Ժողովուրդ, ինչքան էլ ասենք` մենակ հայերը-մենակ հայերը. մի փաստ անխզելի մնում ա դարերով: Մեր ազգի պես բողոքավոր ազգ չկա
Էն չեղած բանի մեջ էլ բողոքելու բան կգտնենք:![]()
Մենակ հայկական հոռետեսության տիպիկ օրինակ. իսկ ինչու՞ պիտի «Մենակ հայերը» թեմայում մենակ վատ բաներ ու բողոքներ գրվեն: Մենակ հայերն են ասում «ջուրը փոքրին», մենակ հայերն են էդ տարվա առաջին միրգը ուտելիս երազանք պահում, մենակ հայերն են նոր շոր տեսնելիս ասում «առողջ հագնես», մենակ հայերն են հարևաններով իրար գլխի հավաքվում, շոր ճարում, շորը բռնում, թութ թափ տալիս, ու հետո տենց հարևաններով էլ հավեսով վայելում էդ թութը
:
DIXIcarpe noctem
Ariadna (12.09.2010), CactuSoul (10.09.2010), Inna (12.09.2010), Lion (11.09.2010), matlev (10.09.2010), prof-de-Francais (14.09.2010), SSS (11.09.2010), tikopx (10.09.2010), Yevuk (14.09.2010), _Հրաչ_ (10.09.2010), Արամ (10.09.2010), Արշակ (15.09.2010), Արևածագ (10.09.2010), Գաղթական (11.09.2010), Երկնային (11.09.2010), Կաթիլ (19.09.2010), Հայուհի (12.09.2010), Նաիրուհի (19.09.2010), Ուլուանա (11.09.2010), Ռուֆուս (11.09.2010), Սամսար (15.09.2010)
Մենակ հայ աշակերտը կարա առավոտ շուտ գա կանգնի բակում ու կանչի իրա համադասարանցուն.
-Աբուլիկ, Աբուլիկ:
-Հը՞:
-Ապե, հելի, ուշացանք:
-Առաջին ժամն ինչա՞:
-Ֆիզկուլտ, պատմություն, հայոց...
Իսկ մեր հարեւանությամբ ապրող Աբուլիկը արդեն 10-րդ դասարան է, ու այդ արդեն ավանդույթ դարձրած արարողությունը հայ աշակերտը սկսում է ժամը ութին:![]()
մենակ Հայերն են ընդունակ մի բացասական բան նկատել ու մտածել, թե դա միայն Հայաստանում է էդպես..
ես 5 տարի ապրում էի Հոլանդիայում ու տարբեր առիթներով հաճախակի այցելում Ամստերդամ (իսկ ընդհանրապես՝ նշված 5-ի ընթացքում՝ տարուց ավելին բնակվում էի բուն Ամստերդամում..)
ու, առանց չափազանցնելու, ամեն Ամստերդամ գալուց տեսնում էի, որ էդ խեղճ գլխավոր կայարանը դեռ վերակառուցվում է.. սկզբից մի մասը, հետո մյուս.. վերջում նորից էն սկզբինը ու տենց..
---------- Ավելացվել է՝ 22:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:10 ----------
խնդրեմ՝ նորից շենքի դիմաց շինարարություն է..
ի միջի այլոց՝ գլխավոր մուտքի դիմացի էն հրապարակն էլ, համարյա միշտ, փակ է..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (14.09.2010)
Մենակ հայկական բանակում կլսես «*առլախ տատի» բառակապակցությունը :Էն որ ինքն ա զինվորական բաղնիքն ու զուգարանները մաքրում:
Մենակ հայերի մոտ կնկատես, որ երբ տղաները ծառայում, վերջացնում են, համարյա 95 տոկոսը կանցավիկ-ուգլավիկ դարձած են զորացրվում: Ու երբ հարցնում ես «բա ապե ավել արե՞լ ես հեչ» , միանգամից ասում ա «տո չէ հա այ ախպեր արել եմ տվէ» կամ էլ «ֆայլաբազարից վարձու մեկին պահել եմ տվել»:![]()
Ու մենակ հայերն են իրանց բանակային կյանքի դախ դրվագները ամեն պատեհ-անպատհե առիթով մեջբերում:
Բլի՜նչիկ![]()
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Մենակ հայերն են լիֆտի մեջ չիշիկ անում:
![]()
Ինչպես Հայկօ-ն նշեց, նեգատիվի հետ մեկտեղ, մերոնք ունեն նաև պոզիտիվ բաներ.
Մենակ հայերն են, երբ որ լավ հյութալի միրգ, կամ բանջարեղեն են ուզում նկարագրել, ասում են լավ մսոտ խնձոր ա, օրինակ:
Մենակ հայերն ունեն «իրանց տուն մածուն բերող» հասկացողություն:
Մենակ հայերն են օտար լեզուները շատ լավ ու հեշտ սովորում: Ունենալով առավելություն հայերենի բազմաթիվ հնչյունների հետ կապված
Մենակ հայերն են կռվում, տալիս ջարդում իրար ու երկու րոպե հետո գնում իրար հետ պիվա խմում, ոնց որ ոչ մի բան չի եղել:
Մենակ հայ տատիկներն են, երբ տան ջրերը տալիս են, կռանթը նենց են անում, որ կաթիլ կաթիլ գա ջուրը, ու տենց ժամերով դնում են ու ջուր են հավաքում, որ ջրաչափը քիչ գրի:
Մենակ հայերն են եկեղեցուն ասում «ժամ»:
Մենակ հայ տղաներն են, երբ փողոցում նկարահանող խումբ են տեսնում, մոտենում հարցնում են՝ ախպեր էս կարող ա՞ մեզ զրո էրկուսով ցուց տաք...
Մենակ հայերի մոտ ա, որ նոր տարուն, մեկ էլ կտեսնես, որ նույն «բանբանեռկեն» 10 հարկ մի 3 անգամ ֆռացել ա...
Հ.Գ. Էս վերջերս շատ էի փնովում հայերին: Ջղայնացած էի:
Բայց դե օր օրի զգում ես, որ, չնայած էն վատին, որ կա, մեկ ա էլի ինչ-որ անբացատրելի կարոտ ա բռնում...
Չգիտեմ... ինչ էլ լինի... ֆսյոտկի՝![]()
Նոր մտքովս անցավ
Մենակ հայերն ունեն «մաքուրով ուզել» արտահայտությունը (երևույթը)![]()
Մենակ հայերը կարող են հարսանեկան կոնֆետներից հասանելիք մեկի փոխարեն մի քանիսը վերցնել:
-Սա աղջկաս, սա աղջկաս ընկերուհուն, հարևանուհու աղջկան, դե մի քանիսն ել "զապաս" բա որ մեկին մոռացած լինեմ![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ