Ժող,լավ էլի, Նոյի թվի, էն էլ ոչ Internet Security անտիվիրուսներով ուզում եք անվտանգ կոմպ ունենալ։ Ով գիտի հետն էլ առանց ֆայերվոլ (բրենդմաուեր) եք ուզում ինտերնետում թափառել։ Ասեմ, որ իմ կասպերի URL Advisor-ը օր չկա, որ սայթ բլոքինգ չանի, հաճախ պետական սայթեր, կամ էլ նենց սայթեր, որ, որ մտքովդ էլ չի անցնի, որ էդտեղ «որդ» կա։ Եթե ոչ Internet Security անտիվիրուս է օգտագործվում, հետը գոնե McAfee Site Advisor է պետք։
Ապե Ջանի դեպքի մասին։ Իրա մոտ, ամենայն հավանականությամբ, Кido (Konficker) որդ ա էղել, որը խասիաթ ունի բազմանալու սիստեմի տարբեր հատվածներում՝ Աստված ոչ անի՝ ավտոռանները միացրած լինի։ Ինչու եմ քիչ թե շատ համոզված դրանում, որովհետեև էդ վիրուսն ա որ խասիաթ ունի անկապ անուններով .exe ֆայլեր ստեղծել։ Բացի այդ, կարևոր ա, որ սիստեմի ավտոափդեյթը միացրած լինի։ Մայքրոսոֆթը ձեր Windows-n ու Office-ն լիցենզիոն կճանաչի, եթե դրանք «ջարդեք» ձեր ՕՀ-ին համապատասխանող ակտիվատորով. օրինակ, եթե Windows 7-ա, պետք ա ջարդեք Windows 7-ի Activator-ով։ Դրանք հետները ինստրուկցիա են ունենում RAR կամ ZIP արխիվի մեջ։ Բայց կան շատ ծրագրերի շատ խոցելիություններ (vulnerabilitiies), որոնք ավտոմատ ափդեյթով չեն փակվում, օրինակ, Ֆոտոշոփում։ Պետք ա դանլոդ անես, ձեռքով (մանուալ) ինսթոլ անես։ էդ խոցելիությունների վերացումն ու վերացնելու ճանապարհ ցույց տալն ամենալավն անում է Կասպերսկին։ Հանկարծ ինձ էդ ֆիրմայի գաղտնի գործակալ չհամարեք, պարզապես ցանկանում եմ, որ ձեր կոմպը հնարավորինս քիչ ֆորմատ ու սիստեմի ինթոլ անեք։ Մի երկու տարի էդ պրոցեսից հոգնելուց հետո եմ խելք հավաքել։ Մեկ էլ մի թողեք, որ ամեն մեկը ձեր կոմպ ֆլեշ մտցնի։
Մի տավա վաղեմության փորձիցս ասեմ, որ NOD-ը, թեկուզ Smart Security տարբերակը, «գրոհող որդերին» շատ հեշտ թողում ա սիստեմ ու հետո չի կարողանում ջնջի մինչև վերջ։ Բացի այդ, էդ վիրուսներն արագ «քանդում» են «թույլ ինքնապաշտպանվող» անտիվիրուսները։
Կներեք երկարաբանության համար։![]()
Էջանիշներ