Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Կասկածյալ դեմքերը / The Usual Suspects



ԱՄՆ, 1995

Այս խիստ հնարամիտ ու հանճարեղ լուծումով ֆիլմը պատմում է, թե ինչպես է ոստիկանությունը հարցաքննում սպանություններով ու հրդեհով ավարտված գողության անհաջող փորձի միակ վկային:
Դերասանական կազմը, խաղը, սցենարը... Որ մեկն ասես. ընտիր ֆիլմ է: Քևին Սփեյսիին առաջին անգամ էս ֆիլմում եմ տեսել ու դրանից հետո մինչ oրս անհույս սիրահարված եմ իրեն: Երևի կինոակադեմիան էլ էր տպավորվել իրենով. էս դերի համար Օսկար է ստացել:

Հ.Գ. Հայկ, հիմա կարելի՞ էր մեկնաբանություններ անել, թե պետք էր սպասել՝ ամբողջ ցուցակը վերջացնեիր, նոր: