկն էլ խաբվեց…

Էդ մանեկենների ոտնաթաթերն էին շատ անբնական, դրա համար ներքևից կտրեցի նկարը, ու հիմա շատերն են մտածում, թե իսկական են…
Հիմա չբռնե՞մ ու սա «Զվարճալի պատմություններ» թեմայում գրեմ
Lord-գրի լավ բան կստացվի, ես էլ դրել մտածում եմ թե ոնց ես խանութում նկարել, ովքեր են եղել, ինչ են անում ու մինչև ասելտ գլխովս հազար բան անցավ, հետո էլ մտածում էի բա դու դրանց հետ ինչ կապ ունես
Հ. Գ. Ինչպես տենում եք, ինքնագլուխ չեմ դրել սա, Լորդը թույլ է տվել

Էջանիշներ