Թռիչքներ երազում և հար..եմում
Վույ աման աման
Առաջնորդ լինելուց լավ բան...
Արար 1
Սարերում հանգիստ արածում է ոչխարի հոտը, հովվի ու հավատարիմ գամփռի աչալուրջ … խռմփոցի տակ, որոնք չէին էլ կասկածում, որ այդ ժամանակ Երևան քաղաքում..
(բարձր երաժշտություն)
Վույ աման աման, ջան ամաաան,
Թագավոր լինելուց լավ բաանն..
80-ին մոտ, թավ բեղերով, սուլթանի շորերով, չալմայով, դաշույնը… ատամների մեջ պահած ոմն մեկը սպասում է հարեմի գալստյանը: Քիչ անց ներս են մտնում մի խումբ երփներանգ կանայք:
(Ոմն մեկը) Օօօֆֆֆ, էլի սրանք, վալա վալա: Ռա’դ եղեք:
Հարեմ կոչեցյալ խումբը ինչպես գալիս է այդպես էլ քոռ ու փոշման գնում է:
(Ոմն մեկը` ինքն իրեն) Սենց չի լինի այ մարդ: Ինչքան կարելի ա : Ամբողջ աշխարհն առաջա գնում, ես` առաջնորդս, մնամ սրանց հույսի՞ն: Արդեն քանի տարիաաա: Սրանց հլա գառնուկ ժամանակից եմ ճանաչում: Արդեն աչքերս փակ, հոտով կարող եմ ասել ով ովա: Բա հետո՞: Չէ, եթե ուզում ես մի բանի հասնես, պետք է մենակ հասնես: Դրա համար ` ԱՌԱՋ:
Արար 2
Ոմն մեկը (հետայսու` առաջնորդը) տխուր տրտում կերպարանափոխվում է, ատամների արանքից մի կերպ հանում դաշույնը (անիրավը մնացել էր պրոթեզի խորխորատներում), հագնում քաղաքացիական առաջնորդական հանդերձանքը, կապում փողոցի պատահական ժամացույց ծախողներից գնած Rolex ժամացույցը և դուրս գալիս փողոց` պատվելու քաղաքը իր ներկայությամբ և տեսնում «մե կարմրաթուշ հուրի փերի»:
(Առաջնորդ` մտքում) Յա, վալա վալա, էս ինչ հաջողություն էր այ մարդ: Ազիզ ջան դե քեզ տեսնեմ, ջահել ժամանակներդ հիշի ու առա’ջ:
(Առաջնորդ) Բարև կյանքս, հե հե:
(Հուրի փերի) Բարև Ձեզի:
(Առաջնորդ) Կարող է գործ ուզես, հարեմակարգիչի հետ գործ անելու գերազանց իմացությամբ աշխատող եմ ման գալիս իմացա՞ր:
(Հուրի փերի) Վըյիիիի, հի հի հի: Բա ոնց չեմ ուզի: 2 ամիս սովորել եմ…
(Առաջնորդ` մտքում) Վայ դմակդ ուտեեեմմմմ.....
(Առաջնորդ` արդեն ոչ մտքում) Յա, Ազիզը մեռնի սովորածիդ, դե համարդ հրամայի խփեմ հեռախոսիս մեջ…
(Հուրի փերի` հմայված, «բախտի տերը թաղեմ» դեմքով) Հրամայում եմ` խփա’:
Արար 3
Հուրի փերի-ն հորական տնից առավոտվա չվերթով ստացած խառը կանաչի է մաքրում և հեռախոսը զանգում է` “Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը, Հմայա…”
(Հուրի փերի) Այլո
(Առաջնորդ) Կյա՞նք:
(Հուրի փերի) Դուն ո՞վ իս:
(Առաջնորդ) Ազիզդա’: Ու՞ր ես ախչի:
(Հուրի փերի) Կարոտել ես հաաա՞: Հի հի հի հի: Թաղեմ բոյդ:
(Առաջնորդ` 5-րդ երկնքում) Մեռնեմ քեե… Իմանում ես, ստեղ հերթը կանգնելա, բոլորն ուզում են աշխատեն, բայց ես ասում եմ չէէէ ուրիշնա ընդունվել: Շտապ արի ծիծ... եռնակի թևով: Տաքսու փողն էլ տամ, մենակ թե արի:
(Հուրի փերի` մտքում) Յաաա, մալադեց ախչի, ինչ կպելա կպել, տենում ես ոնցա պլոկվոմ քո համար, հի հի հիԱյ թե Թութուշը տեսներ, թե չէ չոբանից էն կողմ բան չի կպցրել հլա: Ինչ անենք 80 տարեկանա, տատս ասում էր փոխարենը սրանք ամեն անգամ գիտեն վերջին անգամնա, էն ինչեեեր են անում: Լավ բա հիմա ի՞նչ անեմ: Գնա՞մ: Բա որ երկու ոտիցս կապեն ու մորթեն: Մեր գեղի վիվասելի Գուգուշն ասում էր հեռախոսս կարողա զապիս անի, բռնեմ զապիս անեմ, նավսյակի կմիացնեմ... Բայդ հլա թող գործի ընդունի մնացածը հետո` մարդուս ականջը խուլ:
(Հուրի փերի) Այլանդա՞կ: Հի հի հի..
(Առաջնորդ) Հա ուտեմ....
(Հուրի փերի) Ի՞նչ ուտես:
(Առաջնորդ) Ուշադրություն մի դարձրու, նոր տանձ էին բերել ասում էին կուտե՞ս...
(Հուրի փերի)Հաաա.. դե հեսա գալիս եմ, տեղս բռնի չգրավեն:
(Առաջնորդ` սուլթանի խալաթը հագնելով) Արիիի, արիիի արի տեղերդ բռնեմ.... հո հո հո
Արար 4
Առաջնորդը հարեմային վիճակներում է` սուլթանի խալաթ, չալմա, դաշույնը կորել էր, չգտավ, պրոթեզների արանքում ծալովի դանակ է...
(Առաջնորդ) Քյարա՜մ, Ասկյա՜ր, ու՞ր եք հառամզադեք:
(Ք., Ա.) Հարեմանոցդ, օ՜ մեր առաջնորդ:
(Առաջնորդ) Հուրի փերիս ուրա արա, չեկա՞վ:
(Ք.Ա.) Հենց նոր եկավ, գնանք հարեմավիրենք ներս:
Ներս է մտնում Հուրի-Փերին` զուգված-զարդարված` մանուշակագույն զուգագուլպա, վարդագույն սվիտերատիպ մի բան` մեծ ծակերով, կանաչ կրծկալ` առանց ծակերի, երկնագույն կարճ շրջազգեստ` բնական ճամպրուկը քողարկելու ակնհայտ մտադրությամբ:
(Առաջնորդ) Վայ քու....
(Հուրի փերի) Էդ ու՞մ ասիր:
(Առաջնորդ) Մեռնեմ քե, արի մոտիկ, լավ չեմ տեսնում, հի հի հի
(Հուրի փերի) Սպասի հլա, հարեմակարգիչն ու՞րա բա:
(Առաջնորդ) Հարեմը սայա, ստեղի կարգիչն էլ ես եմ, մեռնեեեեմ ծիծիկներիդ, արի ուտեմ....
(Հուրի փերի` գրգռվածա-վախեցածառը վիճակում) Ախ դու քյոփաաակկ... հեռու՛ տար լեզուդ:
(Առաջնորդ` ինքնամոռաց) Օ՜ իմ Ժոզեֆինա,
Տատու լինեմ ուսիդ,
Խալ լինեմ դոշիդ,
Դմակ լինեմ …
Չռփ՜...
(Հուրի փերի` ապտակելով) Տո ոչխարի ցավ, էդ ինչ արքայությունա մտքով անցել?
(Առաջնորդ` կրկին ինքնամոռաց) Հանիիի՜ շորերդ...
Չռփ՜....
(Հուրի փերի` արդեն հրաժեշտ տված Փեփրուշ մորքուրի Վոլգոգրադսկից ուղարկած սվիտերին) Տո կճղակավոր թևս հո եղինջ չի լիզում ե՜ս….
(Առաջնորդ` արդեն վտանգավոր հասարակության համար) Յուբկեեեդ արի հանեեեմ.....
(Հուրի փերի` ամբողջ սենյակով մեկ տրտինգ տալով) Պամագիծեեեե՜՜՜.....
(Առաջնորդ` նեանդերթալյան որսորդների արթնացած բնազդով) Հռիիիիի՜, այսինքն յահուու՜…. Թալեմ բռնեմ, թալեմ բռնեմ…. Բռնեմ …. Քյարաաամ, Ասկյաաաարրր դեմը բռնեեեեքքք....
Հուրի փերին, տեսնելով որ արդեն բռնելու են իրեն, դիմում է խորամանկության` սպասում է մինչև գա հասնի իրեն, ձեռքերը դնի մի երկու տեղ, ուշադրությունը շեղվի ու էդ պահին ԳՄՓ-ԶՆԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ………. Բռնցքամարտում արգելված հարված` այն էլ ոտքով!!! KO!!!! 1-2-3-4…..
Առաջնորդն արթնանում է մամուլի ասուլիսում:
Էջանիշներ