User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում gevorg ghazaryann-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ Խորենացին սրա մասին ինչ էր ասում:՞
    Ընդհանրապես Խորենացին Արտաշեսյանների կառավարման տարիների մասին փոքր ինչ սխալ պատկերացում ունի: Արտաշեսին (Արտաշես Ա) Խորենացու մոտ հաջորդում է Արտավազդը (Արտավազդ Ա), հետո Տիրանը (ըստ մեծագույն հավանականության Տիգրան Ա) ու վերջում Տիգրան Վերջինը: Տեսնում ենք, որ Արտավազդ Բ-ն ընդհանրապես չկա, իսկ Տիգրան Մեծը նույնացվում է Տիգրան Երվանդյանի հետ: Կարծեմ, թե մեզ հուզող հարցում Խորենացին մեզ չի կարող օգնել:

  2. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես միայն քույր տարբերակն էի տեսել, և այն էլ բոլոր հեղինակների մոտ: Պարզաբանման համար կխնդրեի օգտվել ոչ թե ինտերնետից, որտեղ հաճախ կարելի է հապճեպ ու իմիջայլոց գրված, խմբագրման չենթարկված, անարժանահավատ ու սխալ տեղեկությունների հանդիպել, այլ տպագրված գրքերից:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (26.11.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ բանի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել: Արդյոք Արտավազդ Երկրորդը մինչև մթա 38 թվականը, իսկ դա այն թվականն է, որ մեր լավ եղբայր Լիոնը ներկայացնում է իբրև Տիգրան Մեծի մահվան տարի, արդյոք Արտավազդը դրամներ է հատել <արքայից արքա> նշումով: Կարծեմ Ռուբեն Մանասերյանի մոտ հանդիպել եմ, որ կտրել է դրամներ մինչև մթա 38 թվականը: Կճշգրտեմ ավելի ուշ, երբ ձեռքիս տակ ունենամ գիրքը: Այսպես ուրեմն, ինչքանով է հավանական, որ Տիգրան Մեծի կենդանի լինելու պարագայում նրա հայրենասեր և հորը հավատարիմ որդին դրամներ է հատում իր պատկերով և <արքայից արքա> տիտղոսով: Արդեն դրամ կտրելը ծանրակշիռ փաստ է, որ տվյալ անձը միահեծան է թագավորում:
    Կխնդրեի բոլորին տեղեկություններ տրամադրել Արտավազդ Երկրորդի հատած դրամների տարեթվերի ու նրանց վրա արված գրությունների վերաբերյալ: Ահագին պարզություն կմտցնի մեր բանավեճի մեջ:

  5. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, քրոջ հարցում վեճն առայժմ ընդհատում եմ և ընդունում եմ, որ հավանական է հենց "Քույր" տարբերակը, թեև ինքս էլ զարմացած եմ Կփորձեմ նոր ինֆո փորփրել, բան իմացա, կասեմ: Ամեն դեպքում, նույնիսկ եթե այս մեկ "երեխային" էլ հանենք, էլի մնում են աղջիկներ, որոնք արդեն հաստատ, Արտավազդի աղջիկներն էին...

    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես Խորենացին Արտաշեսյանների կառավարման տարիների մասին փոքր ինչ սխալ պատկերացում ունի: Արտաշեսին (Արտաշես Ա) Խորենացու մոտ հաջորդում է Արտավազդը (Արտավազդ Ա), հետո Տիրանը (ըստ մեծագույն հավանականության Տիգրան Ա) ու վերջում Տիգրան Վերջինը: Տեսնում ենք, որ Արտավազդ Բ-ն ընդհանրապես չկա, իսկ Տիգրան Մեծը նույնացվում է Տիգրան Երվանդյանի հետ: Կարծեմ, թե մեզ հուզող հարցում Խորենացին մեզ չի կարող օգնել:
    Մեզ հուզող հարցում Խորենացին մեզ չի օգնի, բայց նա որոշակի տեղեկություններ այնուհանդերձ տալիս է Արտավազդ II-ի (III) մասին:

    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվս մեկ բանի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել: Արդյոք Արտավազդ Երկրորդը մինչև մթա 38 թվականը, իսկ դա այն թվականն է, որ մեր լավ եղբայր Լիոնը ներկայացնում է իբրև Տիգրան Մեծի մահվան տարի, արդյոք Արտավազդը դրամներ է հատել <արքայից արքա> նշումով: Կարծեմ Ռուբեն Մանասերյանի մոտ հանդիպել եմ, որ կտրել է դրամներ մինչև մթա 38 թվականը: Կճշգրտեմ ավելի ուշ, երբ ձեռքիս տակ ունենամ գիրքը: Այսպես ուրեմն, ինչքանով է հավանական, որ Տիգրան Մեծի կենդանի լինելու պարագայում նրա հայրենասեր և հորը հավատարիմ որդին դրամներ է հատում իր պատկերով և <արքայից արքա> տիտղոսով: Արդեն դրամ կտրելը ծանրակշիռ փաստ է, որ տվյալ անձը միահեծան է թագավորում:
    Կխնդրեի բոլորին տեղեկություններ տրամադրել Արտավազդ Երկրորդի հատած դրամների տարեթվերի ու նրանց վրա արված գրությունների վերաբերյալ: Ահագին պարզություն կմտցնի մեր բանավեճի մեջ:
    Իհարկե, վատ մեթոդ չէ, թեև ինքս, պնդելով "38-ի տարբերակը", հակված եմ այն բանի օգտին, որ Տիգրան/Արտավազդ զույգում մ.թ.ա. 55 թ-ից արդեն դե-ֆակտո "առաջին ջութակ" էր հենց Արտավազդը, քանի որ "հակապարթևական" Տիգրանը համ ծեր էր, համ էլ արդեն այնքան էլ "երես չուներ" դաշնակցելու պարթևների հետ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծեր լինելը ու երես չունենալը նշանակություն չունեն այստեղ: Հնարավոր է նույնիսկ անկողնուց վեր չկենար Տիգրանը 10 կամ 20 տարի, բայց դա չի նշանակում, որ գահակիցը իր պատկերով դրամ պետք է հատեր: Կարող ես մեկ օրինակ բերել, երբ գահակիցն իր պատկերով դրամ է հատել եչբևէ: Կարծում եմ այդպիսի օրինակներ չկան, ամենաշատը կարող էին դրամի վրա նշել երկուսի գլուխներն էլ:
    Ի դեպ Արտավազդը արքայից արքա մակագրությամբ դրամներ հատել է, այսպես ասած, պարթևների ինադու, այսինքն երբ վատ հարաբերություններ է ունեցել նրանց հետ, այլ կերպ ասած դրանով քաղաքական քայլ է կատարել: Էլի եմ կրկնում, ես կտրականապես բացառում, որ Արտավազդը Տիգրանը օրոք դրամներ հատեր: Գահակից եղել է մոտ 65 թվականից սկսած և մինչև 55 թ. դրամ չի հատել: Հենց այստեղից են գիտնականները բխեցնում Տիգրանի մահվան թվականը և ոչ թե այն պատճառով, որ նրա մասին գրառումներ չկան: Եթե քո տարբերակով ընդունենք, որ Տիգրանը 38 թվականին է մահացել: Արտավազդը դրամ չէր կարող հատել մինչև մթա 38 թվականը, քանի որ ընդամենը գահակից էր, չէր կարող հատել դրամ նաև 34 թվականից հետո, քանի որ գերեվարված էր Եգիպտոս: Ինչ է ստացվում, այդքան բազմաբնույթ, ակնհայտորեն տարբեր տարիքներ բնորոշող դրամները հատվել են ընդամենը 4 տարվա ընթացքում...
    Էլի մեկ նկատառում. Բոլոր Արշակունիները դրամների վրա նշում էին իրենց տոհմի անունը` Արշակ, ինչը երբևէ չի նկատվել Արտաշիսյանների մոտ: Փոխարենը Արտաշես թագավորն իրեն համարում էր Երվանդական, իսկ իրենց տոհմը Արտաշիսյանները ծագեցնում էին Աքեմենյաններից: Սա թերևս լեգենդատիպ ու մոդայիկ նկատառում է, բայց նրանք դա երբեք չէին անի, եթե իրոք Արշակունի լինեին:

    Չեմ կարծում թե Ատաշիսյանները Արշակունի են եղել: Սա հավանական չէ:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 27.11.2010, 08:37:

  7. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշակունի/Արտաշեսյանների պահով այս թեմայում չեմ խորանա, թեման այն չէ: Այլ թեմայում կարելի է: Դրամների պահով` իհարկե, ասածդ իմաստ ունի, բայց կարծում եմ, որ ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է: Կարծում եմ լավ փորփրելու դեպքում հնարավոր է գտնել գահակից արքաների նկարներ դրամների վրա: Իր հերթին ավելացնեմ, թր. "մ.թ.ա. 38"-ի պահով Խորենացու տվյալները շատ միանշանակ են...

    Իսկ "Արքայից-արքա" տիտղոսն, ի դեպ, կրում էին Մեծ Հայքի բոլոր գահակալները` Տիգրան IV-ը ներառյալ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #7
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրամների պահով` իհարկե, ասածդ իմաստ ունի, բայց կարծում եմ, որ ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է: Կարծում եմ լավ փորփրելու դեպքում հնարավոր է գտնել գահակից արքաների նկարներ դրամների վրա:

    Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել հին դրամներ ուսումնասիրելու և ոչ մի գահակցի չեմ հանդիպել, որ իր անունով դրամ հատեր: Երբ գտնես խնդրում եմ ցույց տուր ինձ:

    Իր հերթին ավելացնեմ, թր. "մ.թ.ա. 38"-ի պահով Խորենացու տվյալները շատ միանշանակ են...

    Իսկ Խորենացուն միշտ չէ, որ պետք է աներկբայորեն վստահել: Քերթողահայրը հաճախ է սխալվում, խառնում է ինչպես անունները այնպես էլ թվականները:

    Իսկ "Արքայից-արքա" տիտղոսն, ի դեպ, կրում էին Մեծ Հայքի բոլոր գահակալները` Տիգրան IV-ը ներառյալ...

    Դե բոլորը չէին կրում իհարկե Տիգրան Երկրորդից սկսեցին կրել, բայց խոսքից կառչել չլինի, ես իհարկե հասկացա, որ Տիգրանից հետո նկատի ունեիր: Բայց դե իրավամբ միայն Տիիգրանն էր կրում արքայից արքա տիտղոսը: Արտավազդ Երկրորդի ու Արտաշես Երկրորդի ժամանակ Մեծ Հայքը դեռ էլի հզոր էր: Բայց նրանցից հետո արքայից արքա տիտղոսն արդեն ձևական բնույթ էր կրում:

  9. #8
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես միայն քույր տարբերակն էի տեսել, և այն էլ բոլոր հեղինակների մոտ: Պարզաբանման համար կխնդրեի օգտվել ոչ թե ինտերնետից, որտեղ հաճախ կարելի է հապճեպ ու իմիջայլոց գրված, խմբագրման չենթարկված, անարժանահավատ ու սխալ տեղեկությունների հանդիպել, այլ տպագրված գրքերից:
    Ճիշտն ասած տպագիր աղբյուրներ մոտս չկան, բայց օնլայն ռեսուրսներից ամենավստահելին Britannica հանրագիտարանը նույնպես պնդում է, որ Արտավազդն ամուսնացրել էր իր քրոջը.
    http://www.britannica.com/EBchecked/.../Artavasdes-II

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (26.11.2010), Malxas (26.11.2010), My World My Space (26.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Ով ենք մենք իրականում
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 822
    Վերջինը: 13.03.2014, 20:33
  3. Մայրը...
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 09.12.2012, 02:39
  4. Արտավազդ Ինքնակոչ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.01.2012, 14:36
  5. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •