Ապե Ջան : ՈղջույնԵթե ես ճիշտ հասկացա խնդիրը, կփորձեմ օգնել: Նախքան սկսելը աշխատել տվյալ ծրագրում, պետք է ճիշտ կարգավորումներ կատարել: Հակառակ դեպքում, «default» կարգավորումներով աշխատելու ժամանակ կարող է նվազել պրոցեսորի արտադրողականությունը: Սա մասնավորապես վերաբերվում է «թույլ օպերատիվ հիշողությամբ» համակարգիչներին: Ըստ այդմ, կարծում եմ, արժե տեղափոխվել «Edit > Preferences» բաժինը /արագ անցման համար՝ Ctrl+K/:
Ի լրումն այլ կարգավորումների, Ձեր պարագայում՝ «Memory & Image Cashe» կարգավորման մեջ կարող եք ճիշտ կարգավորել օգտագործվող օպերատիվ հիշողության ծավալը, դրանով իսկ նպաստելով արագ ու «առանց կախվելու» աշխատանքին: Ուշադրություն դարձրեք «Cashe Levels»-ում նշանակված թվին՝ ինչքան մեծ է թիվը,այնքան ավելի արագ է «մշակվում» աշխատանքային նյութը, բայց՝ օպերատիվ հիշողության հաշվին:
Էջանիշներ