Ռասթա՞, Պոե՞տ:![]()
Ռասթա՞, Պոե՞տ:![]()
Чеширский КотЭ
*e}|{uka* (03.11.2010)
Օ՜, ինչ հեշտ է: …ՃՃ
Ի դեպ ճկույթի եղունգը նաև ազգային նշանակություն ունի, դա մեր ազգային դիմանկարի մի կարևոր բաղկացուցիչներից է: Կարծեմ 8-րդ դարի պատմաբան Թեոդոր Մսովեացու մատյաններում մի հիշարժան նկարագրություն կա: Նկարագրելով ազգային ծեսերը սույն պատմիչը մանրամասն նկարագրում է խորոված պատրաստելու ողջ պրոցեսը: Պարզվում է մի խիստ հետաքրքիր ադաթ է եղել: Փայտից շամփուրների վրա շարված մսի եփած լինել-չլինելը պարզել է գյուղը ամենաերկար ու ամենաամուր ճկույթի եղունգ ունեցողը: Նա իր եղունգով կտրվածք է արել խորովվող մսի վրա, և նայել, մեջն արյուն կա, թե չէ: Սա խորովածի արարողության ամենակարևոր դրվագներից մեկն է եղել: Ափսոս, որ այդ ավանդույթը մինչև հիմա չի պահպանվել, բայց կարծում եմ, որ կարելի է աշխատանքներ տանել ադաթի վերականգնման ուղղությամբ:
Ի դեպ մտքովս անցավ, որ եթե եղունգի ծայրն ատամնավոր լինի, այդպես մշակվի, ապա միս կտրելն ավելի հեշտ կլինի: Ու ազգային ակունքներին ավելի մոտ գնալու համար կարելի է երկատամավոր մշակել, ընդ որում ատամներից մեկը կարճ, մեկը՝ երկար. պետք է նմանեցնել Արարատ լեռանը:
Чеширский КотЭ
Չուկ
I may be paranoid but no android!
ԿԳԴ (03.11.2010)
Խնդրեմ
ոմն-ի խոսքերից
I may be paranoid but no android!
Jarre (04.11.2010)
Ինչ հեշտ ա:Լռում եմ:
Чеширский КотЭ
Jarre (04.11.2010)
Ժառռ
Jarre (04.11.2010)
Jarre (04.11.2010)
Jarre (04.11.2010)
Իմիջիայլոց, մինչև «կնոջս հետ որոշեցինք...» ը կարդացի:
Ոչ ոք ինձ չի սովորեցրել գրել հիասթափության, տանջանքի ու վշտի մասին: Ինքս եմ սովորել: Սովորել եմ բազում անգամ սխալներ կատարելով, միևնույնէ իմանալով, որ դա ճիշտը չէ:
Հիմա կարողանում եմ տեսնել ինձ այնտեղ ընկած, ճկված ցավի ծանրությանից: Տեսնում եմ ա՜յն տղամարդուն` դեռևս մանուկ:
Հայրս սովորեցրել է ինձ, որ լռությունն իր մեջ կարող է պարունակել մի ամբողջ հանրագիտարան: Սովորեցրեց` բացարձակապես ոչինչ չասելով դրա մասին:
Ինքուրույն սովորեցի, որը բառն ունի ինչ-որ արժեք: Ինքնուրույն սովորեցի ինչ-որ մեկի մասը դառնալ, կեսը նույնիսկ: Սովորեցի կյանքի դժվար պայմաններում` ձեռքս մեկնած օտարներին: Սովորեցի տարօրինակ լռության մեջ:
Կարծում եմ, որ երբեք չեմ վախեցել ոչ մի բանից: Սարսափում եմ միայն ինձնից:
Երբ ապտակել են ձախ երեսս, որպես քրիստոնյա, առաջարկել եմ աջը նույնպես: Առաջարկել եմ բոլորին: Կույրին, որ չէր տեսնում, անարդարին, ով խոցում էր անընդհատ, վիրավորում պարբերաբար:
Տվել եմ դեմքս, մարմինս: Մնացել է միայն հասունացած իմ հոգին:
Այսօր կազմված եմ բառերից ու ցանում եմ դրանք, ինչպես ցանում են սերմերին: Ցանում եմ բոլոր ուղղություններով ու չե՜մ լռում: Իմացածս լռությունը, կարծես թե, նման է մի հսկայական մարգագետնի, որն սպասում է , թե երբ պետք է իրեն պարարտեն: Իմ իմացած լռությունը կատաղած մի ծով է, որտեղ ցանկանում են դեռ նավարկել, ու այն ծեր դերասնն է, ով գիտակցում է` պետք է հեռանա:
Նաև այնքա՜ն եմ հավատում, այնքա՜ն եմ սիրում: Ամենքի ցանկությունն եմ դարձել, ու նաև այն մեղմիկ տանջանքի: Ինձ միաժամանակ ռազմիկ եմ զգում ու նաև գեյշա:
Ես բայ եմ` հոլովված բոլոր մարդկանց: Ածական եմ ու մակբայ. Ես ձև եմ, ես չափ եմ ու այն լույսն եմ, ով կլրացնի քո ձանձրույթին:
Իմ ճշմարտությունը միայն մեկ հասցեատեր ունի, միայն մեկ մարմին: Դա կոչվում է գիր: Նրանում կարողանում եմ ընդլայնվել ու անտեսել ինձ: Նրանում ամբողջ բառապաշարը ես եմ միայն:
*e}|{uka* (03.11.2010)

Ոճը ոնց որ Ժունդիայիի վերջին օրագրային գրառումներինը լիներ, բայց էս գրառումը հաստատ չեմ կարդացել...
Հը՞, կարո՞ղ է Ժունդիային դուրս գա, խայտառակ լինեմ![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Խայտառակ էղանք...
շատ մտածեցի, թե ինչ ուզեմ ու որոշեցի կետերով գրեմ իմ ցանկությունները`
1. Ուզում եմ, գոնե մեկ ամսով գնամ ԽՍՀՄ-ի ծաղկման ժամանակաշրջանում ապրեմ ու եթե դուրս գա, էնտեղ հավերժ մնամ:
2. Ուզում եմ, Շվեդիա գնամ, տեսնեմ էնտեղ ինչ կա որ շատ եմ ուզում էնտեղ լինել: Եթե դուրս գա գնամ Շվեդիայում ապրեմ:
3. Ուզում եմ, էն պահը գնամ, որ ինտերնետ չկար ու ամառային քաղցր մորու համն եմ ուզում զգամ
4. Ուզում եմ, երազանքներիս քանակը մի քանիսով ավելանան:
5. Ուզում եմ, անցյալում մի քանի բան փոխեմ /էս կետի վրա մի քիչ շատ ուշադրություն դարձրու, լսել եմ, որ անցյալ կարողանում ես մարդկանց տանել/:
6. Եթե գոնե 5րդ կետը հնարավոր չէ, ուզում եմ, որ ամեն բան էսպես չեղներ ինչպես որ կա:
7. Ուզում եմ, գարուն շատ լինի, իսկ ցուրտը քիչ, ու ուզում եմ, որ եսել հիանամ գարունով:
8. Ուզում եմ, մի քանի մարդու մոռանամ, ու եթե 5 ու 6 կետերը հնարավոր չեն, մոռանամ նաև մի քանի բան, որ հիշում եմ:
9. Ուզում եմ, ինձ ավելի շատ երջանիկ զգամ քան կամ, կամ բարձրացրու իմ երջանկության չափման սանդղակը ավելի վեր, որ թվա թե երջանկությունը ավելի վեր է:
10. եթե 1-9րդ կետերը իրականացնելը բարդություն է, ոչինչ մի անհանգստացիր, ասում եմ շատ լավ կեղներ, որ էդ միակ ցանկությունը, որ ամեն բան իրենից հետո կփոխի, կատարես: Չէ էսքան շուտ չեմ ուզում, էդպես մի 7-10 տարուց, բայց աշխատի շատ չուշացնես, լա՞վ: Սա էլ էդպես մի բարդություն չի ու եթե էն ժամանակ չցանկանամ էդ ցանկության կատարումը, դու, այնուամենայնիվ կատարի, լա՞վ:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Դատարկություն, նույնիսկ եթե Խսհմ-ի ու Շվեդիայի պահը չլիներ, էս հրաշք ոճը հազարի մեջից կտարբերեի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ