User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2789 հատից

Թեմա: Հարցեր ադմինիստրացիային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց նրա համար, որ թեման կոչվում է Սպորտային նորություններ, ենթադրում է, որ այնտեղ լինելու են նորություններ: Իսկ այդ նորությունները, բնականաբար, մեզնից չենք հորինելու:
    Իսկ քեզ ինչու՞ է թվում, որ երբ ամբողջ օրը արմսպորտից մեջբերումներ ես անում, դա բոլորին դուր է գալիս: Բոլորս էլ կարող ենք մտնել այդ ու այլ կայքեր, տեղեկանանք իրադարձություններին: Սա քննարկումների վայր է, ոչ թե օրաթերթ: Ես էլի եմ նշել, որ չչարաշահեք նորությունները տեղադրելու հնարավորությունը, տեղադրեք միայն կարևոր նյութերը:

    Իսկ այս թեմայում դու լինկը տվել էիր օրացույցի, ինչը լրիվ բավական էր, առանձին թեմայի կարիք չկար:
    Ես չէմ տեղադրում թեմայում նորություն, դա կարող որոշ մարդկանց համար լինել նորություն, այլ ո՛չ բոլորի, դա փաստ է, որ՝ Ձախորդ Փանոսը ծվել այս այս այս օրը ֆլան ֆստան: Մի խառնի նորությունն ու արձանագրվող փաստերը իրար:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.08.2010, 21:36: Պատճառ: Ժամանակավրեպ հատվածի ջնջում։

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չէմ տեղադրում թեմայում նորություն, դա կարող որոշ մարդկանց համար լինել նորություն, այլ ո՛չ բոլորի, դա փաստ է, որ՝ Ձախորդ Փանոսը ծվել այս այս այս օրը ֆլան ֆստան: Մի խառնի նորությունն ու արձանագրվող փաստերը իրար:
    Apeh Jan ջան, իսկ դու ի՞նչ փաստ ես արձանագրում: Եթե արմսպորտը քո կայքն է, այդպես էլ ասա, կհասկանանք, բայց արդեն հոգնել ենք բացել սպորտ բաժինը ու տեսնել, որ բոլոր թեմաներում նորություններ են տեղադրված: Անգամ թեման բացելուց առաջ էլ վստահ ենք լինում, որ այդտեղ ոչ թե դու քո մտքերն ես գրել, այլ ինչ-որ նյութ ես տեղադրել:
    Եթե իրոք թեման քեզ համար այդքան թանկ էր, թող Չուկն էլ իր կարծիքը հայտնի: Ես հենց բացվելու օրը չփակեցի, որոշեցի հետևել՝ գուցե մի քանիսին հետաքրքիր կլինի, բայց այսքան ժամանակ ոչ ոք այդ թեմայում փաստ չարձանագրեց, ուստի արդեն պարզ է, որ անիմաստ թեմա էր, դրածդ օրացույցի լինկը լրիվ հերիք է : Չուկ ջան, սպասում եմ կարծիքիդ: Ահա փակված թեմայի լինկը՝ http://www.akumb.am/showthread.php/5...C-%D5%A5%D5%B6
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (01.08.2010), Ռուֆուս (01.08.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարց 1

    Միթէ՞ իմ այս 2 տուգանային միավորանոց գրառումս

    Ժամանկն է նաև այս անհետաքրքիր թեման փակել: Քանի որ արդեն երկրորդ ամիսն է բացի թեմայի հեղինակից ոչ ոքի չի հետաքրքրում այս թեման:
    Ձեզ այնքան է նյարդայնացրել և/կամ արժանի էր, որ Դուք այսպես եք արձագանքել

    Հաջորդ անգամ նման գրառման դեպքում կարգելափակվեք: Սա վերջին զգուշացումն է:
    Թէ՞ Ձեր նյարդայնանալը կապված է վերջին օրերին իմ կողմից Բլթագիրք թեմայում կատարված գրառումների հետ:

    Հարց 2

    Ձեզ հետաքրքրում է ֆորումում կատարված գրառումների և թեմաների որակը՞, թէ՞ քանակը:

    Ակնկալում եմ կարճ, կոնկրետ և ամենակարևորը անկեզծ պատասխաններ:

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց 1

    Միթէ՞ իմ այս 2 տուգանային միավորանոց գրառումս



    Ձեզ այնքան է նյարդայնացրել և/կամ արժանի էր, որ Դուք այսպես եք արձագանքել



    Թէ՞ Ձեր նյարդայնանալը կապված է վերջին օրերին իմ կողմից Բլթագիրք թեմայում կատարված գրառումների հետ:

    Հարց 2

    Ձեզ հետաքրքրում է ֆորումում կատարված գրառումների և թեմաների որակը՞, թէ՞ քանակը:

    Ակնկալում եմ կարճ, կոնկրետ և ամենակարևորը անկեզծ պատասխաններ:
    Կարճ, կոնկրետ պատասխաններ:

    1. Առաջին մարդը չեք, ով խախտում անելուց ու տուգանվելուց հետո դա փորձում է ներկայացնել իբրև իմ՝ իր նկատմամբ հատուկ վերաբերմունք, կամ իմ՝ իր ինչ-որ արարքից «վրեժ» լուծելու հանգամանք:
    2. Առաջին անգամը չի, որ զգուշացվել եք թեմայից դուրս գրառումներ չանելու մասին, հրաշալի գիտեք դրա անթույլատրելիությունը, նաև հրաշալի գիտեք տեղեկացման համակարգի մասին, ու գիտեք, որ նման գրառումներ անելու փոխարեն պետք է տեղեկացնել:
    3. Առաջին մարդը չեք, որ «տուժվածի կերպար» ստեղծելու համար մեջբերում է իմ՝ իրեն ուղղված տուգանայինի նամակը, բայց դիտավորյալ կրճատումներով, որպեսզի իմ իրական նամակի բովանդակությունը խեղաթյուրի ու իր համար առավել նպաստավոր պատկեր ստեղծի: Տուգանայինի տեքստն ամբողջությամբ հետևյալն էր.
    Հաջորդ անգամ նման գրառման դեպքում կարգելափակվեք: Հրաշալի ծանոթ եք կանոնադրությանը, գործեք դրա շրջանակներում: Հրաշալի ծանոթ եք նաև տեղեկացման համակարգին: Սա վերջին զգուշացումն է:
    Թավով ընդգծված հատվածը Ձեր կողմից կրճատված հատվածն էր: Տուգանայինը հաջորդել էր տարբեր թեմաներում նույնաբովանդակ թեմայից դուրս գրառումներին, որոնցից մեկը վերաճել էր անձնական հարաբերությունների պարզման՝ թեմայի հեղինակի հետ: Պահանջը հստակ է ու պարզ. դուք, ինչպես և ցանկացած այլ ակումբցի, պարտավոր եք գործել ակումբի կանոնադրության շրջանակներում, Ձեզ ոչ մեկը չի տվել թեմաներում «ինքնագործ մոդերատորությամբ» զբաղվելու լիազորություն, եթե տեսնում եք ինչ-որ թեմայի անհամապատասխանությանը կանոնադրության հետ կամ այդ թեմայի ոչ նպաակահարմարությանը, ապա բարի եղեք այդ մասին տեղեկացնել տեղեկացման համակարգով՝ համապատասխան հիմնավորմամբ, մոդերատորը կընդունի որոշում:

    4. Ինչ վերաբերվում է թեմաների ու գրառումների որակին ու քանակին, ապա անշուշտ նախապատվությունը տրվում է որակին, մասնավորապես հաշվի առնելով դա տուգանվել են Ձեր թեմայից դուրս գրառումները ու դուք ստացել եք զգուշացում հնարավոր արգելափակման մասին, քանի որ Ձեր կոնկրետ այդ գրառումները, անկախ տվյալ թեմաների որակով կամ անորակ լինելուց, հենց իրենք անորակ էին՝ կանոնադրության չափանիշներով:
    Ինչ վերաբերվում է թեմաների քանակին, ապա ակումբում թեմաների այնպիսի առատություն կա, որ միամտություն է կարծել, թե ադմինիստրատորը կամ մոդերատորը ինչ-որ ոչ լավ թեմա պիտի թողներ՝ թեմաների քանակ լրացնելու համար: Այսուհանդերձ ակումբը ֆորումային հարթակ է, որտեղ գոյության իրավունք ունի կանոնադրությանը չհակասող ցանկացած թեմա, եթե ինչ-ինչ նկատառումներից ելնելով տվյալ բաժնի մոդերատորները առավել նպատակահարմար չեն գտնում տվյալ թեման միացնել այլ թեմայի, հնարավոր ջրիկությունը ու թեմայից շեղումը կամ կոնֆլիկտի վերածումը կանխելու համար թեմայի փակումը, նման այլ դեպքեր:

    Թախանձագին խնդրում եմ չզբաղվել իրականության խեղաթյուրմամբ ու կեղծ պատկերների ստեղծմամբ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.08.2010, 14:49:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (03.08.2010), Ապե Ջան (02.08.2010), Ռուֆուս (02.08.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    35
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ամբողջ օրը ակումբ մտնելուց, ցույցա տալիս , որ 1 տեղեկացում ունեմ, սակայն մտնում եմ, ու ոչ մի նոր բան, ինչ անեմ, որ էլ ցույց չտա
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին մարդը չեք, որ «տուժվածի կերպար» ստեղծելու համար մեջբերում է իմ՝ իրեն ուղղված տուգանայինի նամակը, բայց դիտավորյալ կրճատումներով, որպեսզի իմ իրական նամակի բովանդակությունը խեղաթյուրի ու իր համար առավել նպաստավոր պատկեր ստեղծի: Տուգանայինի տեքստն ամբողջությամբ հետևյալն էր.
    Էտ եվրոդատարան եի դիմել՞, որ հլը մի հատ էլ «տուժվածի կերպար» ընդունեի:
    Քավ լիցի, ոչ մի պարագայում չեմ ցանկացել «տուժվածի կերպար» ստեղծել, առավել ևս ֆորումում:

    Ինչ վերաբերվում է տեքստին:
    Ինչքանով՞ է փոխում, Ձեր կողմից ընդգծված տեքստի հատվածը, իմ կողմից մեջբերած տեքսի իմաստը:
    Ոչնչով: Եկեք չզբաղվենք տառակերությամբ, համենայն դեպս դա Ձեզ չի սազում, վերջիվերջո Դուք այս կայքի ադմինիստրատորն եք:

    Տուգանայինը հաջորդել էր տարբեր թեմաներում նույնաբովանդակ թեմայից դուրս գրառումներին, որոնցից մեկը վերաճել էր անձնական հարաբերությունների պարզման՝ թեմայի հեղինակի հետ:
    Այ եթե, սկզբից էլ այս պատճառը բերեիք, ապա ես առաջին հարցը չեի տա:


    Թախանձագին խնդրում եմ չզբաղվել իրականության խեղաթյուրմամբ ու կեղծ պատկերների ստեղծմամբ:
    Ես էլ կխնդրեի, անհիմն մեղադրանքներ չառաջադրեիք:
    Իմ կարծիքով, ավելի շատ կեղծ պատկերներ ստեղծում են այնպիսի մարդիք, որոնք կարճ կոնկրետ պատասխանների փոխարեն, երկար-բարակ, բազմիմաստ պատասխաններ են տալիս:

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ եթե, սկզբից էլ այս պատճառը բերեիք, ապա ես առաջին հարցը չեի տա:
    Պարզապես հիշեցնում եմ, որ մինչ այդ նման խոսակցություններ ևս եղել են, ինչպես նաև, որ մինչ իմ տուգանելը նման տուգանքներ ստացել էիք նախորդ թեմայի նմանատիպ գրառումների համար:
    Գրառման մնացած հատվածի վերաբերյալ. ես մշտապես իրերն իրենց անունով եմ կոչում է Ձեր պարագայում չեմ պատրաստվում իմ սկզբունքները փոխել:
    Շնորհակալություն սույն թեմային տրամադրած ժամանակի համար:

    ---------- Ավելացվել է՝ 03.08.2010 00:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 02.08.2010 23:56 ----------

    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Արձանագրում եմ որ այս օրը ծնվել են ֆուտբոլային այս այս այս աստղերը:
    Ֆորումային քննարկումների լավագույն տարբերակը չէ թեմաներ ստեղծելը, որոնցում անընդհատ դրվելու են այլ լրատվական կայքերից վերցված տվյալներ: Ֆորումների թեմաները, հիմնականում, նախատեսված են մասնակիցների կարծիքների համար: Անշուշտ երբեմն ու հատկապես որոշ թեմաներում հարկավոր է լինում կամ հարմար է լինում այլ կայքերից լուրեր պատճենելը. ինքս ունեմ բազում նման գրառումներ: Բայց դա չի նշանակում, որ ընդհանուր ֆորումային քննարկումների ձևը պետք է նման ոճի գնա: Վերջին շրջանում քո կողմից նման թեմաների ու գրառումների առատություն կա. դա այնքան էլ դրական չէ, առավել ևս, որ կարծես թե ոչ թե զտված ու առավել հետաքրքիր ու կարևոր լուրերն են պատճենվում, այլ անխտիր բոլորը: Նման բանի համար կարելի է օրինակ միացնել այս ֆորումային համակարգի լրածրագիրը (ռոբոտը), որը ավտոմատ կկարդա այսինչ կայքի այսինչ տիպի ինֆորմացիան ու կտեղադրի: Առավել լավ տարբերակ է տվյալ կայքի հղումը տեղադրելը (ինչպես հուշել է Աստղը): Սա ասում եմ նաև հաշվի առնելով հենց քո կողմից նման գրառումների առատությունն ու դրանց հանդեպ դժգոհությունների մեծ քանակը: Հիշենք, որ ֆորումն առաջին հերթին մեր կարծիքների արտահայտման, քննարկման հարթակ է:

    Նշեմ, որ որպես ադմինիստրատոր իմ միանշանակ հավանությունն եմ տալիս Աստղի գործելաոճին ու վերջին մի շարք փակված թեմաներին, Աստղին դրա համար շնորհակալություն եմ հայտնում ու խնդրում շարունակել նույն ոգով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.08.2010), Hda (02.08.2010), VisTolog (03.08.2010), Աթեիստ (02.08.2010), Երվանդ (03.08.2010), Ռուֆուս (02.08.2010)

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ ուղղակի հետաքրքիրա,թե ոնցա VBULETIN ը հաշվում ես մասը,ինչ տվյալներով?Կցորդ 49273
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  12. #9
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Apeh Jan ջան, իսկ դու ի՞նչ փաստ ես արձանագրում: Եթե արմսպորտը քո կայքն է, այդպես էլ ասա, կհասկանանք, բայց արդեն հոգնել ենք բացել սպորտ բաժինը ու տեսնել, որ բոլոր թեմաներում նորություններ են տեղադրված: Անգամ թեման բացելուց առաջ էլ վստահ ենք լինում, որ այդտեղ ոչ թե դու քո մտքերն ես գրել, այլ ինչ-որ նյութ ես տեղադրել:
    Եթե իրոք թեման քեզ համար այդքան թանկ էր, թող Չուկն էլ իր կարծիքը հայտնի: Ես հենց բացվելու օրը չփակեցի, որոշեցի հետևել՝ գուցե մի քանիսին հետաքրքիր կլինի, բայց այսքան ժամանակ ոչ ոք այդ թեմայում փաստ չարձանագրեց, ուստի արդեն պարզ է, որ անիմաստ թեմա էր, դրածդ օրացույցի լինկը լրիվ հերիք է : Չուկ ջան, սպասում եմ կարծիքիդ: Ահա փակված թեմայի լինկը՝ http://www.akumb.am/showthread.php/5...C-%D5%A5%D5%B6
    Apeh Jan ջան, իսկ դու ի՞նչ փաստ ես արձանագրում:
    Արձանագրում եմ որ այս օրը ծնվել են ֆուտբոլային այս այս այս աստղերը:

    Եթե արմսպորտը քո կայքն է, այդպես էլ ասա, կհասկանանք, բայց արդեն հոգնել ենք բացել սպորտ բաժինը ու տեսնել, որ բոլոր թեմաներում նորություններ են տեղադրված:
    Armsport - ը իմ կայքը չէ, ոչ էլ պետք Արմսպորտ - ի գովազդը ինձ:

    Անգամ թեման բացելուց առաջ էլ վստահ ենք լինում, որ այդտեղ ոչ թե դու քո մտքերն ես գրել, այլ ինչ-որ նյութ ես տեղադրել:
    Քանի դու չէս տեսել ոչ մի բանում վստահ մի էղի:

    դրածդ օրացույցի լինկը լրիվ հերիք է
    Ի՞նչին է հերիք:

  13. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Արձանագրում եմ որ այս օրը ծնվել են ֆուտբոլային այս այս այս աստղերը:
    Արձանագրեցինք: Հետո՞: Ամեն անգամ պիտի էդ կայքից մեջբերում արվի, ինչ ա թե իմանանք, թե այդ օրը ով ա ծնվե՞լ: Ծնվել ա, լավ ա արել, շնորհավոր:
    Քանի դու չէս տեսել ոչ մի բանում վստահ մի էղի:
    Իսկ դու ինձ մի ասա՝ ինչում վստահ լինեմ, ինչում՝ ոչ: Բազար անելու շատ վատ թեկնածու ես գտել:
    Ի՞նչին է հերիք:
    Հերիք է, որ հետաքրքրվողները մուտք գործեն արմսպորտ և տեղեկանան, թե ով է ծնվել այդ օրը: Առանձին թեմայի կարիք չկա:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.08.2010), Kuk (02.08.2010), Երվանդ (03.08.2010), Ձայնալար (03.08.2010)

  15. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. հիշեցնեմ, որ թեման նախատեսված է ադմինիստրացիային հարցեր ուղղելու և հենց նրանից էլ պատասխաններ ստանալու համար, ոչ թե որ ով ցանկանա, մտնի իր վերլուծություններն անի ու գնահատականները տա բարձրացված հարցերի կամ հարցերի հեղինակների վերաբերյալ։ Եթե թեման համընդհանուր քննարկման համար նախատեսված լիներ, վերնագիրն էլ համապատասխանաբար այլ կլիներ։ Խնդրում եմ զերծ մնալ կարծիքներից ու մեկնաբանություններից, եթե ադմինիստրացիայի անդամ չեք հանդիսանում։ Դեռ ինչ–որ առումով կարելի է հասկանալ այն դեպքերը, երբ կոնկրետ տեխնիկական հարց է տրված, և պատասխանը հստակ է, հայտնի է, ու սովորական անդամներից շատերը կարող են սպառիչ պատասխան տալ հարցին։ Բայց ադմինիստրացիայի փոխարեն գնահատականներ ու մեկնաբանություներ անելն ու քննարկումներ ծավալելն արդեն ընդունելի չէ այս թեմայում, եթե անձամբ ադմինիստրացիային տալու հարց չունեք։
    Ոչ ադմինիստրացիայի կողմից արված որոշ գրառումներ ջնջվել են։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.08.2010, 21:47:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.08.2010), Ապե Ջան (02.08.2010), Շինարար (01.08.2010), Ռուֆուս (01.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր պլանշետներից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 107
    Վերջինը: 24.10.2015, 20:59
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  5. Առաջարկ ադմինիստրացիային
    Հեղինակ՝ Apaga, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 23.09.2007, 00:16

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •