Փաստեր կան, իհարկե կան: Ձեր ասած փաստեր նայող էլ կա, բայց փաստը հաշվի առնելու համար փող է պետք, փող ունես, ազատ ես, չունես՝ գնա նստի: Իմ դեպքում 2 տարբերակն ավելի հավանական է:
Փաստեր կան, իհարկե կան: Ձեր ասած փաստեր նայող էլ կա, բայց փաստը հաշվի առնելու համար փող է պետք, փող ունես, ազատ ես, չունես՝ գնա նստի: Իմ դեպքում 2 տարբերակն ավելի հավանական է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 28.10.2010, 17:44: Պատճառ: Տրանսլիտից հայատառի փոխարկում
ամեն ինչը չի, որ փողն է որոշում..հավատա![]()
եթե իսկապես փաստեր կան, ուրեմն նշածս հկ-ի իրավաբանը կկարողանա օգնել, ընդ որում որ նմանատիպ փորձ կա
հ.գ. ֆորում գրառումներ անում ենք հայատառ....վերևում կարող ես «միացնել հայերենը»
![]()
Tig (28.10.2010)
Եվս մի խորհուրդ, եթե կարելի է: Ես, իհարկե, չգիտեմ մանրամասները, բայց հասարակայնությունը նույնպես արդարություն պահանջելու իրավունք ունի, եթե իսկապես նման անարդարություն է տեղի ունենում: Երբեք մի թերագնահատիր ժողովրդի ձայնը: Մարիամ Սուխուդյանի նախադեպը ցույց տվեց, որ նույնիսկ ծայրաստիճան անարդարության ու կաշառակերության դեպքում կարելի է հասնել նպատակին:
Բայց պետք չի այն չարաշահել ու «արդարություն» կոչը որպես մանիպուլյացիայի գործիք կիրառել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (28.10.2010), StrangeLittleGirl (29.10.2010)
Մոդերատորական. Մի պահ ենթադրելով, որ գուցե նամակների համակարգի տեղը չգիտեք ու չեք ստացել արված զգուշացումները, գրում եմ հրապարակային ու այստեղ: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ակումբում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Հայերեն մեքենագրման ներկցված հնարավորությունը միացնելու համար հարկավոր է ընդամենը էջի վերևի մասում նշել «Միացնել հայերենը» կետը, կողքի ցանկից ընտրել Ձեզ հարմար դասավորությունն ու արդեն կարող եք առանց որևէ խնդրի գրել հայերեն:
Մենք մարդկայնորեն կարող ենք մտնել Ձեր ծանր դրության մեջ, մտահոգվել, սակայն չենք կարող թույլատրել խախտել ակումբի կանոնները: Մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Դուք գրեք հայատառ, հետևաբար զգուշացնում եմ վերջին անգամ. բավական է ևս մեկ տրանսլիտով գրառում անեք ու այլևս որևէ հանգամանք հաշվի չառնելով արգելափակվելու եք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
կներեք ես չգիտեի նամակների համակարգի տեղը
Ուրեմն, իսկապես դժվար է առանց մանրամասներին տիրապետելու խորհուրդ տալ:Ինքս մի քանի անգամ դատերի մասնկացել եմ :
Մի անագամ դատում էին մի մարդու, ով հարևանի նկուղից ոչ պետքական ապրանքներ էր կրել, տարել, որ վաճառեր , էրեխեքի վարձը տար: Երրորդ փորձի ժամանակ նրան հենց ոստիկան էր բռնացրել: Իսկ հետո որպես վկաներ կանչվել էին այն հարևանները, ում նկուղից էս մարդը գողություններ էր արել....հարևաններ ասելով, նկատի ունեմ, նույն թաղից էին...
Վկաները իրենց ցուցմուքնի ժամանակ մեռնում էին ասելով. <<Ախպե'ր, մի' դատեք, չենք ուզում , կարգին համբավով մարդ ա, ինչ էլ որ տարել ա, մենք մեկա թափելու էին մի օր, երեխու վարձնա տվել, մի' դատեք, չենք ուզում, չի տարել, արդարացրեք, նվիրում ենք...>>
Ամբողջ խնդիրն էն էր, որ հարևաններից մեկին ոգևորել էր գողության համար դատերին ներգրավվելու փաստը` որպես վկա, բան, հետո հետզհետե զգացել էին, որ իզուր էին հենց սկզբից ցուցմունք տվել էնպես, որ էս մարդն իսկապես գողություն ա արել, հետո իրանց խոսքից հրաժարվելը բարդ էր>...
մի խոսքով, կապ չուներ, էս խեղճ ու կրակին դատախազն ասում էր << դատեք ու վերջ>>
անկեղծ ասած մեր քաղաքում չեմ պատկերացոնւմ մի հատիկ դատախազ, մանավանդ էդ կնիգները, որ կեղտոտ ձեռքեր չունենա...
ասածս ինչ ա...
կիսով չափ համոզված եմ, որ անարդար դատ ա գնում..մեր քաղաքում համարյա արդար դատեր չեն լինում...ձեռնտու չի, փող չկա մեջը..
հիմնականում դատերը ընթանում են արագացված, որովհետև մարդիկ արդարությանը չեն հավատում, ուզում են շըփ-թըփ պատասխան իմանալ...
մի քանի ուրիշ դատերի էլ եմ եղել..մեկում մի հատ կնիԳ խաբել էր մի քանի ընտանքիների, փող վերցրել, իբր կօգնի Ամերիկա գնալ..դատական ողջ ընթացքից երևում էր, որ էս կնոջը ըստ ցուցմունքների պիտի դատեն, բայց էս դեբիլը ակնհայտ աչքով տալ, բարեկամական, կարգին հարաբերություների մեջ էր երևում դատախազի հետ...նենց լավ խոսում էր ընդմիջման ժամանակ, լավ ճոխ ու ուրախ տեսք ուներ ու վրայից թափում էր, որ փողը տված ա...
կներեք էսքան ջուր ծեծելու համար..հիմա գործնականը...
Հելսինքյան ասոցիացիան, որ գտնվում ա Բաղրամյանի վրա` կենտրոնական նոտարի շենքի երկրորդ հարկում, կարծեմ թե դեռ շարունակում ա մոնիթորինգները դատարանում...
Այդ մոնիթորիգների ժամանակ գրանցվում են խախտումները, այնուհետև զեկույց ա կազմվում և ուղարկվումա խոշոր իրավական կազմակերպությունների...
Առաջին խորհուրդս Հելսինքյան դիմելն ա... Երևանյան գրասենյակի ղեկավարը Միքայել Դանիելյանն ա...բայց էսպես չասե'ք..անարդարություն ա տեղի ունեցել..պիտի հանգամանորեն պատմեք ինչ ա տեղի ունեցել....ավելին , լավ ա հիշեցի, գնացեք Հելսինքյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ...էնտեղ, հաստատ Ձեզ կօգնեն..գոնե ինչ անել, ինչ փաստաբան գտնել, կամ որոշ իրավական պահեր կա, որ կարող ա դուք որպես հասարակ քաղաքացի չհասկանաք...դիմեք էնտեղ...լրիվ մոռացել էի...
հետո մեզ ասե'ք ինչ ընթացք ա...
Հելսինքյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի ղեկավարը Արթուր Սաքունցն է...կդիմեք հենց իրեն...
Խորհուրդ երկրորդ. լրագորղների հետ կապվեք...բազմաթիվ կայքեր կան, ինտերնետից էլ օգտվում եք, կամ նամակ գրեք , կամ զանգեք, բայց հանգամանորեն բացատրեք ինչ անարդարության մասին ա խոսքը.
ընդդիմադիր լրագրողները, այսինքն ընդդիմադիր թերթերի էլի, / ցավոք ոչ մեկ դեռ չի հասկացել, որ մամուլը չընդդիմադիր կամ ընդդիմադիր չպետք ա լիներ/, պիտի լիներ ճշտի մամուլ.../ հա... ինձ թվումա կարձագանքեն...
իսկ չընդդիմադիրները նայած քավոր սանիկ, կամ փողային հարաբերությունները ինչ աստիճանի վրա են դատական գործընթացում
Առայժմ այսքանը...
Վերջին խմբագրող՝ Chuk: 28.10.2010, 18:16: Պատճառ: «Մեղադրյալ» -> «Դատախազ»
l2sky Վանաձորում կա հանրային պաշտպանի գրասենյակ, որտեղ տրամադրվում է անվճար իրավաբան՝ կախված սոցիալական կարգավիճակից: Կարող եք դիմել այնտեղ: Կախված գործից, նրանք կարող են զբաղվել դրանով անվճար: ՀՊԳ-ի գործերին ծանոթ եմ, հաղթանակի համար ամեն հնարավորը կանեն: Եթե քրեական գործով են դատել, ուրեմն իրենք կզբաղվեն: Ամեն դեպքում խորհուրդ կտայի դիմել իրենց:
Մյասնիկյան փող., 6 շենք, բն.37
• գրասենյակ՝ +374-322-40210
• հանրային պաշտպան՝ +374-93-220156 (բջջ.)
Ծով-ին, մեղադրյալն ո՞վ է:
Բոլորին,
1. Անձի անվճարունակ լինելու դեպքում որպես կասկածյալ ներգրավելու պահից իսկ ցանկություն հայտնելու դեպքում վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատից նշանակվում է պաշտպան:
2. Անպատասխանատու է նույնիսկ թեման բացող առաջին՝ ոչինչ չասող գրառման վերաբերյալ ինչ-որ խորհուրդ տալը: Տպավորությունն այն է, որ բոլորը հալած յուղի պես ընդունեցին անարդարության առկայությունը ու բարձր պաշտոնյաների վերին աստիճանի կաշառակերությունը:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
boooooooom (31.10.2010), Rhayader (28.10.2010)
vaaaaaaaj///ներողություն եմ խնդրում..պիտի ասեի մեղադրող կողմը..դատախազը...լօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօլ
մեր երկրում իսկական մեղադրյալները սովորաբար իրանք են..խառնեցի..լօօօօօօօլ
հա, մեկ էլ, բոլորովին պարտադիր չի, որ մենք իմանանք մանրամասները...մարդը հիմա չի դնելու իր մայրիկի կյանքը պատմի...
ամեն դեպքում գտնում ա, որ անարդարություն ա եղել..եղել ա չի եղել, կարելի ա որոշակի ուղղություններ տալ.......
խնդրում եմ էլի էջի մոդերատորին, առաջին գրառման մեջ մեղադյալը դարձնել դատախազ...թյուրիմածություն չլլա...
Վերջին խմբագրող՝ Ծով: 28.10.2010, 18:15:
Իհարկե պարտադիր չի: Ոչ էլ կարիք կա, կարծում եմ: Դրա համար էլ, իմ կարծիքով, որևէ կառուցողական խորհուրդ կամ օգնություն դժվար է ֆորումում տալ: Եթե իհարկե էդ օգնությունը գործին հասրակական հնչեղություն հաղորդելը չի, ինչի դեպքում էլ առանց մանրամասների դժվար թե ստացվի:
Գտնու՞մ եք անարդարություն է եղել, շարունակեք գործը առաջ տանել մյուս դատական ատյաններով:
Իսկ էս հավանականությունը կա միշտ՝ անկախ դատական համակարգի որակից:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
boooooooom (31.10.2010)
Վերջին խմբագրող՝ Lianik: 28.10.2010, 19:09:
Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչի համար են դատել![]()
Gayl (31.10.2010)
Կներեք եթե ես սխալվում եմ, բայց հիմնականում "առանց կրակի ծուխ չի լինում": Իսկ պատճառը չհրապարակելը կասկածի տեղիք է տալիս, որ այնուամենայնիվ "կրակ" կա.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ