romanista, իսկ քեզ թվում ա, թե Նանայի համերգին գնացողին մորթելով կամ առանց դրա կարելի ա ուղարկել Empyray-ի համերգի՞
Լավ, գրել եմ, մի թեթև էլ իմ կարծիքն ասեմ. առաջին անգամ երբ լսել եմ Empyray (մի 10-12 տարի առաջ), չեմ հիշում՝ ինչ երգ էր, միայն այն գիտեմ, որ ապշած էի, որ այդ կարգի, այդ մակարդակի հայկական ռոք խումբ կա, այն էլ այդքան հին: Վստահ չեմ, իհարկե, որ նույն երգը հիմա լսելով էլի նույն կարծիքին եմ լինելու, բայց որ կա «հին Empyray» ու «նոր Empyray», հաստատ է:
Ու հիմա ասել, թե Empyray-ը ծանր ռոք է…


:
Ես մաքսիմում կարող եմ հաշտվել փոփ-ռոք ձևակերպմանը: Ու եթե մի բանը լսվում է Սոֆի Մխեյանի կամ Արամեյի ֆոնին, դա դեռ որակ չի բնորոշում: Սա համեմատաբար որակյալ փոփ կարող է կոչվել, բայց ասել, թե «ռոքն ենք պրոպագանդում»… Ծիծաղելի է

:
Ռոքի կարևորագույն բնորոշիչը անկեղծությունն է: Իսկ Empyray-ը փորձում է կեղծել, որ շատերը «ռոք» լսեն: Ու թե իրական ռոքին ոնց են դրանով անպատվում, երևի չեն էլ մտածում: Հիմա Empyray-ի երգերից արհեստականությունը փչում է (վերջին ժամանակների, հները չեմ հիշում, չեմ ուզում խղճիս վրա մեղք վերցնել): Մասնավորապես ու հատկապես տեքստերից:
Համ էլ իրեն հարգող ռոքերն իրեն թույլ չէր տա ոմն Ավետ Գարսևանի*
(c) գրած
տեքստի հիման վրա լուրջ երգ գրել:
…
Ռոքը բոլորովին ուրիշ նպատակներ ու իմաստ ունի… Ռոքը բոլորին հասանելի դարձնելը նույնքան անբարոյական է, ինչքան համեստությունը մարդկանց աչքը խոթելը կամ ծաղիկը քամուց պաշտպանելու համար կտրելն ու տուն բերելը:
Էլի եմ ասում՝ որպես փոփ ընդունելի է, եղածի համեմատ՝ նույնիսկ ընտիր: Պարզապես չեմ սիրում դեգրադացիա:
* (c) Ռոլանդ Գասպարյան
Էջանիշներ