Մդա... թեման թերևս երիտասարդական տրամադրությունների հետաքրքիր ու միևնույն ժամանակ հիասթափեցնող ինդիկատոր էր… նայում եմ, մի օրվա մեջ 2800 դիտում, օդնակօ...

Օրինակ նայում եմ Նիկոլ Փաշինյանի բանտային օրագիրը 8 ամսվա մեջ դիտվել է 1000–ից պակաս անգամ։ Քաղաքական ակտուալ թեմաներում սենց բում երևի թե չի լինում, բայց համասեռամոլների, եհովայի վկաների, տարբեր օրիգինալ «երևույթների» ու «թյուրիմացությունների» մասին թեմաները պայթում են ժամերի ընթացքում։ Ասենք եթե առանց հիմքերի բերման ենրթարկեին ու երեք ժամ պահեյին հասարակ երիտասարդների, մեծ մասը թքած կունենար։ Մեծ մասը հավատում է (կամ ուզում է հավատալ), որ եթե սառը զենքին նմանվող գործիք լիներ ոչ մի բանով չտարբերվող երիտասարդների ձեռքին, ոստիկանները նրանց բանի տեղ չէին դնի։
Օտսյուդա մորալ՝
1. Երիտասարդությունը գերադասում է սուբյեկտիվ, բայց էքստրավագանտ տեղեկատվությունը օբյեկտիվ իրականությունից,
2. Երիտասարդությունը իր էգոցենտրիկ արժեհամակարգից դուրս բաները դժվարությամբ է տեսնում,
3. Երիտասարդության շարժառիթներն ու հետաքրքրությունների ոլորտը հեռու են պետական ակտուալ խնդիրներից։
Մտածում եմ նորմալ է, սենց էլ պիտի լիներ։

Էջանիշներ