եկեք գրենք և փոխանակենք այն կարծիքները, և նորությունները, որոնք կապված են <<EMPYRAY>> հայկական ռոկ խմբի հետ։
ԴԵ ԱՌԱՋ..........![]()
եկեք գրենք և փոխանակենք այն կարծիքները, և նորությունները, որոնք կապված են <<EMPYRAY>> հայկական ռոկ խմբի հետ։
ԴԵ ԱՌԱՋ..........![]()
թեմայի առաջին ու երկրորդ գրառումների ամսաթվերը նայեք...
Էմփիռեյը լրիվ շանթում ա տեղավորվել, դե ճգնաժամ ա... ցուրտ ձմեռ ա...
Բայց, ասեմ՝ հայկական իրականության մեջ առողջ ուժ ա:
Ռուֆուս (17.11.2009)
Էմփիռեյը ռոք անվանելը մի քիչ վիրավորական է ռոքի համար, էս խումբը լրիվ պապսա է, միանման երգերով, անհետաքրքիր....
I may be paranoid but no android!
Հայկ, արի սահմանափակվենք ավելի մեղմ պիտակներով լավ? Ես Էմփիռեյը պապսա չէի անվանի: Ընդհանրապես պապսան առաջացել է ռուսերեն "պապուլյար" բառից, իսկ Էմփիրեյը դեռ այնքան հայտնի չէ, որքան ասենք Սքորփիոնզը կամ Դիփ Փարփլը: Մյուս կողմից, եթե քո ասած պապսան, դա Էմփիրեյի այժմյան երգերն են, ապա ստիպված եմ քեզ հիասթափեցնել, մենք ավելի սիրուն պապսա ունենք ու այս տեսակը շատ ավելի մոտ է Ռոքին, քան Հայաստանյան ներկայիս ռոք խմբերից շատերի երգերը` առանց օրինակների:![]()
Պապսան, անկախ նրանից, թե ինչ բառից է առաջացել, ո՛չ պոպուլյարի հետ կապ ունի, ո՛չ էլ փոփի: Էմպիռեյն էլ իսկականից պապսա է դառել.
պլուս 1Էմփիռեյը լրիվ շանթում ա տեղավորվել, դե ճգնաժամ ա... ցուրտ ձմեռ ա...
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Սկզբում, երբ Էմփիրեյը դեռ համեմատաբար նոր էր հայտնվել, շատ էի հավանում։ Ինձ նույնիսկ թվում էր, որ հավակնում է հայկական լավագույն ռոք խումբը դառնալուն, ու գուցե կարող էլ էր դառնալ, բայց հետո քիչ–քիչ անկապացավ ոնց որ... Հիասթափվեցի։ Թեև վաղուց չեմ լսել, բայց վերջին լսածս, որ մի երկու տարի առաջ էր, բավական հիասթափեցնող էր։ Հիմա տեղյակ չեմ՝ ինչ երգեր են երգում։ Բայց հետաքրքիր է, ինտերնետում որտե՞ղ կարելի է գտել իրենց երգերից։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.11.2009, 23:09:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հարդ (17.11.2009)
Այստեղ, ես քաշեցի, ու ասեմ, որ վերջին ալբոմից որոշ երգեր սիրեցի, չնայած ընդհանուր առմամբ խմբին այդքան էլ չեմ համակրում…
Ուլուանա (17.11.2009)
Ժող, Genocide - երգը լսել եք? Էս երգը լրիվ դուրս ա ԷմփիՌեյ ասվածից, միանման երգերից: Ու շատ եմ կասկածում, որ Գիսանեն ա սա գրել, հզոր գործ ա(չնայած սա կարելի էր ավելի հզոր նվագել
):
romanista (18.08.2010)
Էմփիրեյև իր փիլիսոփայությունն ունի, բան չհասկացողներին խնդրում եմ այն պապսա չանվանել... ուղղակի երևի սովոր չեք էլի խորը, իմաստով երաժշտությունը հայերեն լսելու, ընկալելու, ընդունելու... կներեք, եթե կոպիտ էի..
Խելագար, Քանի դեռ դու հիշում ես ինձ, Դու չգիտես, Քեզ հետ, քեզնով, Stoaccato-Skate... երգեր, որոնք հա լսել եմ ու լսելու եմ... երգեր, որոնք իրենց մակարդակով բռնաբարում են էս մեր անճաշակ շոու-բիզնեսը... բրավո...
Վերջին խմբագրող՝ romanista: 18.08.2010, 16:39:
CactuSoul (18.08.2010)
Չեմ ասի, որ Empyray-ի սիրահար եմ կամ բոլոր երգերը գիտեմ, բայց բավականին հետևել եմ իրանց ու կարող եմ ասել, որ իրանք տարբերվում են իրանց ոճով, երգերով, հենց գաղափարախոսությամբ: Շատերի համար ագրեսիվությունը դուր չի գալիս իրանց մեջ ու էտ անվանում են անիմաստ ռոքային դրսևորում, բայց ես հենց էտ սիրում եմ իրանց մեջ:Ազատ են, արտահայտվում են ու ունեն հավատացեք կայուն երկրպագուների խումբ:
Երգերի բառերի իմաստը գնահատողների համար նրանց երգերը հաստատ արժեք ունեն:Երաժշտությունն էլ թույլ չեմ ասի:
Լավն են
---------- Ավելացվել է՝ 16:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:35 ----------
Ռուֆուս ջան ինչու հենց մենակ Ավետ Բարսեղյանին կապում եք պապսայի հետ? Բան չունեմ ասելու, ինքը շատն աշխատում է կոմերցիոն շուկայական հարաբերություններում, բայց եկեք անկեղծ խոստովանեք, որ ոչ բոլոր նրա գրած երգերի բառերն են իրար կպցրած խոսքերի շարան: Եկեք վատի հետ լավն էլ չսրբենք գնա, լավ?
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Մի քիչ ուշադիր լսի... հենց իմ վերը նշած երգերում, նաև Հուր է, Այնտեղ, Դու չկաս, Գայլ, Ինձ քեզ հետ տար, Որոգայթ երգերից շատ սովորելու ու ընդունելու բան կա...
---------- Ավելացվել է՝ 17:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:44 ----------
+1 կայուն երկրպագու, որ իրենց ոչ մի համերգ բաց չի թողնում
Շատ ճիշտ ես...
+ միլիոն)))
Իսկ Շանթ, Մանթ... հայավարի ա, էլի)) ձեզ կարևոր ա իրանք որտեղից են շատ երևում, թ՟ե կարևոր ա իրանց երաժշտությունը... Սաքոն առաջ Ջիանիում էլ էր երգում... հիմա ինչ, դնեմ փնովեմ էդ տաղանդին ընդե երգելու համար, հ՟ա)))
Վերջին խմբագրող՝ romanista: 18.08.2010, 16:49:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ես էլ եմ սիրում ունկնդրել Էմփիռեյ խմբին, Սարգիսը բավականին լավ վոկալ ունի: Բայց ինչ վերաբերվում է երգի բառերին հատուկենտ երգեր կան, որնոց մեջ կարելի ա իմաստ ու փիլիսոփայական ենթատեքստ գտնել: Խմբին ռոքի մեջ տեսնել մի տեսակ չեմ կարողանում, ինչպես բոլոր մնացած հայկական նմանատիպ խմբերը: Բայց, որ մարդիկ ունեն երկրպագուների բավարար քանակ դա պարզապես փաստ է: Հայաստանում ես Գիսանեի հետ աշխատել եմ «Արեգ Տեղեկատու» ֆիրմայում (նախկին SP-Info), իրան համարում եմ բավականին տաղանդավոր մարդ: Խումբը նման արդյունքերի, որ հասել է, մեծ մասամբ իր շնորհիվ է ու դա պարզապես ողջունելի է, բայց ռոքին հասնելու համար ըստ իս երկար ջանքեր են պետք: Քիչ առաջ տեղեկացրել եմ, որ գրանցվի Ակումբում ու մասնակցի այս թեմայի քննարկումներին, հուսով եմ առաջարկս չի անտեսի, սպասենք նրա կարծիքին:![]()
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ինչքան ես իրանց համերգներին գնացել եմ, տեսել եմ բացարձակ այլ մարդկանց զանգված, որոնց ասենք` Նանայի համերգին մորթես, միլիոն էլ տաս, չեն գնա... ճաշակով մարդիկ կան էլի)) ինչ վերաբերում ա էմոցիաներին, համերգներից մեկին գնա ու այդ ամենը դահլիճից նայի, լրիվ ուրիշ զգացողություններ կունենաս)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ