ministr եղբայր, հիմա ով Հայաստանում չի ապրում, արտահայտվելու իրավո՞ւնք չունի կամ էլ սխա՞լ տեսակետ է արտահայտում: Եթե դու հայաստանաբնակ ես, դա դեռ չի նշանակում, որ օտար երկրում ապրող հայերից ավելի լավ հայ ես կամ էլ ճիշտ տեսակետներ ունես:
Թեմայում արծարծվող հարցի վերաբերյալ յուրաքանչյուրս մեր տեսակետն ունենք ու ինչքան էլ վիճաբանությունը շարունակվի, միևնույնն է՝ տեսակետների փոփոխություն չի լինի /կարծում եմ/:
Էս թեման հար և նման է
«Իսկ ձեր երեխային ծեծո՞ւմ են դպրոցում» թեմային. եթե ուշադիր նայենք՝ այստեղ էլ ոստիկանների պաշտպանությամբ հանդես են գալիս նույն այն ակումբցիները /որոշ բացառություններով/, ովքեր պաշտպանում էին ծեծող ուսուցիչներին:
Թեմայի վերաբերյալ երկար-բարակ ծավալվել չեմ ուզում. գրեթե ամեն ինչ ասված է, միայն ասեմ, որ բռնությունը բռնություն ու ագրեսիա է բերում /վերջիվերջո Աստված մեզ ասուն է ստեղծել և ոչ թե մահակը ձեռքներիս/:
Մեկ էլ մի հարց ինձ համար շատ մութ մնաց. էդ դպրոցների ուսուցիչներն ու տնօրենները մեխի գլո՞ւխ էին, երբ իրենց աշակերտներին ոստիկանները առանց հստակ պատճառաբանության դպրոցից տանում էին:

Էջանիշներ