Անգլերեն հասկացողների համար
Սթիվ Ջոբսի (Apple և Pixar ընկերությունների սեփականատեր) ելույթը Ստենֆորդի համալսարանի ուսանողների առջև (2005թ.): Բավականին հետաքրքիր ու ուսուցողական է
Օրենք էլիտար դպրոցների մասին
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կրթական բարեփոխումներ իրականացնելու առաջանցիկ հրամայականը, մեծապես կարեւորելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության հարաճուն անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ առանց ժամանակակից բարձրակարգ կրթության Հայաստանը չի կարող արժանապատվորեն դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք էլիտար դպրոցների մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կարագացնի կրթական բարեփոխումների ընթացքը առանձին վերցրած մի շարք կրթօջախներում, այլեւ Հայաստանի համար մշտական տեղ կապահովի քաղաքակիրթ եւ բարձր զարգացած պետությունների շարքում: Եվ այսպես.
Օրենք էլիտար դպրոցների մասին նախագիծ
Հոդվ. 1. Էլիտար են համարվում այն դպրոցները, որտեղ սովորում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, տնտեսվարող սուբյեկտների սեփականատերերի, էլիտար մտավորականների եւ վերջիններիս հետ փոխկապակցված անձանց երեխաները:
Հոդվ. 2. Էլիտար դպրոցներում ուսուցման լեզուն ռուսերենն է: Օրենքի սույն պահանջի կատարման նպատակով էլիտար դպրոցների տարածքում ժամանակավորապես կասեցվում է ՀՀ Սահմանադրության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանի պետական լեզուն հայերենն է:
Հոդվ. 3. Էլիտար դպրոցներ ընդունվելու համար աշակերտները ներկայացնում են հետեւյալ փատաթղթերը.
ա. Տեղեկանք ծնողների էլիտարության մասին տրվում է սույն օրենքով նախատեսված Ա. Աշոտյանի կողմից
բ. Տեղեկանք հայրիկների վզի եւ կամ¤ մայրիկների այլ մարմնամասերի հաստության մասին չորրորդ ձեւ,
գ. Քաղվածք ծնողների բանկային հաշվեհամարներից.
դ. Երեք լուսանկար ֆաս, պրոֆիլ, շորտիկով՝ Դուբայում:
Հոդվ. 4. Էլիտար դպրոցներում կարող են դասավանդել բացառապես մինչեւ 25 տարեկան, բարետես արտաքինով եւ անգլերենի իմացությամբ աղջիկները:
Հոդվ. 5. Էլիտար դպրոցների աշակերտներին խստիվ արգելվում է.
ա. Ավտոմեքենաներով մտնել դասասենյակներ,
բ. Դպրոցների զուգարաններում, լոգարաններում եւ ջակուզիներում ծխել ՀՀ տարածքում արգելված ծխամիջոցներ,
գ. Դասամիջոցների ընթացքում կռվացնել թիկնապահներին եւ խաղադրույքներ կատարել:
Հոդվ. 6. Աշակերտների թիկնապահների համար նախատեսված սպասասրահները կահավորվում են աշակերտների ծնողների միջոցներով:
Հոդվ. 7. Երկու եւ ավելի անգամ անընդմեջ ոտքով եւ կամ հանրային փոխադրամիջոցներով դպրոց ժամանած աշակերտը հեռացվում է դպրոցից՝ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդվ. 8. Աշակերտին առանց վերջինիս գրավոր համաձայնության դաս հարցրած եւ/կամ ցածր գնահատած ուսուցիչների հետագա բուժումն ու հետվերականգնողական խնամքն իրականացվում է ՀՀ պետբյուջեի կամ «Էլիտար կրթության հիմնադրամի» միջոցներով:
Հոդվ. 9. Էլիտար դպրոցների ընթացիկ եւ ավարտական քննություններն անցկացվում են պարզեցված կարգով: Աշակերտների գնահատման հիմնական չափորոշիչ է հանդիսանում վերջիններիս կենդանի քաշը:
Հոդվ. 10. Այլ դպրոցների աշակերտների կողմից էլիտար դպրոցների աշակերտների ծնողների բարոյական նկարագրի վերաբերյալ հրապարակայնորեն հնչեցված կարծիքները գնահատվում են որպես ՀՀ կրթական համակարգն արատավորելու չարամիտ փորձ եւ հետապնդվում են օրենքով:
Հոդվ. 11. Օրենքն ուժի մեջ է մտնում ս.թ. սեպտեմբերի 1-ից եւ ուժը կորցրած է համարվում էլիտայի փոփոխությունից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հուսով ենք, խորհրդարանը բավականաչափ ողջամտություն կունենա՝ սույն օրինագիծն արագացված կարգով ընդունելու համար:
http://elyaepremyan.livejournal.com/18705.html
Վերջին խմբագրող՝ VisTolog: 30.09.2010, 21:04:
CactuSoul (01.10.2010), Moonwalker (01.10.2010), Արևածագ (30.09.2010), Նաիրուհի (03.10.2010)
Մեր մեծահասակներից շատերը կրտսեր սերնդին սաղ օրը քլնգելու փոխարեն թող նստի մի քիչ գիրք կարդա:
Էրեկ «Ար» - ն էր միացրած, ինչ որ հաղորդում էր, Ռուբեն Սևակի նկարն էին ցույց տալիս, ու մեծամասնությունն ասում էր, թե Վահան Տերյանն ա... ահավոր էր: Կխոստովանեմ, որ ես էլ չէի ճանաչի, որ Ռուբեն Սևակն էր, բայց երբեք չէի ասի, թե Վահան Տերյանն ա, որովհետև հեչ նման չէր ախր:
Հետո հարցրին, թե ի՞նչ կարող եք իր մասին ասել, ու ինչ որ ասում էին իրականում Պարույր Սևակի մասին էին ասում (դե սովետ մովետ, մինչդեռ Ռուբեն Սևակն արևմտահայ գրող էր): Ըտեղ լրիվ նեռվայնացա:
Մի հատ էլ կանտրոլնի նեռվայնացա, երբ հարցրին, թե իր գրածներից ի՞նչ կարող եք ասել, ու համարյա բոլորը Պարույրի գործերից էին ասում...(ասենք «Անլռելի Զանգակատուն»):
Ու հարցն էն էր, որ իմացողները, կամ մի թեթև իմացողները հիմնականում երիտասարդ սերնդից էին, իսկ մեզ առավոտից իրիկուն քլնգողները Պարույր Սևակը Ռուբեն Սևակից չեն տարբերում...
ԱյոՆույն կերպ, կան գրքեր, որ զուգարանում են կարդում, հետո էլ օգտագործում են, որովհետև հաստատ գիտեն, որ այդ գիրքն էլ չեն կարդալու
Իսկ մետրոյում կարդում են Մարինինա, Կոելյո, Ակունին, Դանցովա, ամերիկացի գրողների՝ 3-8$ արժեցող փափուկ կազմով գրքեր։
Նույնիսկ այդպիսի բիզնես կա, տպագրական բիզնես.. մարդիկ հատուկ մետրոյում կարդալու գրքեր են տպագրում, որոշ գրքեր հաստ, ստվարաթղթե կազմի մեջ չեն դնում.. մեկա կարդաս վերջացնես մետրոյից դուրս գալուց գցելու ես աղբը![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ռուֆուս (01.10.2010)
կներես, բայց Ակունինի պահով համաձայն չեմ
էշ մի սատկի գարուն կգա, գարնանը կսատկես ©
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Դե ես ինչ անեմ, որ Մոսկվայի մետրոյում տեսել եմ Ակունին կարդացող մարդկանց)
հ.գ. Ես Ակունինի գրքերից մեկն եմ կարդացել միայն, հետո մի քանի տարի հետո իմացա, որ մի ուրիշ հայտնի գրողից է գաղափարը "թխել"։
Բայց գիրքը հետաքրքիր էր կարդացվում, հաստատ Դանցովա չի
---------- Ավելացվել է՝ 15:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:53 ----------
Հրատարակչություններում կան խմբագիրներ, գլխավոր խմբագիրներ։
Սովորաբար դրանք կատարում են մոտավորապես պրոդյուսերի դեր ու նաև այդ ոլորտում թրծված մարդիկ են, շատ գրքեր են տպել, հետո մարկետինգ են արել ու տեսել են, թե մոտավորապես ինչ տիպի գրողների գրքերը որտեղ են կարդում։ Այդպես էլ որոշում են, ինչպիսի նշանակության գիրք է ու ինչքան փող ծախսել դրա տպագրության վրա։
բացի այդ, կան խմբագիրներ, որ կարդացել են աշխարհի բոլոր գրքերը ու գրքերից հասկանալով գնահատականներ են տալիս։
Երբեմն լինում են սյուրպրիզներ։ Մի գիրք տպում են, սկսում է հազարներով վաճառվել, ավելի մեծ տպաքանակով ու լավ որակով են տպում, ինչպես, օրինակ, Հարրի Փոթերը…
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Էդ զուգարանն ու մետրոն մոռացիր, բայց ԱՄՆ-ում խիստ տարածված ա pulp fiction ու paperback գաղափարը: Ասենք ժամանցային, անկապ գրականությունը էժանագին թղթի վրա են տպագրում բարակ ստվարաթղթե կազմով, որ մի անգամ կարդաս ու շպրտես աղբանոցըԻսկ թե որտեղ ես նախընտրում դրանք կարդալ, արդեն քո գործն ա
![]()
I may be paranoid but no android!
Նոր ֆիլմի մասին գրելուց պետք է գրեի Էրիք Ռոբերտս, պատահաբար մատս կողքն էր կպել, ստացվել էր Թրիք Ռոբերտս![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ