Հեղինակների կռահման փորձեր եղան, բայց ստեղծագործությունների քննարկումներ ոնց որ չկան, իսկ ստեղծագործողի անկյունում հաճախ հետաքրքիր քննարկումներ են լինում: Շատ ավելի հետաքրքիր կլիներ էս դեպքում, հեղինակի ով լինելը չիմանալով, ստեղծագործության քննարկում տեսնելը, անձը այդքան կարևո՞ր է: Արդյո՞ք սովորաբար քննարկում ենք որևէ ստեղծագործություն, որովհետև այդ ստեղծագործությունը քննարկման դրդում է, թե՞ ստեղծագործությունը գրողի ով լինելն է պարտավորեցնում:Իսկ այդ ովերը գուցե այստեղ էլ ներկայացել են ու ուզում են իրենց ով լինելը չբացած էլ տեսնել իրենց խոսքի ու գրի մեզ վրա թողած տպավորությունը
![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.10.2010, 22:35:
Շինարար ջան, առաջին քվեարկողը ես եմ եղել, բայց ստեղծագործությունների վերաբերյալ ոչինչ չէի գրել:
Նախաբանում կմախքը շատ լավ էր տրված պատմվածքը շարունակելու համար: Շատ լավ նկարագրված էր հերոսուհու կերպարը, միջավայրը, իսկ վերջում էլ սյուժեն զարգացնելու բանալի էր տրված:
Քաղց - ամենաշատը այս շարունակությունն եմ հավանել: Նախ վերնագիրը շատ հավանեցի. նախաբանում էլ զգացվում էր, որ աղջկա մոտ իրոք ծնողական սիրո և քնքշանքի քաղց կա: Ինձ համար այս շարունակության մեջ ամեն ինչ շատ կենդանի էր նկարագրված: Հին լավաշի փշրանքները ծնողական սիրո նախկին փշրանքների հետ համեմատելը ստացվել էր:
Իմ կարծիքով Նախաբանի և Քաղցի հեղինակները տարբեր մարդիկ են, բայց Քաղցի հեղինակը շատ հմտորեն կարողացել է պահել նույն ոգին ու պատմվածքն ամբողջական դարձնել: Կարծում եմ՝ միայն այս երկու հեղինակներին է հաջողվել պատմվածքը չկոտրել մեջտեղից:
ՆԵ…ՆԱ - հայցում եմ հեղինակի ներողամտությունը, բայց ամենաշատը սա չեմ հավանել: Մեր հարգելի հեղինակը նախաբանի առաջարկած սյուժեից շեղվել ու պատմվածքում շեշտը դրել է ռոմանտիզմի վրա: Ռոմանտիզմն էլ, համենայն դեպս ինձ համար, գեղեցիկ չէր նկարագրած: Ավելին չեմ ուզում գրել:
Հանդիպում - այս շարունակությունում ինձ թվաց վիրտուալ հաղորդակցման միջոցների գովք է: Հետո էլ գլխավոր հերոսուհին հետ էր մղվել ու փայլում էր խիստ ժամանակակից, իմ պատկերացմամբ մի տոննա փայլուն շրթներկ քսած, մի մետրանոց բարձրակրունկ կոշիկներ հագած տիկինը:
Պատերազմ - սկիզբը ավելի լավն էր, այ վերջում Արամի կերպարի առկայությունն ընդհանրապես համը հանեց: Հետո էլ իմ կարծիքով աղջկա ապերախտությունը մի քիչ շատ էր չափազանցված: Վերնագիրն էր լավը:
Սուրճ երկուսով - ի հեղինակն էլ էր կարողացել նախաբանի ոգին պահել: Տարբերվում էր մյուսներից:
... - այ հենց այս շարունակությունն էլ իմ կարծիքով նախաբանի հեղինակի շարունակությունն է: Նույն ոգով, նույն տեմպով: Միայն այս հեղինակն է հիշում սառնարանի թոռոմած խնձորը, այն, որ հեռախոսը նետել էր անկողնու վրա: Բացի այդ, նաև նկատել եմ, որ նախաբանի հեղինակը ավելի շատ օգտագործում է պարզ նախադասություններ: Նույնն էլ հենց այս շարունակության մեջ էր:
Լավ շարունակություն էր:
Աղմուկ - նախաբանի հանգիստ, մի տեսակ ալարկոտ հերոսուհին լաչառի է վերածվում, անիմաստ գոռգոռում: Շա՜տ կտրված էր նախաբանից ու ոչ մի զարգացում էլ չեղավ:
Փիսո - Փիսոն էլ էր լավը, բայց ընթացքը որ մի քիչ ուրիշ լիներ, ինձ ավելի դուր կգար: Պատրիկ-մատրիկի կերպարը մի տեսակ ավելորդ էր ինձ համար:
Ընտրություն - մյուսներից լա՜վ տարբերվում էր: Ի՞նչ հայր, ի՞նչ բան: Լավ էր մտածված: Բայց կարելի բառի չարաշահումը մի քիչ դուրս չեկավ:
Եթե Քաղցը չլիներ, հենց այս տարբերակի օգտին կքվեարկեի: Ուղղակի անուշադիր էի. քվեարկելուց հետո միայն նկատեցի, որ հարցումը մի քանի ընտրության հնարավորությամբ է, ու Ընտրությունը դուրս մնաց ընտրությունիցս:
*** - ահագին հարուստ շարունակություն էր՝ լավ վերջաբանով, բայց իմ կարծիքով նախաբանից լավ հեռացած էր: Նախաբանում լրիվ ուրիշ միջավայր էի տեսնում, այստեղ ուրիշ:
Թե՛ նախաբանի և թե՛ շարունակությունների հեղինակներից ոչ ոքին, բնականաբար, գուշակել չեմ կարող: Նրանցից ոչ ոքի գրելաոճին, բառապաշարին, նախասիրություններին, աշխարհայացքին և այլն և այլն ծանոթ չեմ: Բայց ուզում եմ մի փոքրիկ գուշակություն անել. իմ կարծիքով Սուրճ երկուսով շարունակությունը գրել է Հայկօ անվամբ ակումբցին: Նրա ոճին ծանոթ չեմ, բայց Արմեն Մալխասյանի թեմաներից մեկում Հայկօն խորհուրդ էր տվել, որ պատմվածքը գրի կրկնակի էնթերներով, որ ընթեռնելի լինի: Իսկ այստեղ կրկնակի էնթերներով միայն նշածս շարունակությունն էր գրված:
Հարգանքներս, Շինարա՛ր, մրցույթը լավ ես վարում:
Հեղինակներին էլ շնորհակալություն:
Ariadna (27.10.2010), ars83 (27.10.2010), impression (27.10.2010), ivy (27.10.2010)
Համաձայն չեմ հետդ, որ ստեղծագործությունները չեն քննարկվել: Ահագին մարդ հերթով գրել է իր կարծիքը ամեն մի ստեղծագործության մասին առանձին, ինչպես քիչ առաջ Ամպ-ն արեց:
Ես ինքս էդպես չեմ գրել, որովհետև ինձ մի քիչ դժվար է ստեղծագործությունը «մասերի բաժանել», հերձել այսպես ասած. ինձ համար կարևորը ամբողջական տպավորությունն է՝ կամ դուր է գալիս, կամ դուր չի գալիս, թե կոնկրետ որ բառը ու ինչու, էդ արդեն կարևոր չի:
Իսկ թե որոնք են դուր եկել, արդեն ասել եմ:
Ճիշտն ասած՝ արդեն քանի անգամ համոզվել եմ, որ իմ անձնական ճաշակն ահագին տարբերվում է Ակումբի նախագծերի ստացված արդյունքներից: Կամ ես լրիվ կորցրել եմ գրական ճաշակս, կամ երբեք չեմ էլ ունեցել, կամ էլ ուրիշ երկրում ապրելն է իր գործն արել: Փաստը մնում է փաստ, որ շատ տարբերակների արդյունքներ ինձ անկեղծորեն զարմացնում են՝ ոմանք ձայների քչությամբ, ոմանք՝ շատությամբ:
Մի խնդրանք Շինարարին: Անցյալ անգամ էլ՝ «Իմ քաղաքում», նկատվում էր էդ բացթողումը, հիմա էլ դա կա:
Թող կամ մի տարբերակ ընտրելու հնարավորություն լինի, կամ էլ եթե մի քանի տարբերակ ընտրելու հնարավորություն կա, ապա հարցման մեջ հստակորեն նշվի դրա մասին: Թե չէ մարդիկ ուղղակի կլորակների փոխարեն քառակուսիներ տեսնելով՝ չեն կռահում հարցման տեսակը:
Այնուամենայնիվ, ինձ շատ տարբերակներ ընտրել պետք չեկավ. ես մեկն եմ ընտրել ու գոհ եմ իմ ընտրությունից:Թեև ինքն իմ ամենահավանածը չէր:
![]()
Շինարար (27.10.2010)
Այվի ջան, քվեարկության պայմաններում կոնկրետ նշել եմ, որ քվեարկությունը բազմակի ընտրությամբ է: Իսկ հենց հարցման մեջ դա չի նշվում, որովհետև համակարգն է այդպիսին, ամեն դեպքում հաջորդ անգամվա համար կմտածեմ, թե տեքստում ինչպես կարելի է դա նշել: Շնորհակալություն:![]()
impression (27.10.2010), ivy (27.10.2010), Ամպ (27.10.2010)
Լրիվ համաձայն եմ, բացի մի կետից՝ իմ կարծիքով նույն մարդն ա Նախաբանի և Քաղցի հեղինակը, եթե պարզվի որ չէ, ուրեմն շատ ավելի լավ վարպետ ա, ասեմ որ բոլորն էլ կարդացել եմ ու գիտեմ որ կարելի ա նաև մի քանի տարբերակի համար քվեարկել, բայց դե նենց ուրիշը հաստատ չկար որ արժանի լիներ քվեարկվելու, որպես Նախաբանի շարունակություն ու երկուսը միասին ամբողջություն, առանձին վերցրած մի քանի տարբերակի ոճը ու միտքը դուրս գալիս ա, ճիշտն ասած էս պահին վերնագրերը չեմ կարում մտաբերեմ, երեկ եմ կարդացել, բայց դե ամբողջապես շարունակում ու լրացնում ա «Նախաբան»-ին մենակ «Քաղցը»:
Առաջարկում եմ վերջնական արդյունքներում հաշվի առնել նաև գրառումներով արտահայտված «ափսոսանքները»: Օրինակ սա.
Եթե, իհարկե, դա դժվարություն չներկայացնի կազմակերպչի համար:Ամպ-ի խոսքերից
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Շինարար (27.10.2010)
Ամեն դեպքում ես հակված եմ մտածելու, որ իսկական շարունակությունը ...-ն ա![]()
I may be paranoid but no android!
Էլի եմ ուզում ասել, որ հեղինակի շարունակությունը հենց Քաղցն է
եթե անգամ սխալ եմ, պնդում եմ![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
... լավն ա , որպես շարունակություն հավանական ա , ուղղակի էն մյուսը ավելի հարազատ ա էլի, ստեղ էն որ բարմենի հետ ա գալիս էտ պահն ա մի այլ կարգի դզզում, Իմպոն կարա լինի սրա հեղինակը, ու ընդհանրապես իմ կարծիքով Նախաբանի, Քաղցի , ու ... -ի հեղինակները երկուսն են, ՄՎՄՍ-ն ու Լիլը
![]()
Ես մտածում եմ, որ ՄՎՄՍ-ը Պատերազմի հեղինակն է![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ