Երևի իտալական երգիչներից ամենահետաքրքիր ձայն ունեցողն է:
zucchero-fornaciari_279333l.jpg pre_front_33ea.jpegzucchero5.jpg
Նույնիսկ նրա անունը`Ձուկկեռո թարգմանաբար նշանակում է շաքար, հաճելի մարդ: Այս երգիչը ծնվել է սեպտեմբեր 25-ին 1955թ-ին, նրա իսկական անունը և ազգանունը Ադելմո Ֆորնաչարի է: Նա համարվում է իտալիայի ամենահայտնի երգիչներից և երգ գրողներից մեկը: Ես այս երգչին բացահայտել եմ շատ հետաքրքիր ձևով: Մի օր նստած եմ չգիտեմ էլ ինչ անեմ, ու հեռուստացույցով փոխում եմ կանալները, մեկ էլ ԱԼՄ-ին հասա, մի պահ ասեցի լավ ինչ պետքա էս կանալով լինի, մեկել համերգ սկսեց, դեռ Ձուկկեռոի հերթը չէր: Վերջը սկսեցի լսել, դիտել էդ համերգը, արդեն հենա հենա փոխում էի կանալը, երբ հանկարծ երևաց Ձուկկեռոն, չգիտես ինչու նրա երգի առաջին իսկ վարկյանները իմ վրա շատ հետաքրքիր ազդեցություն ունեցան, ես մի պահ քնիցս արթնացա և քարացած սկսեցի վայելել նրա երգը, որից հետո ես սկսեցի գնել նրա սկավառակները, իսկ վերջի վերջո իրականացավ իմ երազանքը ես գնացի նրա համերգին հենց Երևանում: Դե տպավորությունները աննկարագրելի էին, կարծես ուրիշ աշխարհում լինեյի:
Ահա այն երգը , որը ինձ տարավ մեկ այլ աշխարհ.
Cosi Celeste
Այստեղ դնեմ նաև այլ էլ ավելի հետաքրքիր երգեր նրա կատարմամբ.
Էջանիշներ