User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 514 հատից

Թեմա: Էմո լինելն արգելվու՞մ է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Վիշապը մեծամտաբար պնդեց, թե Ֆլոյդի երգը տեղադրել է, որ էմոները լսեն ու զգան տարբերությունը դրա ու Տոկիո Հոթելի միջև: Անձամբ ես այնքան կուզեի, որ նա Մեդիսոնին հանդիպեր Վիշապ, Մեդիսոնի համեմատ դու ոչինչ ես, բոլոր առումներով: Նույնիսկ Ֆլոյդից հասկանալու: Իսկ նա էմո է:
    Եթե դու ԱՄՆ–ի 4–րդ պրեզիդենտին նկատի ունես, ապա ինքդ հանդիպիր նրա հետ Էն հուզումնալից, սրտաճմլիկ, արցունքաբեր շարադրությունդ որ գրել ես էմոների անմեղության կանխավարկածի մասին, ողջը իրականությունից շեղող դեմագոգիա է ու ընթերցողի ուշադրությունը արհեստականորեն շեղում է դեպի կրկին քո սիրելի էմոները իրենց Մեդիսոնով, որի հետ չգիտես ինչու ինձ ես համեմատում, ու ստորացնում իմ անձը ի դեմս Մեդիսոն կոչեցյալի։ Նույն տրամաբանությամբ դու Մոցարտի պատմուճանի ճարմանդներն իսկ չարժես ու ես բնավ չեմ ուզում, որ դու հանդիպես Մոցարտին (էդ էր պակաս)։
    Ուրեմն այդ քնքույշ, համով :utem-utem-utem, պուպուշ էրեխեքը, որ քարշ են տարվել ոստիկանություն, կարծես թե էմոներ չեն, չէ՞ (համենայն դեպս նրանցից մեկը ըստ լուրերը այդպես է պնդում, կամ էլ ստում է)։ Կամ էլ դիցուք էմոներ են։ Ուրեմն մենք՝ էսքան հարիֆներս ի՞նչ ենք կարծում, որ փողոցում գանգ ու դաշույն բռնած երեխեքին ոստիկանը նկատելիս ի՞նչ պիտի աներ, պիտի միանգամից կռահեր, որ սրանք ուղղակի սեր ունեն նման ավազակային իրերի նկատմամբ, բայց իրենք համով երեխեք են ու հազիվ թե իրենց էշություններ թույլ տան, կամ էլ կասկածները փարատելու համար մոտենար ու քաղաքավարի բարևելով ու ներկայանալով հարցներ՝ «կներեք, դուք էմոներ եք, չէ՞», աղջիկներն էլ շփոթահար պատասխանեին, թե «չէ, բայց սա պարզապես հուշանվերներ են», ու ոստիկանը համակրանքը չթաքցնելով ինքնագիր խնդրեր հանճարեղ օրիգինալության այդ նմուշներից ու շնորհակալությամբ հեռանար, չէ՞։
    Անձամբ ես կարծում եմ, որ մեր ավանդական մլիցեքը իսկույն կռահել են, որ գանգ ու դաշույն բռնած երեխեքը հաստատ սրբերի դասին չեն պատկանում ու դեռ ավելին, մանկական երկաթուղու ահասարսուռ թունելի մոտ կուտակված դաշույն ու գանգ բռնած պուպուշ բալեքը առնվազն անհանգստացնող են ու վատ միտք չի նրանց մի փոքր վախեցնելը, որ էշություններ չանեն, ինչն էլ արել են մեր ոստիկանները։ Նորից կրկնեմ. լավ են արել, ճիշտ են արել, հասնում էր։
    Մնացած քնարական ողբերգականությունն ու դրաման մարդու սրբազան իրավունքների ոտնահարման մասին ընդհամենը այստեղ ոմանց էմոյական (էմոցիոնալ) պոռթկումներն են ի ցուցադրումն ինքզինքի սերն առ համամարդկային գերբարձր արժեքները (ազատություն, ֆլան–ֆստան)։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.11.2010, 11:13:
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •