Տոթ ա. պատուհանը բացում եմ, փողոցի աղմուկը ուղեղս խառտում ա, բայց ոչինչ, գոնե միքիչ օդ ա գալիս, սենյակիս դուռն էլ բացում եմ, սկվազնյակ ա անում, կայֆ ա, բայց էդ էլ իրա վատ կողմն ունի, վարագույրը թռնում ա օդերով, գալիս կպնում ա ուսիս, ղդիկ ա գալիս, ներվայնանում եմ ու չեմ ֆայմում քայլեր ձեռնարկել, հետո ֆայմեցի, ինչ-որ խաղալիք կա՝ նապաստակ ա, ձեռքերը շպիլկա ա, դրանով կպցրեցի վարագույրները, սկսեց էլ վրես չգալ, հետո նապոն հոգնեց տենց կախված, ընկավ, գնացի վարագույր կապելու ինչ-որ բան բերեցի, կպցրեցի ամուր, էդ մի հոգսից պրծա: Հետո սկսեց մի պահ անձրև գալ, կաթիլները լցվում էին ներս: Ջանդամ ըլնի, թող լցվի: Սկսեց սեղանի վրայի կոֆեի կաթիլը վրես ազդել, գնացի թաց շոր բերեցի, լավ մաքրեցի սեղանը, կտորը էլի հետ տարա խոհանոց, եկա նստեցի, երկու րոպե չանցած մի հատ

Ու սեղանին դրած մոխրամանի մոխիրը ցրվեց սեղանին: Թե ասա՝ դու երբ էիր տենց փռշտացել, որ հիմա փռշտացիր, ոնց որ միշտ՝ պահեիր էլի

Հավես չկար նորից թաց կտորի հետևից գնալու, ստիպված սեղանի մոխիրը փչեցի հատակին

Հիմա էլ կոմպս կախում ա

Երեկ եմ ֆոռմատ արել, բայց մոռացել եմ անտիվիռուս գցել, հիմա էլ անտիվիռուսի դիսկը չեմ գտնում, թե ասա որ գտնե՞մ ինչ, մեկա կասպեռի բանալի չունեմ: Հեռախոսս էլ զարյադկի էի դրել մի ժամ առաջ, նոր վերցրի որ զանգեի, անջատվեց ինքն իրան, մեկ էլ տեսա որ զարյադչնիկը հոսանքին միացրած չի եղել

Էս ինչ թարս ա ամեն ինչ, դուրսն էլ փոթորիկ ա, էսօր եթե տնից դուրս գամ, մի բան ընկնելու ա գլխիս հաստատ

Էջանիշներ