Մի հատ ապուշ վախ ունեմ, որ մի քանի տարի առաջ ա սկսվել, բայց հիմա ա ավելի խորացել: Էն ցանկապատները որ կան, է՞, որոնցով հիմնականում հողամասերն են ցանկապատում... Որ փոքր քառանկյուններ են: Որ դրանց կողքով քայլում եմ, ինձ թվում ա, որ կմտնեն աչքս էդ «նավտուլները» (չգիտեմ հայերեն ոնց ա): Դե էդ ցանկապատներն էլ հիմնականում լավ վիճակում չեն գտնվում, նավտուլները ցցված են ամեն կողմից: Ու մենակ իմ համար չեմ վախենում, ամեն անգամ տեսնելիս մտածում եմ, որ հեսա մեկի աչքը կմտնի:
Կամ գետնից ինչ-որ խողովակ ա ցցված, էլի մտածում եմ` մեկը կընկնի վրան, աչքը կմտնի էդ խողովակը

: Ու ահավոր վատ եմ ինձ զգում էդ ժամանակ, ոնց որ շունչս կտրվի

:
Կամ էն գրադարակները (պոլկաները), որ պատերից կախված են: Տատիկենցս տանը բազմոցի վերևում են կախված: Մի օր բազմոցին էի քնել, ամբողջ գիշեր վեր էի թռնում, ինձ թվում էր` դրանք ընկնում են գլխիս

: Հիմա սեաղնն ենք դրել դրանց տակ, որը հիմնականում չի օգտագործվում

:
Ու լիքը տենց բաներ կան...
Գժվել ե՞մ

Էջանիշներ