Բարդ ա բայց կգրեմ:
Մարդու մտածելակերպը մոտավորապես նման է վոլեյբոլ խաղին:
1-ին խումբը ենթադրենք սկսում է խաղը, մարդու ուղեղում 1-ին մտքում ծնվում են մարդու մտքերը: Վերցնենք քո բացասական մտքերից մեկը էն պոլկաների օրինակը, որը մտածում ես կնկնի գլխիդ:
Վերադառնանք վոլեյբոլ խաղին, 1-ին խումբը գնդակը ուղարկում է 2-րդ խմբին (2-րդ խումբը մարդու ուղեղում 2-րդ միտքն է) 1-ին մտքում ծնված միտքը (պոլկաները կնկնեն գլխիդ) փոխանցվում է 2-րդ մտքին: 2-րդ միտքը լսելով այս ամենի մասին փորձում է 1-ին մտքին հանգստացնել և պատասխան է ուղարկում (ես կոկրետ չեմ կարող ասել քո ուղեղում, որ մտքերն են պտտվում պարզապես օրինակ եմ բերում, որ իրավիճակը լավ պատկերացնես) պոլկաները չեն ընկնի իմ գլխին: Նորից վոլեյբոլ խաղն ենք հիշում և 2-րդ խումբը գնդակը ուղարկում է 1-ին խմբին (նույնն էլ մարդու ուղեղում 2-րդ միտքը պատասխանում է 1-ին մտքին): 1-ին միտքը լսելով 2-րդ մտքի պատասխանին նորից նույն պատասխանն է ուղարկում այս անգամ լավ ջղայնացած( չես լսում պոլկաները կնկնեն գլխիդ) և այս ամենը նորից փոխանցվում է 2-րդ մտքին: 2-րդ միտքը նույնպես պատասխանում է 1-ին մտքին (պոլկաները չեն ընկնի իմ գլխին) այս պատասխանը ճնշում է 1-ին մտքին և ջղայնացնում: 1-ին միտքը նորից իրենն է պնդում 2-րդը իրենը ու էսպես վեճ է սկսվում քո ուղեղում: Այս ամենը հոգնեցնում և վախ է առաջացնում քեզ մոտ:
Ինչպես վարվել տվյալ ժամանակ՞ եթե 1-ին մտքում բացասական մտքեր են ծնվում, որոնք վախ են առաջացնում քեզ մոտ 2-րդ միտքը պետք է ուշադիր լինի և չպատասխանի 1-ին մտքին ( սա դու քո ուղեղում պետք է գտնես որն է առաջին միտքը և որն երկրորդ՞)« առաջին միտքը վախ առաջացնող միտքն է, երկրորդ միտքը հանգստացնող»: 2-րդ միտքը չպետք է ուշադրություն դարձնի, չպետք է պատասխանի 1-ին մտքին, իսկ եթե չի ստացվում ապա 2-րդ միտքը պետք է փորձի կարճ պատասխաներ տալ ընդ որում 1-ին մտքին չճնշող պատասխաններ:
Oրինակ 1-ին միտք- պոլկաները կնկնեն գլխիդ
2-րդ միտք-ոչինչ թող ընկնեն գլխիս (այս պատասխանը չճնշող պատասխան է):
1-ին միտքը նորից կսկսի նույնը կրկնել (պոլկաները կնկնեն գլխիդ) սակայն այս անգամ շատ ջղայնացած 2-րդ միտքը դարձյալ չպետք է պատասխանի կամ էլ պատասխանելուց կարճ չճնշող պատասխան պետք է տա( հանկարծ 1-ին մտքի հետ դիսկուսիա չանես և չփորձես 2-րդ մտքով հանգստացնել): Այս ամենից հետո քեզ մոտ վախի զգացմունքը կշատանա շատ հնարավոր է նաև դու քեզ վատ և տարօրնակ զգաս չվախենալ սա նորմալ ռեակցիա է: Վախի զգացմունքները ոչ մի կերպ չճնշել, ընդունիր այն, զգա այն, ինքդ քեզ հարցրու կոնկրետ ինչ եմ ես այս պահին զգում՞ մի քանի րոպե աչքերդ կարող ես փակել և ուշադրություն դարձնել վախի և այլ զգացմունքնրի վրա, ընդունիր տվյալ տհաճ հոգեվիճակը, շնչա քո ամբողջ հոգով այդ վախը, այդ հոգեվիճակը: Վախը ընդունելուց հետո դու հոգեպես կհանգստանաս և այն կքչանա քեզ մոտ:



:
Մեջբերել
:
: Հա, բացի նրանից, որ աչքս մի բան կմտնի կամ գլխիս մի բան կընկնի:
չնայած դրանից հետո միայնակ նույն վախենալու վիճակում չեմ հայտնվել, որ տեսնեմ մենակս լինելու դեպքում էլի կվախենա՞մ
: Միշտ հիշիր՝ ուզում ես կարմիրի վրա դիր, ուզում ես սևի վրա դիր՝ միևնույն է՝ հաղթում է զրոն
: Դու որ ավտոբուսում նստած ես, անընդհատ մտքիդ էն ա, որ հեսա ուրիշ մեքենա կգա, քեզ կխփի՞: Ու դու անընդհատ դրանից վախենում ես ու վատանո՞ւմ: Դժվար: Իսկ ես էն օրը երթուղայինի մեջ էի, դիմացի կողքի նստարանի հետևում մի հատ մեխ էր ցցված, բայց թեթևակի, շատ դուրս չէր: Կողքս էլ մի 4-5 տարեկան երեխա էր նստած տատիկի գիրկը ու անընդհատ շարժվում էր: Ու ես ահավոր վատ էի... Որ, ասենք, աչքդ ցավա, ձեռքդ տանում ես դեպի աչքդ, չէ՞, դեպի գլուխդ: Այ տենց անընդհատ ձեռքս դեպի գլուխս էի տանում: Ու սկսում եմ ծանր շնչել: Սրան գոնե պատճառ կա, բայց նենց ա լինում, որ փողոցում քայլում եմ, գետնին մի բան եմ տեսնում, ու ինձ թվում ա` հեսա կընկնեմ, կմտնի աչքս... Ուֆ, մի խոսքով` արդեն ծայրահեղության ա հասել ու ինձ խանգարում ա:

Էջանիշներ