Մոդերատորական. թեման առանձնացվել է «Թարգմանություն» թեմայից։
"այ դոնթ սփիք ինգլիշ"այ դոնթ սփիկ ինգլիշ![]()
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Թարգմանություն» թեմայից։
"այ դոնթ սփիք ինգլիշ"այ դոնթ սփիկ ինգլիշ![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.09.2010, 06:09: Պատճառ: Մոդերատորականի ավելացում
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Tornado (05.09.2010)
Ան, k-ն ցանկացած տեղում կարդացվում ա ավելի շուտ կ, քան ք: Որպես ապացույց կարող ես նայել օտար լեզուների անգլերեն ձեռնարկները, որտեղ օտար լեզվի կ հնչյունը բացատրվում է որպես անգլերեն k-ի համարժեք: Իսկ ասում եմ ավելի շուտ, որովհետև նույնիսկ քո նշած դեպքերում էլ մաքուր պ, տ ու կ չի, այլ արանքային մի հնչյուն:
Նույն ք-ն չի էլի: Արանքային հնչյուն ա: Հստակ տարբերվում են c-ն ու k-ն: car-ն ու keen-ը տարբեր ք-եր են: Բայց մյուս կողմից, տարբեր արտասանությունների հարց էլ կա: Տեղեր կան, որ ինչքան ուժ ունեն ք են ասում, տեղեր կան, որտեղ էնքան էլ ք չի: Բայց դե էդպես շատ հնչյուններ կան: Նույն u-ն էլ հենց Անգլիայի տարբեր մասերում տարբեր ձևով են արտասանում:
---------- Ավելացվել է՝ 18:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:41 ----------
Ու նույն ս-ից հետոյի պ, տ, կ-ն էլ տեղեր կան, որ ավելի շատ փ, թ, ք ա հնչում:
Ես տարբեր վայրերի առոգանությունների մասին էի: Բայց էս քեզ օրինակ. street բառը: Ես չգիտեմ՝ Հայաստանում ոնց են արտասանում: Ավլեի շուտ՝ գիտեմ, բայց էդ հեչ նման չի էն արտասանությանը, որը ես սովորել եմ իմ անգլիացի դասատուներից: Իսկ իրանք արտասանում էին... չգիտեմ էլ ոնց գրեմ, որովհետև հայերեն տառերը հերիք չեն անում, տրանսկրիպցիա էլ չգիտեմ: Մոտավորապես սենց. սչրիթ, բայց նենց, որ ս-ն ու չ-ն մի տեսակ ձուլվում են իրար, ու ոնց որ ս-ն շ դառնա, հետո չ:
---------- Ավելացվել է՝ 18:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:47 ----------
Ու էդ էլ հատուկ կանոն չի ս-ից հետո պ, կ, տ արտասանելը: Ուղղակի ինքնաբերաբար ա տենց ստացվում:
Իմ անգլերենիս դասախոսը համալսարանում, որ մեկը շատ էր լեզուն կոտրում, որ ճիշտ արտասանի, ասում էր՝ յոր ինգլիշ իզ քրդիշ, իմ արտասանությունն էլ միշտ օրինակ էր բերում, ասում էր՝ թող երևա, որ խոսացողը լոռեցի ա, ով անգլերեն ա խոսում, փոխարենը՝ պարզ ու հստակ աինչի հետևեց եք ընկել, հեչ պարտադիր չի իրանց պես ճիշտ կարողանանք խոսանք, կարևորը ընկալելի լինի:
Hda (05.09.2010), StrangeLittleGirl (05.09.2010), Yevuk (05.09.2010), Էլիզե (08.09.2010), Հարդ (05.09.2010)
Ախր ո՞վ ասեց, որ տենց կանոն կա: Անգլերենում մի երկու հատ արտասանության կանոն կա, մնացածը սաղ օդ ա: Չգիտեմ՝ ով ա հնարել ու Հայաստանում էլ կպած սովորացնում են սաղին: Դեռ էլ չեմ ասում, որ նույն բանը տարբեր տեղերում տարբեր ա արտասանվում: Իզուր չէր, որ u տառն օրինակ բերեցի: Ստեղ կպած սովորացնում են, որ եսիմոր դեպքերում ա ա կարդացվում, եսիմ որ դեպքերում՝ ու: Բայց արի ու տես, որ Անգլիայի որոշ վայրերում ցանկացած u կարդում են ը, որոշներում էլ՝ ու: Դրա համար գոնե արտասանության դեպքում պետք չի ընկած կանոններ ման գալ (հատկապես անգլերենի նման լիքը գրական տարբերակներ ունեցող լեզվի դեպքում), այլ պետք ա լսել, թե ոնց են խոսում լեզուն կրողները:
Hda (05.09.2010)
օհօօօ
էս մի քանի ժամում կարգին կարդաբալետ ա դառել
այսինք ի՞նչ, թե քեզ թվում ա որ ք գրաԾ լինեի,այլ կարծիք չեր լինի…Գրառման իմաստն էլ է՞տ էր հա քո համար…էսի օտար բառերի ուղղագրությունից էլ բեթար էղավ:
Սիրելիս այնքաան լեզուներ կան,որ հայերենդ ի վիճակի չէ օրիգինալ հնչյունը արտահայտել:Բա այդ դեպքում ինչ պիտի ասեիր:Օդի մեջ չխոսալով օրինակ բերեմ, ասենք ֆրանսերենի "U"-ն , դե գրի տեսնեմ ինչպես պետք է արտասանվի…Ոչ թեման,ոչ էլ հարցը ուղղագրության հետ կապ չունեին:Օրիգինալ լեզվում նկատած սխալի մատնանշումը լրիվ կխրախուսվեր:Հետևիցդ էլ մի շարք օֆթոփ- օֆթոպ-օֆտոպ-օֆտոփ--(ընտրի որը կուզես,կամ էլ զարմացրա ակումբցիներին մի այլ 5-րդ տարբերակ առաջարկելով) առիթ ես տալիս:Մոռացեք վերևի գրառումս, եթե դա էր էականը քննարկողների համար..
հ.գ
հիմա չուկ թե՞ չակ
Վերջին խմբագրող՝ Hda: 05.09.2010, 20:08:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
StrangeLittleGirl (05.09.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ