User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Կոմիքսներ

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի լավ ա ինձ ասա .cbr-ը ոնց բացեմ:
    I may be paranoid but no android!

  2. #17
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ ա ինձ ասա .cbr-ը ոնց բացեմ:
    Կարդա:

    ---------- Ավելացվել է՝ 19:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:13 ----------

    Փոքրիկ քնարական շեղումից վերադառնանք մեր ոչխարներին, թու (Ռուֆուս դու էլ, ոչխարներդ էլ շեղեցիք ինձ), ներեցեք, կոմիքսներին:
    Նիլ Գեյմանի կոմիքսներից.


    The Books of Magic. գրող ու ֆանտաստ Չարլզ դե Լինտը հիշատակել է, որ Ջոան Քեյթլին Ռոուլինգն իր «Հարրի Պոտտերի» գաղափարով հավանաբար ոգեշնչվել է Նիլ Գեյմանի «The Books of Magic» կոմիքսների շարքից: Ես ունեմ բոլոր չորս կանոնական թողարկումները (մնացածի հեղինակն արդեն Գեյմանը չի):


    Death: The High Cost of Living. «Sandman»-ի առաջին հատորի վերջին էջի վրա հռետորական հարց է. ի՞նչ կանեիք, եթե մահը ձեր ավագ քույրը լիներ: «Sandman»-ի սփինոֆֆ: Բոլոր երեք թողարկումները+«Death Talks About Life»:


    Death: The Time of Your Life. ևս մեկ շարք Մորֆեուսի ավագ քույր Մահվան մասին: Էլի՝ բոլոր երեք թողարկումները:


    The Sandman. կոմիքսների տարբեր չարտեր քնի ու երազների աստված Մորֆեուսի մասին պատմող այս աշխատանքը համարում են երբևէ թողարկված կոմիքսների լավագույն շարքը: Ես չարտերին չեմ հավատում, բայց «The Sandman»-ն իսկապես հանճարեղ է: Ունեմ տասներեք հատոր (բոլոր 75 կանոնական թողարկումները+«The Song of Orpheus»):


    Harlequin Valentine. գրաֆիկական վեպ՝ հեղինակի համանուն պատմվածքի հիման վրա: Պատմվածքը մտել է «Fragile Things» հավաքածուի մեջ:


    Murder Mysteries. գրաֆիկական վեպ՝ հեղինակի համանուն պատմվածքի հիման վրա: Պատմվածքը մտել է «Smoke and Mirrors» հավաքածուի մեջ:

    (շարունակելի)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.10.2010), helium (15.10.2010), Ռուֆուս (14.10.2010)

  4. #18
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սթիվեն Քինգի «The Dark Tower»-ի շարքից (կոմիքսները՝ Ռոբին Ֆըրթ, Պիտեր Դևիդ).



    Այլ կերպ ասած՝ գրեթե բոլորը, բացի չորրորդ շարքի «The Dark Tower: The Sorcerer» նախաբանից, որը երբեք չեմ կարդա՝ Մարտինի նկատմամբ ատելությունից դրդված:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #19
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Vagabond (Տակեհիկո Ինուե). Էյձի Յոսիկավայի «Մուսասի» վիպակի հիման վրա գրված սայնեն մանգա: Հզոր գործ է: Ունեմ 1-27 համարները պաշտոնական թարգմանությամբ, 28-30 համարները՝ սիրողական թարգմանությամբ (): 31-33 համարներն ընդհանրապես չունեմ:
    Շարքը դեռ չի ավարտվել, շարունակում է թողարկվել:


    The Horde (Իգոր Բարանկո). ի՞նչ կարող է ծնել ռուսաֆոբ ուկրաինացի հեղինակի ու Վիկիպեդիայի համատեղումը: Լավկրաֆտայի մասշտաբների հասնող բլթ, որում համատեղված են ամեն ինչ. բուդիզմ, տանտրա, այլմոլորակայիններ, մոնղոլական ծագմամբ սովետական դիկտատոր, НКВД, նույնիսկ թաթարական պատերազմում վիրավորված Վլադիկ, Լենին, որը մումիֆիկացիայի արդյունքում Օսիրիս է դարձել, աշխարհում վերջին չեչենը, որը երկնային Չեչնյա է փնտրում Ռերիխ ու կոմունիստական բուդդիզմ
    Հա ի՞նչ անենք՝ լրիվ բլթ է: Հեղինակը հավեսով է բլթցրել: Ափսոս՝ ավարտն ավելի լավ կարելի էր անել: Բոլոր երեք թողարկումներն էլ ունեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #20
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակակից կոմիքսներն առաջացել են այսպես կոչված «կոմիքսային ժապավեններից», որոնք հիմնականում թերթերում ու ամսագրերում տպագրվուղ հումորային-ծաղրանկարային նկարաշարեր էին: Երբեմն «ժապավենը» մեկ և ավելի էջ էր զբաղեցնում: Ահա թե ինչ տեսք ունի տիպիք «կոմիքսային ժապավենը».


    Առաջին կոմիքսները (այստեղ և այսուհետ, ինչպես նաև ավելի վաղ, «կոմիքս» բառը կիրառվում է «comic book» իմաստով) հայտնվել են ԱՄՆ-ում՝ 1934 թվականին: Նրանք իրենցից ներկայացնում էին կոմիքսային ժապավենների վերատպում՝ առանձին ֆորմատով:
    Առաջին «իսկական» ամերիկյան կոմիքսը համարվում է 1933-ի «Famous Funnies: A Carnival of Comics»-ը.


    Այն ընդամենը 36-էջանոց թողարկում էր, բայց հիմք դարձավ, որ 1934 թ. հուլիսին տպագրվի Famous Funnies պարբերականի 68-էջանոց առաջին համարը (թվագրվում է՝ #1): Պատկերացրեք. ԱՄՆ, 30-ականներ, Մեծ դեպրեսսիա, ոչ մեկը փող չունի: Ու ընդամենը 10¢ արժեցող կոմիքսներ: Կոմիքսները միանգամից մեծ հաջողություն ունեցան:
    Մշակութայնորեն ամերիկյան կոմիքսների ժամանակագրությունը բաժանվում է հինգ շրջանների.
    • Նախակոմիքսային կամ պլատինե շրջան
    • Ոսկե շրջան
    • Արծաթե շրջան
    • Բրոնզե շրջան
    • Ժամանակակից շրջան
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #21
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակակից կոմիքսների բնութագրիչ հատկանիշները (նույն հերոսի տարիներ ձգվող արկածներ, տարբեր կոմիքսների հերոսների կոնֆլիկտներ/համագործակցություն, դրամատիկորեն մեռնող ու տարիներ հետո հարություն առնող հերոսներ և այլն) հասկանալու համար պետք է հաշվի առնել, որ վաղ կոմիքսները լուրջ պարունակություն կամ գրական հիմք չունեին: Հումորային նկարաշարեր, ինչպես արդեն ասել եմ: Բայց հենց այդ, «պլատինե» շրջանում տեղի ունեցավ մի բան, որը փոխեց կոմիքսների դեմքը:
    Կոմիքսները միանգամից ուշադրություն գրավեցին նաև քսաներորդ դարի առաջին կեսում ԱՄՆ-ում մեծ տարածում ստացած «weird fiction» գրական ոճի գրողների շրջանում: Ոճը մասնագիտանում էր ֆանտաստիկ/գիտաֆանտաստիկ/սարսափ/դետեկտիվ պատմվածքների ժանրերում: Ու հեղինակները բնավ դեմ չէին իրենց պատմվածքներն ավելի պատկերավոր դարձնել կոմիքսների ֆորմատի մեջ դրանք տեղադրելու միջոցով: Ռոբերտ Հովարդի ստեղծած Կոնանը երկար տարիներ եղել է կոմիքսների ամենահայտնի ու ամենասիրված հերոսներից մեկը (իհարկե, այդ ժամանակ Հովարդն արդեն չկար): Այսպիսով, առաջացավ նաև տպավորիչ պատկերներ նկարող նկարիչների պահանջարկ:
    Գրող-նկարիչ զույգը. ահա դասական կոմիքսը ստեղծող ուժը:

    Կոմիքսները նաև վերամշակեցին նկարաշարային արտահայտչամիջոցները. այսպես կոչված «baloon»-«փուչիկները»՝ խոսքը փոխանցելու համար.
    (վերևից ներքև. խոսք, միտք, բացականչություն արտահայտելու համար նախատեսված «փուչիկ»)
    Բայց միայն խոսքերը պատմության ամբողջ մթնոլորտն ու թեժությունն արտահայտելու համար քիչ են: Ի՞նչ է պակասում: BOOM! POW!!! AAARGH! Այո, լրացուցիչ արտահայտչամիջոցներ, ավելի ընդգծված, տարածական, ասես էջի վրայից դուրս թռնող դեպի ընթերցողը: Երեխայությու՞ն է, կասեք: Երևի այդ ժամանակ բոլորն էլ իրենց կարող էին թույլ տալ մի փոքր երեխա լինել: Հետո՝ կոմիքսն էլ դեռ բալիկ էր:
    Այս շրջանում էր, որ ձևավորվեց սուպերհերոսի գաղափարը. մարդ, օժտված գերմարդկային ունակություններով, ով օգնում է հասարակ քաղաքացիներին: 1938-ին Ջերրի Սիգլն ու Ջո Շասթրը ստեղծեցին... տադադամ... Սուպերմենին: Ինչը դարձավ կոմիքսների «Ոսկե շրջանի» սկիզբը:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #22
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, շատ օրիգինալ բան էր:

    Ես կասեի՝ կոմիկսները դարձել են արվեստ, այնքան են զարգացել ու իսկապես հոյակապ գործեր կան

    Բայց առայժմ չի հետաքրքրում: Ես նախընտրում եմ կամ շարժվող նկարներ, կամ մենակ տեքստ...
    Ինչ անեմ... ես հին մարդ եմ
    Պամիդոռով խփել չկա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (15.10.2010), Ռուֆուս (15.10.2010)

  10. #23
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի, շատ օրիգինալ բան էր:

    Ես կասեի՝ կոմիկսները դարձել են արվեստ, այնքան են զարգացել ու իսկապես հոյակապ գործեր կան

    Բայց առայժմ չի հետաքրքրում: Ես նախընտրում եմ կամ շարժվող նկարներ, կամ մենակ տեքստ...
    Ինչ անեմ... ես հին մարդ եմ
    Պամիդոռով խփել չկա
    Տվածս կարդացի՞ր
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #24
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես միշտ էլ նորմալ եմ վերաբերվել: Ճիշտ է՝ մտքովս չի անցել, որ կարելի է ինտերնետից քաշել կարդալ (համ էլ, ինչը որ ճիշտ է, տենց բաների հնարավորությունը էս ինտերնետը ընդամենը էս վերջին մի երկու տարին է, որ (չկա-չկա, առնվազն՝) ինձ տվել է: Մեկ էլ ֆիլմերում էդպիսի դրվագներ հաճախ են պատահում, որ ինչ-որ մեկը կոմիքսների թունդ սիրահար է, հավաքում է, կան հազվադեպ ճարվող, չափազանց թանկ կոմիքսներ և էլի նման զիզի-միզի բաներ. այ դրանք տեսնելուց մի տեսակ հետաքրքրություն էր առաջանում, նույնիսկ նախանձում էի ու ափսոսում, որ էդ հնարավորությունը մեզ մոտ չկա: Բայց, օրինակ, ձեռքս ինչ ընկել է (մասնավորապես՝ «Տանտանի արկածները» ու «Սնուպի»-ն), կարդացել եմ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (07.02.2011), Rhayader (20.10.2010)

  13. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մոռացա ասել մենք կոմիքսներով լեզու ենք սովորում էդ կոմիքսներին նայում ենք, հետո լսում, հետո կարդում: Պատմությունն էլ հետաքրքիր ա:

  14. #26
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անակնկալ թեմա է: Առաջին անգամ ա, որ լսում, կամ կարդում եմ "ԿՈՄԻՔՍՆԵՐ" , ու հետո չեն ասում
    -- Ձեզ հետ էին, Վաչե, Տիկո և Արմուշ....

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhor(ARM) (19.10.2010)

  16. #27
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ձեռս ընկավ Ալան Մուրի Նեոնոմիքոնը, դուրս հելած չորս համարից առաջին երեքը:

    Ինչ կարելիա ասել` Մուրի ոճին ծանոթ ու այդ ոճը սիրող մարդիկ դժգոհ չեն մնա, ինքը իսկական Մուրա` Լավքրաֆթի մոտիվներով /ահամ, անունից կարելի էր գլխի ընկնել/: Մնացած Մուրի գործերից /Lost Girls-ը չհաշված, իհարկե/ մի քիչ ավելի թունդ ու հակասական են սեքսուալ տեսարանները` Նեոնոմիքոնը հստակ 18+ա, Դագոնի կուլտիստների բիսեքսուալ օրգիան հաստատ թույլ ներվերով մարդկանց բանը չի: Գրաֆիկան տեղը տեղինա, հստակ ու սիրուն: Ինչպես գրեթե միշտ Մուրի մոտ` մի էրկու տեղ հիշատակվումա Քրոուլին:

    Ըստ սյուժեի` ԵֆԲիԱյի ագենտները, մի շարք արյունալի ու դաժան մարդասպանություններ բացահայտելով, ռաստ են գալիս Լավքրաֆթի պատմվաքները հիշացնող բաների, ու գնալով պարզում են, որ Լավքրաֆթը գրելա ոչ էդքան երևակայական բաների մասին: Ու դե պատկերացում անգան չունեն, ինչ խորը յոգուրտի մեջ են ընկնելու:

    Կարդալը խիստ հետաքրքիր էր, երեք համարը /գումարային 90 կոմիքսային էջ/ դորդուբեշեցի մոտ մի ժամվա մեջ: Անհամբեր սպասում եմ չորրորդ համարի օնլայն դառնալուն:

    Խորհուրդ կտամ թե Ալան Մուրի, թե Լավքրաֆթի սիրահարներին: Մնացածի համար քիչմ shocking կարա լինի:

    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 07.02.2011, 18:37:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (07.02.2011)

  18. #28
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես որոշեցի Sandman-ը կարդալ: 300-ից էս կողմ նոր բան չէի կարդացել, կարոտել էի: Լեյբերը ոնց որ թե դանդաղ ա առաջ գնում, տեսնենք՝ Գեյմանը ինչ կասի:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (16.03.2011)

  20. #29
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս վերջերս կոմիքսների դասընթացներ էին հայտարարել, ինչ-որ ֆրանսիացիներ էին գալու, դասեր տային...ուզում էի դիմեի, չհասցրեցի, մի օրում պիտի սցենար գրեի ու մի լավ աշխատանք նկարեի... նենց տխրեցի
    mananart.blogspot.com

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (17.03.2011)

  22. #30
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2011
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես առաջ մտածում էի, որ ամբողջ Հայաստանում միակ մարգն եմ,ով կարդում ու սիրում է կոմիքսներ: Առաջին կոմիքսը կարդացել եմ 2005թ-ին: Սկզբից մի քիչ անսովոր էր,քանի որ բացի Սարդ-Մարդուց եւ Իքս-Մարդկանցից ոչ մոկի չէի ճանաչում: Բայց տարիների ընթացքում ամեն ինչ փոխվեց . ես հասկացա,որ իմ կյանքն անհնար է առանց կոմիքսների: Կարդում եմ հիմնականում ՄԱՐՎԵԼ ընկերության կոմիքսները,ունեմ բավականին մեծ կոմիքսների հավաքածու(բոլորը ռուսերեն): Երեւի լսած կլինեք ռուսական ԿՈՄԻՔՍ հրատարաչության (Издательство "Комикс"a_6010d6b8.jpg) մասին,որը,ցավոք սրտի,այլեւս չի արտադրում ՄԱՐՎԵԼ-ի կոմիքսներից:
    Գտնելով այս էջը՝ շատ ուրախացա,որովհետեւ չէի պատկերացնում,որ կան ուրիշները(նամանավանդ աղջիկներ),ովքեր հետաքրքրված են կոմիքսներով:
    Հ.Գ. Եթե գրանցված եք vkontakte.ru սոցիալական կայքում,միացե՛ք իմ նոր բացված խմբին http://vkontakte.ru/club28987991

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •