Սերժ Թանկյանի համերգը իրոք շատ լավն էր, չհաշված են սկզբի մանր մունր երգիչներին ամենը շատ լավ էր :
Վահիկ, Բագրատ, շատ շնորհակալություն տեսահոլովակների համար:
Ինձ ավելի շատ դուր եկավ զուգերգը, մի տեսակ միամիտ, երեխայական բան կար մեջը: Ըստ որում տարիքով մարդը (հայրը) ավելի կարոտով ու զգացմունքային էր երգում, ինձ թվում է: Երևի դա էր պատճառը, որ ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին՝ որ մեկն է երգիչը՝ գրելով «The Yerkich»
Փա՜րի ա՜րաքիл...
Լավն էր, շնորհակալություն![]()
Yellow Raven (13.08.2010)
Արս ջան, էդ երգի մանիան ակումբում սկսվեց այն օրը, երբ Legolas-ը Սերժի ու իր հոր կատարմամբ այդ երգի տեսահոլովակը դրեց՝ ի՞նչ երգ եք լսում այս պահին թեմայում: Հիմա այդ գրառումը, իմ գրառումն էլ հետը ոնց-որ ջնջված են :тхинк
Ես էլ ուզում եմ սեփական արտադրության տեսանյութ տեղադրեմԺամանակ ունենամ, մյուսներն էլ կվերբեռնեմ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սա էլ Սերժի արձագանքը
••Սեղմել՝ ցույց տալու համար
http://twitter.com/officialserj
---------- Ավելացվել է՝ 20:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:20 ----------
http://www.civilitasfoundation.org/a...henomenon.htmlԵս, առավել քան երբևիցե, երիտասարդական շարժման ծիլեր եմ տեսնում Հայաստանում: Երեկ հանդիպեցի Թեղուտի պաշտպանության խմբի հետ և տեսա, որ նրանք նվիրված են իրենց գործին և իսկապես կանեն ամեն ինչ անտառը փրկելու և պղնձի հանքի շահագործումը կանխելու համար:
Կարծում եմ, որ դա կարևոր է, թե բնապահպանական խնդիրների մակարդակում, և թե մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական մակարդակում: Ես իսկապես կարծում եմ, որ այստեղ որոշակի զարթոնք է տեղի ունենում: Կարծում եմ` իմ սեփական փորձից ելնելով, դա տեղի ունենում, երբ դադարում ես ուշադրություն դարձնել, թե մարդիկ ինչ են կարծում, և հասկանում ես այն, ինչ զգում ես, ինչ մտածում ես, և սկսում ես անել դա: Մենք` հայերս, չափից մեծ նշանակություն ենք տալիս, թե ուրիշներն ինչ են կարծում, թե մեր մասին ինչ են մտածում օտարները: Մենք հովանավորում ենք այն խմբերին կամ կառույցներին, որոնց նկատմամբ օտարների վերաբերմունքը դրական է: Սակայն հիմա մենք սկսել ենք այլ կերպ վարվել և ասում ենք` մենք առանձնահատուկ ենք և ինքներս ենք կարող ենք մեզ գնահատել: Եվ որքան շատ մեր մտածելակերպը տարբերվի կարծրատիպերից, և որքան շատ մենք ասենք` ինչո՞ւ մենք չենք կարող սա անել, ինչո՞ւ չենք կարող դա անել, այնքան ավելի ազատ ազգ կդառնանք: Որովհետև որքան ազատ է անհատը, որքան ավելի համարձակ է “հայկական ավանդական կյանքի” կարծրատիպերից դուրս գալու հարցում, անկախ այն բանից թե որն է այդ “հայկական կյանքը”… մենք հիմա ստեղծում ենք այդ հայկական նոր կյանքը, սա նոր աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք:
Սա էն բացառիկ դեպքերից էր, երբ կարևոր էր ոչ թե ում համերգին ես գնացել, այլ՝ ում հետ ես գնացել: Ու արդյունքում՝ անմոռանալի օր![]()
Ապրի Սերժը՝ երկա՜ր-երկա՜ր։ Նախ այն բանի համար, որ եկավ Երևան՝ երգեց, հետո՝ որ թույլ տվեց հեռարձակել համերգը։ Ամեն աստղ տենց չէր անի...
Համերգի ձայնի որակը՝ երկու, լավ էր գոնե պատկերի որակը երեքի էին հասցրել, թե չէ տեղական «աստղերի» համերգների եթերի ժամանակ «աստղերը» հեչ չեն երևում, երբ յուպիտերի ճառագայթը իրանց վրա ա ընկնում՝ կորում են։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Freeman (17.08.2010), Yellow Raven (17.08.2010)
Շատ լավ համերգ էր,հալա՜լ ա իրան,Մի հատ նոր երգ երգեց է հայերեն,«արագիլից» բացի,կարող եք ասել երգի անունը,կամ որտեղից կարող եմ գտնել՞՞՞
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ