ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը (NASA) պատրաստվում է թողարկել մարդատար ինքնաթիռ, որը հնարավորություն կտա, օրինակ, ամերիկյան Նյու Յորք քաղաքից Հայաստանի մայրաքաղաք հասնել մոտ մեկ ժամում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, X-43A գերարագ ինքնաթիռը ձայնի արագությունը գերազանցելու է 5 անգամ և 8643 կմ տարածությունը կարողանալու է անցնել 1 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում ավելի քան 10 ժամով կրճատվելու է ճանապարհը: Այսօր ինքնաթիռները Երևանից Նյու Յորք հասնում են 11 ժամ 43 րոպեում` ընդհանուր առմամբ` կտրելով 9075 կմ տարածություն:
NASA-ի մասնագետների խոսքով` ինքնաթիռը, որի նախագծման աշխատանքներն ավարտվելու են առաջիկա երեք տարիների ընթացքում, կարողանալու է հասնել 20 կմ բարձրության:
Կաաայֆ, չես հասցնի վախենաս, կամ կմեռնես կամ տեղ կհասնես![]()
VisTolog (07.11.2010)
Երեխեք բա կարդացել եք,ոչ Չինաստանում մարդակերների ռեստորան կա, եկեք մենակ լինկը դնեմ կարդացեք.
/նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում չկարդալ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
http://asekose.com/?p=9230
չէի տեսել
30 դոլարով eBay-ում վաճառվել է «ռազմական գաղտնիքներով» համակարգիչ
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներից մեկը, eBay ինտերնետային աճուրդում գնելով օգտագործված համակարգիչ, հայտնաբերել է ռազմական գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն: The Daily Mail-ի փոխանցմամբ` համակարգչում պահված է եղել Աֆղանստանում բրիտանական ռազմական ուժերի գործողությունների մասին գաղտնի տեղեկատվություն: Ընդ որում, բրիտանական ռազմական ծրագրերի, պահեստների և զինամթերքի մասին ողջ տեղեկատվությունը պարունակող ֆայլը բացելու համար չի պահանջվել անգամ գաղտնաբառ: Հատկանաշական է, որ «անգին» տեղեկատվությունը պարունակող Toshiba Satellite A30 համակարգչի գինը eBay-ում սահմանվել էր ընդամենը 18,87 ֆունտ (շուրջ 30 դոլար):
Համակարգիչը, որը եղել է անսարք վիճակում, բավականին հետաքրքել է իր նոր սեփականատիրոջն, ով, գնելով այն, վերականգնել է համակարգչում պահվող ինֆորմացիան: Պարզաբանելով իր որոշումը` գնել անսարք համակարգիչ, բրիտանացին մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ես միանգամից հասկացա, որ նման համակարգիչները չպետք է վաճառվեն eBay-ում»: Նշենք, որ բրիտանացին իր «ձեռքբերումը» հանձնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:
Պարզվել է, որ համակարգչի նախկին սեփականատերը բրիտանական ռազմական ուժերի սպա է: Վերջինիս խոսքերով` ինքը վստահ է եղել, որ համակարգչում որևէ գաղտնի տեղեկատվություն չի պահպանվում:
http://www.armtech.am/30-դոլարով-eba...կան-գաղ/
Ֆինլանդիայի Յուվյասկուլի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդու պարելու ձևից կարելի է շատ բան իմանալ նրա մասին: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները մասնակիցներին 5 խմբի են բաժանել և հետևել են, թե նրանք ինչպես են պարում տարբեր ոճի երաժշտության ներքո, գրում է The Daily Telegraph-ը:
epress ի փոխանցմամբ` գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ էքստրավերտներն ավելի ակտիվ են պարի ժամանակ, իսկ նրանց գլխի և ձեռքերի շարժումները երբեմն չափից դուրս արագ են:
Փոքր-ինչ նյարդային մարդիկ պարելիս գլխով և ոտքերով շատ կտրուկ շարժումներ են անում, իսկ հարմարվող բնավորություն ունեցողները պարի ավելի թեթև տեսակ են նախընտրում, անընդհատ շարժվում են պարահրապարակում և հիմնականում ձեռքերն են օգտագործում:
Շուտ ընկալող մարդիկ սովորաբար ռիթմիկ շարժումներ են անում և չեն տեղաշարժվում ողջ պարահրապարակով: Բարի, նվիրված մարդիկ օգտագործում են պարահրապարակի ողջ տարածքը, և պարելիս ձեռքերը ավելի լայն են բացում, քան մյուսները:
Բարդույթավորված մարդիկ խուսափում են պարահրապարակից, անընդհատ բախման մեջ են իրենց ներաշխարհի հետ, իրենց մեջ խեղդում են ագրեսիվության հակումներն ու հաճախ կորցնում են իրականության զգացողությունը:
աղբյոր` http://yerevaklur.am/full_news2.php?id=14965&ref=nf
Իսկ շա՜տ մեծ սեռական ներուժ ունեցողները ընդհանրապես չեն պարում, չէ՞: Խանգարող բան կա:
DIXIcarpe noctem
Փաստորեն սենց թեստերի միջոցով կարանք ինքնաբացահայտում անենք… Ու էլ ո՞ւր ենք օրերով մեզ հետ մենախոսում:
Բա ինձ սաղ կետերը բռնում են, բացի վերջինից, հիմա ինչգնամ բուժվելու
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ