Բա ի՞նչ ա լինում, որ չի գրում: Եթե ընդհանրապես չի գրում, սեղնաշարին ռեակցիա չի տալիս, ապա սկսենք նրանից, թե ինչ ծրագրով ես գրում: Օրինակ` իմ մոտ KDWin-ով նույն Ֆոտոշոփ CS5-ում ու QuarkXpress-ում նորմալ գրում ա ինչպես ANSI, այնպես էլ Յունիկոդ:
Տվյալ դեպքում պրոբլեմը կարա լինի միմիայն քո Keyboard driver-ից, քանի որ ANSI-ն ինչ-որ հատուկ եսինիմչ չի, պարզապես որոշակի սիմվոլների հավաքածու ա, որոնք գրելու համար կարիք չկա հատուկ մի բան ինստալացնելու, կարաս նույնիսկ Character map-ից ճիշտ սիմվոլները գտնես, շարես իրար կողքի ու հայերեն ANSI-ի ֆոնտ տաս, կդառնա հայերեն տառ: ANSI-ի ողջ իմաստը հենց էն ա, որ գոյություն ունեցող սիմվոլների վրա ֆոնտի միջոցով սարքում են լրիվ այլ լեզվի տառեր: Հենց դրա համար ANSI-ն ախմախություն` որտեւ որ դու հայերեն «բ» տառ ես գրում, դա իրականում հունական մյու տառն ա` «µ», կամ որ «շ» ես գրում, դա իրականում գերմաներեն էսցեթն ա` «ß»:![]()
Էջանիշներ