davidus-ի խոսքերից
Բիձա ջան, բա էդ մեկը մոռացա՞վ ասեր, թե՞ չգիտեր, որ մեր 4 զինվորները ընդամենը 1 ազերի ձեռքով են սպանվել, այն նույնի, որի դիակը իբր մյուս ազերները թողել են մարտի դաշտում: Այդ ազերին մեջքից սպանել է մեր զինվորներից 5-րդը, որը իր իսկ բախտի բերմամբ գնացել էր զուգարան:
Հիմա կասեք ինչի էսքանը ասեց. նրա համար, որ Հայաստանում ներկա պահին չկա ոչ մի լրավտական միջոց, որը ճշգրիտ տեղեկություններ հաղորդի: Արտակ ջան, միթե մեր «ընդդիմադիր» ԶԼՄ-ները չգիտեին սրա մասին, կամ ուր են նրանց հավաստի աղբյուրները, որ էդ մեծ վայնասունը, որոնք ՊՆ-ն բարձրացրել էին ենթադրյալ դիվերսիայի շուրջ, եղել է ընդամենը փուչիկ: Թե մարդկանց մեջ վախ, սարսափ, ապատեղեկատվություն տարածելու համար խելքները իրանցը չի: Իշխանականները դիվերսիան «սարքեցին» իրենց գլուխը ահագին լուրջ պրոբլեմներից ազատելու համար, բա էն մյուս «հավաստի աղբյուրները» ինչի՞ ծպտուն չհանեցին, թե՞ խուճապ, թշնամանք, թույն տարածելը իրենց ավելի էր ձեռք տալի:
Էջանիշներ