Դե լավ, ես էլ կարծիք գրեմ:
Առաջինը` Մեմոն, ակնհայտորեն լրիվ ուրիշ ոճով էր շարունակած /եթե կարելի է շարունակած համարել/, ինչպես նաև առաջին մասի շունչն ու ոգին չկային: Բայց կապեր առաջին մասի հետ, այնուամենայնիվ, կային: Օրինակ, ձեռքերի ու ձայների մասին հիշատակումը: Կամ այն, որ ռոբոտին նախապես պատրաստել էին, որ կյանքը "դրսում"` դռան մյուս կողմում, սարսափ է, ու նա էլ ի սկզբանե /ըստ առաջին մասի/, ուներ այդպիսի սպասելիքներ. «Պատմություն սարքեցիք... Սարսա՜փ, միստի՜կա»: Ու վերջին հաշվով` առաջին մասն ընդամենը ինչ-որ մեկին կանգնեցրել էր ինչ-որ դռան առաջ, որի հետևում սենյակ է ու լույս, ու էդ կետից սկսած պետք էր շարունակել: Ես, օրինակ, հնարավոր է շարունակեի "կյանք մահից հետո" վարկածով, եթե մի թեթև գոնե համոզմունք ունենայի, թե ինչ կա այնտեղ
Հակառակ դեպքում նման պատասխանատվություն դժվար վերցնեի:
Ինչ վերաբերում է Մեմոյին, դրա հեղինակն, ըստ իս, պարզապես օգտագործել է առաջին մասի առաջարկած նախնական իրավիճակը` իր ուզած թեման զարգացնելու համար![]()
Դուռը տարբերակը անորոշ ու չդետերմինացված սկզբի նույնքան անորոշ շարունակություն էր: Համարյա համոզված եմ, որ այն չի պատմվածքի իրական շարունակությունը: Նախ, հեգնանք կար այդ շարունակության մեջ: Բայց սրա հեղինակն, այնուամենայնիվ, պահպանել էր ոճն ու շունչը, ու հավեսով խրթացնելով առաջ էր գնում
Թեև տեղ չհասանք, բայց միանգամայն ընդունելի ձևով
Երրորդը` ***, արդեն վերնագրից պարզ է, որ հենց դա էլ իրական շարունակությունն է: Եթե ոչ իրականը լիներ, հեղինակն, ինձ թվում է, մի որևէ վերնագիր այնուամենայնիվ կդներ: Բայց ի սկզբանե նման պատվածքները վերնագիր չեն ունենում: Ինչևէ. որպես շարունակություն պատմվածքն անշուշտ ամբողջացրեց: Բայց որպես պատմվածք ոչինչ չտվեց: Կամ էլ ես չեմ հասկանում:
Քվեարկել եմ երկրորդ տարբերակի օգտին, որովհետև ինձ դուր եկած եռյակը երեքական քվեարկությամբ` 33,3%-ով արդեն խախտվել էր, Մեմոն դարձել էր չորս, ու մտածեցի, որ հաշիվը պետք է հավասարեցնել: Ու քանի որ, ինչպես այվին նշեց, որ յուրաքանչյուրս քվեարկում ենք ըստ մեր ուզած ու որոշած չափանիշի, ես էլ այդ չափանիշը վերցրեցի![]()
Էջանիշներ