Բացատրեմ. ակումբում ու շատ այլ կայքերում սահմանված ա ֆոնտերի հերթականությունը: Դրա համար եթե համակարգչիդ մեջ Tahoma Armenian տառատեսակը տեղադրված ա, ցանկացած բրաուզեր ակումբի համար ավտոմատ էդ տառատեսակն ա ընտրում: Բայց կան սայտեր, որտեղ տեքստի համար ֆոնտ չի սահմանված, հետեւաբար բրաուզերը ինքը պիտի որոշի, թե ինչ ֆոնտով ցույց տա: Օպերան, Ֆայրֆոքսը ու նույնիսկ պայթածագույն Ինտերնետ Էքսփլորեր 8-ը իրենց մեջից փոխելու տեղ ունեն ամեն լեզվի համար, իսկ Քրոմը չունի:
Օրինակի համար փորձի մտնել Վիվասել-ՄՏՍ-ի կայքը: Ուշադրություն դարձրու մենյուի ու էն ներքեւի մասի տեքստերի ֆոնտերին: Քրոմով իմ մոտ միշտ Sylfaen-ով ա ցույց տալիս, իսկ այլ բրաուզերներով` իմ սահմանածով, այսինքն` Tahoma (Tahoma Armenian):
Էջանիշներ