User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1395 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ մի քիչ ազերիների ջրաղացին ջուր լցնեմ: Մի քանի մտքեր երեկ կարդացի՝ բավականին անընդունելի: Նյարդայնանում եմ, որ մինչև հիմա շատերին քորում ա մարդկանց անձնական կյանքում մտնելը: Նյարդայնացնում ա, որ գրառում եմ տեսնում, որ չեն ամուսնանա ոչ կույսի հետ: Լավ ենք անում չեք ամուսնանում չկույսերի հետ, բայց ի՞նչի համար խիստ անձնական թեման դարձնենք հասարակության համար բաց քննարկման առարկա: Հիմա մարդ են պատահել ա, ի՞նչի մեր «սուտի» պահպանողական հայացքներով առաջադեմ երևանք՝ վերին աստիճանի տղամարդկային արժանիքներով պատված: Իսկական տղամարդը նա չի, որ ամուսնանում ա միայն ու միայն «կույսի» հետ: Պահպանողական ու ավանդապաշտ տղեն, հարգում ու սիրում ա կնոջը ինչպես, որ կա: Պահպանողական տղեն կնոջ սխալ արարքի համար մի սովորական հայացքով այնպես ա նայում, որ տեղն ու տեղը չորանա: Այլ ոչ թե մենակ կույսի հետ ամուսնանալու մասին մտածում, ջհանդամը, թե մի հատ էլ գլխին նստի, շրջապատհից ու ծնողից կտրի, վիզ դրած ցանկանա առանձին ապրի, ու կեղտոտ հոգեբանությամբ սկսի այնքան թունավորել կյանքդ, որ կյանքի մասին, առավել ևս սեքսի մասին սկսես զզվանքով մտածել: Երանի տվեք, որ կինդ լինի բարեհաջող, ընտանիքիդ անդամներին ու առաջին հերթին քեզ հարգող: Չլինի միայն բարեկեցիք կյանքի մասին մտածող, այլև ընտանեկան ամենանեղ պահերին քեզ սատարկանգնող: Թասիբը այն չի, որ կույսի հետ ես ամուսնացել: Կարևորը սիրի ու գնահատի քեզ ինչպես, որ կաս ու չդավաճանի հայացքներդ, չտրորի տղամարդկային արժանապատվությունդ, որպեսզի շրջապատումդ կախ հայացքով ման չգաս ու ամաչես, որ նման դարվեշի հետ ես կյանքդ կապել: Ու գիտեք ինչու՞ են այսօրվա մեր աղջիկների մեծ մասը մինչ ամուսնանալը տրվում /զզվում եմ էս արտահայտությունից/ տղաներին, որովհետև էնքան շառլատան կամ էլ անհեռատես ոչխարներ կան, որ երդում պատառ են ուտում, որ վաղը հենց կամուսնանան նրանց հետ, որ նույսնիսկ Աստված չի բաժանի իրանց սերը, միայն թե բավարարեն իրանց գելխեղդային հաճույքները: Մեղադրում ենք, նման աղջիկներին, բայց արի ու տես մեծամասնությունը, որ այսօր այդ կարգավիճակում է, վերը նշվածս թշվառների պատճառով է: Էսքանը գրեցի-գրեցի, սակայն պատրաստ չեմ վաղը ևեթ ամուսնանալ չկույսի հետ, բայց չեմ էլ պատրաստվում ամուսնանալ ինձ իմպոտենցիայի աստիճանի հասցնող ագռավի հետ: Աղջիկներին էլ կոչ եմ անում, չմիամտվել ու հոգով-սրտով ու բան-մանով չնվիրվել ամեն մի հանդիպակած Ալֆոնսի: Զսպեք Ձեզ, չգիտեք թե ինչ կլինի հետագայում:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 05.08.2010, 17:45:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (05.08.2010), Chilly (05.08.2010), einnA (07.08.2010), Freeman (05.08.2010), Kita (05.08.2010), Moonwalker (05.08.2010), Quyr Qery (07.04.2011), Shah (05.08.2010), Skeptic (05.08.2010), tikopx (05.08.2010), Valentina (05.08.2010), Yevuk (05.08.2010), Արծիվ (05.08.2010), Արևածագ (23.09.2010), Երկնային (05.08.2010), ՆանՍ (06.08.2010), Նարե (08.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  5. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •