Խնդրում եմ, կներես ինձ վատ պահելաձևի համար: Խորապես զղջում եմ գրածս ամեն բառի համար: Հասկանում եմ, որ իմ գիտելիքներն ու փոքր փորձը ոչ մի կերպ չի կարող քեզ օգնել, քանզի դու ավելին գիտես և ավելին կարող ես անել: Ցավոք քո պես վեբ ծրագրավորողների ու ցանցային ադմինների կարիք Հայաստանը շատ ունի. մասնավորապես «Լարիս տոտայի խանութի» սայթը սարքելու պահանջարկ հիմա շատ կա: Կարող եմ օգնել նմանատիպ պատվերներ կատարել: Կարծում եմ բավականին եկամտաբեր գործ կլինի:
Լինելով ոչնչից չհասկացող, գլուխգործոցներին անուն կպցնող հասարակ համակարգչային օպերատոր, հասկաում եմ, որ ես սխալվել եմ քո կայքի նկատմամբ բացասական վերաբերմունքս արտահայտելով: Իսկապես որ, քո Կայքի (այո, հենց մեծատառ Կ-ով) նման գլուխգործոց շատ քիչ տեղ կհանդիպես: Խոստովանեմ, որ երեք հիմնական գույն պարունակող, քառակուսի դիզայնը իմ պատկերացումներից վեր գեղեցիկ էր: Զարմանում եմ, թե ինչպե՞ս եմ այսքան ժամանակ քո Կայքի կողքով անտարբեր անցել… իսկապես, ամոթ է:
Անհամբեր կսպասեմ քո մյուս աշխատանքներին: Կարծում եմ դեռ շատ բան ունեմ սովորելու:
Շնորհակալություն ինձ իմ կյանքի սխալներից մեկը հասկանալ օգնելու համար:
Էջանիշներ