Եթե անկեղծ ասեմ, ապա կնոջս ընտրած անունները, որպես անուններ ինձ ավելի են դուր գալիս: Ես առարկություն չունեմ թե Մանե թե Մարիա անունների կապակցությամբ: Երկուսն էլ ինձ շատ են դուր գալիս: Եվ ժամանակակից են և գեղեցիկ: Ուղակի մոր նկատմամբ հարգանքից ելնելով եմ ես ուզում Անուշ անունը դնել, մանավանդ որ ինչպես շատերն էլ նշեցին իր մեջ ծաղրական տար չի պարունակում: Բայց շրջապատը իրոք շատ են ճնշում իրենց հայացքներով և խոսքերով, պատկերացնում եք նույնիսկ երբ հայրս իմացավ որ չեմ պատրաստվում Անուշ դնել, հետևյալ խոսքերն ասեց. "Ամոթ է, ցույց տուր մեր հարազատության կամ ընկերների մեջ մեկին, որ իրա ծնողների անունը չի դրել: Սկսեց հերթով թվարկել: Ու իրոք որ նայում եմ այդպես էլ կա": Մայրս ձայն չի հանում, ասում է ինչ ուզում ես դիր, բայց զգում եմ, որ հոգու խորքում ուզում է, որովհետև դա այն ասելը չէ...
Տեսնում եք, որ այդքան էլ հեշտ բան չէ մենակ դուրս գալ հարազատների դեմ: Եթե բոլորը մի քիչ հոգեբաններ լինեին ու ավելի ժամանակակից իհարկե ես խնդիր չէի ունենա: Բայց այս դեպքում հավատացեք շատ դժվար է: Վաղը մյուս օրը ես գիտեմ սկսելու են այ մեկնաբանություններ տալ: