User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակը կամ տարբերակներն են Ձեզ ամենից շատ դուր եկել

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Կորած Երազը- Chuk

    12 35.29%
  • Ոչխարական- ars83

    23 67.65%
  • Cherchez la femme- Էլիզե

    4 11.76%
  • Անհաս ցնորք իմ հոգու- StrangeLittleGirl

    2 5.88%
  • CIB Û ŞAŞ- Yeghoyan

    3 8.82%
  • Թռիչքներ երազում և հար..եմում- Ministr

    12 35.29%
  • Մի սիրո պատմություն- StrangeLittleGirl

    2 5.88%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Ոգեշնչում է մամուլը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մելակուս ջան, հազիվ առիթ եղավ արվեստի մասին իմ տեսությունը ներկայացնելու, դեմ չե՞ս լինի, որ գրառմանդ ի պատասխան մի քիչ բոլորին ձանձրացնեմ: Նկարիչները սիրում են սիրուն տեսարաններ նկարել՝ծաղիկներ, բնություն, մերկ կանայք, ծով, երկինք: Բայց այդ ամենը առանց նկարելու էլ սիրուն է: Ես կցանկանայի, որ ավելի շատ տխեղծներ, աղքատներ, այլանդակներ, կիսաքանդ վերամբարձ կռունկներ, ավերակներ նկարեին, համարյա չեն նկարում, իսկ իրականության մեջ տգեղն ավելի շատ է: Լավ նկարիչը կարող է չէ՞ այդ տգեղը այնպես նկարել, որ նկարն այնուամենայնիվ գեղեցիկ ստացվի ու դրանով ինչ-ինչ հարցերի վրա ուշադրություն հրավիրի: ԱԱյս առումով լուսանկարիչներն ավելի հետևողական են: Գանք գրականությանը: Կամյուի «Ժանտախտը» ինչ սոսկալի իրականություն է պատկերում, Մաթևոսյանի Ահնիձորը կյանքից հետ մնացած հեչ չի գրավում այնտեղ ապրելու, իսկ Ժանտախտը հերթական համաճարակ չէ, այլ մեկը մյուսին հաջորդող, չընդհատվող պատերազմներն են, Ահնիձորը գյուղ չէ, այնպես եմ նյարդայնանում, որ Մաթևոսյանին գյուղագիր են ասում ու ասում են, թե նա գյուղի պատկեր է ստեղծել, Ահնիձորը գյուղ չէ, Ահնիձորը մեր մոլորակն է, որ իրականում հենց այդքան գորշ է հենց էսօր էլ, որքան Մաթևոսյանն է պատկերել: Գանք մեր մրցույթին, հավես ստեղծագործություններ են, ես էլ մի քանիսը շատ հավանեցի, երկրորդը, երրորդը, վեցերորդը… Բայց լրջություն չկա, ու իմ կարծիքով, հենց ինչ-որ Սուլեյման Բռնաբարի կամ Վասիլիսա Սուտիբռնաբարյալի մասին է պետք գրել, որովհետև սերը գեղեցիկ է ինքնին, հետաքննությունը հետաքրքիր է ինքնին, բայց արվեստի խնդիրը գեղեցիկ ու հետաքրքիր բաների մասին գրելը չէ, արվեստի խնդիրը գորշ ու ձանձրալի իրականության մասին գրելն է գեղեցիկ ու հետաքրքիր: Դու կարողանում ես գեղեցիկ ու հետաքրքիր գրել, համենայն դեպս քո բանաստեղծությունները, որոնցից մեկը անգիր եմ հիշում, այդ են վկայում, իրականի մասին գրիր, եթե իհարկե ուզում ես գրել... Ծաղիկներով, սիրո տվայտանքներով, Ուխտյալ հայրենասերներով ընթերցողին խաբել պետք չէ, առանց այն էլ այսօր շատ են խաբողները... Չգիտեմ՝գուցե սխալ եմ, ես այդպես եմ մտածում:
    Մի վերջին մեջբերում էլ Մաթևոսյանից, մոտավոր եմ հիշում, ասում էր՝Չարենցը, Դոստոևսկին, Շեքսպիրը ամեն ինչ գրել են անցյալի մասին, ներկայի մասին ու ապագայի մասին, ու եթե չենք կարող նրանց պես ապագայի մարգարեներ լինել, գոնե ներկայի ԱԶՆԻՎ տարագիրները լինենք, ուզում եմ այս խոսքերը բոլոր նրանց դավանանքը լինեն, ովքեր լրջորեն ուզում են զբաղվել գրականությամբ:
    ... գլուխ եմ խոնարհում արվեստի մասին քո ունեցած գիտելիքների առաջ, "Ժանտախտը" մի քանի անգամ սկսել եմ կարդալ, մի քանի էջից հետո էլ չեմ կարողացել շարունակել, ու միշտ զարմացել եմ ինչի են էդքան բարձր գնահատում էդ վեպը, "Ահնիձորն" ընդհանրապես չեմ կարդացել, համազոր զրուցակից չեմ երևի քեզ... ուղղակի եթե կարելի ա, ես էլ իմ կարծիքը հայտնեմ, Դոստոևսկի չեմ հասկացել երբեք, Չարենցի ավելի վաղ շրջանի գործերն եմ միայն հավանում, եթե հարցում անցկացնենք էս չորս գրողները երևի ամենաշատ համակիրները կունենան, իսկ Թաթիկյանին ում ես աշխարհի ամենալավ գրողն եմ համարում Սարոյանից հետո, երևի մի քանի հոգի կճանաչեն, ուրեմն երևի կարելի ա ասել որ արվեստ հասկացողությունը մի քիչ օբյեկտիվ հասկացողություն ա, էն ինչը դու համարում ես արվեստ կարող ա ես չհասկանամ, իսկ իմ հասկացած արվեստը երևի քեզ դուր չկա: Ինչ վերաբերվում ա ընթերցողին խաբելուն, եթե ես երեկոյան պատուհանից նայում եմ թե ինչ գեղեցիկ ա մայրամուտը, ու չեմ ուզում նայեմ գարաժներով խեղդված բակին, դա նշանակում ա որ ես խաբո՞ւմ եմ ինձ, եթե ինչ որ մեկը գրում ա ոչ թե կիսաքանդ վերամբարձ կռունկների, այլ դրա մոտով քայլող աղջկա մասին ուրեմն նա խաբում ա՞, երևի ես ինչ որ բան ճիշտ չեմ հասկանում,. բայց ինձ թվում ա, որ արվեստը պետք ա մի քիչ ավելի բարձր լինի իրականությունից, ու դրա պատճառը մեկն ա, իսկական արվեստագետը էդ նույն իրականությունը տեսնում ա մի փոքր ավելի բարձր, ու մի քիչ ավելի մաքուր քան մենք...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.11.2010), Հայկօ (09.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •