Ժողովուրդ ջան խնդրում եմ օգնեք, կարևոր ա.
Խոսքը գնում ա MySQL բազայում պոիսկ անելու մասին, ես դա կազմակերպում եմ %LIKE օպերատորի միջցով (Match() against() ֆունկցիաների մասին պետք էլ չի հիշատակել), անգլերեն տառերի պօիսկի ժամանակ էական չի ռեգիստրը մեծատառ ա թե փոքրատառ, նորմալ գտնում ա, բայց հայերենի ու ռուսերենի ժամանակ ռեգիստրի խնդիր կա, այսինքն եթե բազայում բառը մեծատառ ա գրված, իսկ մենք պոիսկի դաշտում փորձենք գրել փոքրատառով, ապա ոչինչ չի գտնի: Հասկանում եմ, որ խնդիրը կապված ա կոդավորման հետ, արդեն 100 հատ ֆոռում եմ մտել ու 100 ձևի փոխել եմ բազաս, բայց մեկա արդյունք չի տալի էլի նույնն ա: Եթե որոևիցե մեկը իրա պրակտիկայում հանդիպել ա էս խնդրին ու գտել ա լուծումը, ապա կխնդրեի ասել թե ինչ ա պետք անել, ասեմ որ վերջին անգամ բազան ստեղծելուց արել եմ հետևյալ կեպ.
Collection utf8_general_ci
MySQL connection collation utf8_general_ci
աղյուսակները ստեղծելուց նորից տվել եմ utf8_general_ci
բազան մինչև իմպորտ անելը notpad++ ով իրան դարձնում եմ UTF-8 Without BOM
տվյալները թե բազայում, թե բրաուզերում նորմալ արտապատկերվում են, մենակ թե պոիսկը խի չի լինում չեմ հասկանում![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ