User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ակումբցիների հետ մտերմությունը փոխե՞լ է ձեզ ակումբում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին ջան, շատ լավ թեմա ես բացել, բայց վախենամ՝ բուռն ու կարճ կյանք ունենա: Ինչևէ, կարող եմ կիսվել իմ պատմությունով, եթե քեզ հետաքրքրում է:

    Ակումբի բացման առաջին օրվանից մինչև 2008 թվի սկզբերը, լավ, արի սիմվոլիկ վերցնենք Ակումբի ծննդյան երկու տարին՝ մարտի 17-ը, ինձ համար եղել է կյանքիս անբաժան մասնիկը: Իմ ամենամտերիմ ընկերները եղել են Ակումբից: Ինչե˜ր ենք անցկացրել միասին... ԲԱՅՑ... Դրա հետ մեկտեղ այդ երկու տարին իմ կյանքի ամենամեծ սխալն է եղել: Չեմ ուզում մանրամասնել, բայց կարող եմ ասել, որ հա՛, ակումբն ինձ փոխել էր: Անտանելի ներվային էի դարձել, ամեն ստից բանից վիրավորվող, պահանջկոտ, հիստերիկ: Եկեք չխորանանք, թե ով կամ ովքեր էին մեղավոր: Իսկ երբ 2008-ի մարտից թողեցի Ակումբը, սկսեցի կամաց-կամաց զգալ, թե ինչպես է կյանքս վերադառնում, նորմալ մարդ եմ դառնում: Հետո, երբ սկսեցի ժամանակ առ ժամանակ վերադառնալ, արդեն Ակումբը նույնը չէր ինձ համար: Նայում էի հեռվից, որպես օտար մի երևույթի: Չգիտես ինչու, կարծում էի, թե այդպես սխալ է, ու ենթագիտակցաբար փորձում էի վերականգնել Ակումբի նախկին ստատուսն ինձ համար: Հիմա, երբ Ակումբը սրտիս մոտիկ չեմ ընդունում, երբ լիքը ուրիշ նույնիսկ ավելի մտերիմ ընկերներ ունեմ Ակումբից դուրս, հասկանում եմ, որ այսպես շատ ավելի ճիշտ է: Եթե վերադառնանք վիրտուալ տարածք... Գիտես, այն ժամանակ ինձ շատ էին մեղադրում, որ կծողական գրառումներ եմ անում: Էլի շատ բաներում էին մեղադրում, ու ես ահավոր նեղվում էի: Հիմա ոչ ոք ոչինչ չի ասում: Չգիտեմ՝ ինչու նման «պատվի» չեմ արժանանում, բայց համոզված եմ, որ եթե նույնիսկ ասեն, ծանր չեմ տանի. Ակումբն իմ կյանքում հարյուրերորդական տեղ է գրավում (չհաշված այն մի քանի սիրելի ընկերներիս, որոնք շատ ավելի կարևոր են ինձ համար): Մի խոսքով, ամենաճիշտը դիստանցիան է: Էդպես ոչ ոք ոչ ոքից չի նեղանում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (11.11.2010), Yevuk (11.11.2010), Կաթիլ (11.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների երեխաները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 1381
    Վերջինը: 09.03.2023, 20:57
  2. 10 լավագույն գրքերն ըստ ակումբցիների
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 263
    Վերջինը: 05.12.2019, 06:14
  3. Ակումբցիների բնութագիրը
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 68
    Վերջինը: 07.04.2013, 18:31
  4. Ակումբցիների ձեռագիրը
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 27.12.2012, 20:22
  5. Ակումբցիների մոնտաժումներ
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.03.2010, 23:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •