http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Իսկ որտե՞ղ ես նայում, որ չես տեսնում։Chuk–ի տված հղումով մտե՞լ ես, ու չի՞ երևացել։ Վարկանիշները Ղեկավարման վահանակում են երևում, ու Chuk–ի տված հղումը հենց Ղեկավարման վահանակ է տանում։ Ինչևէ, չգիտեմ՝ հղումն ինչու հարցիդ պատասխանը չի տվել։ Ամեն դեպքում ասեմ, թե ինչպես կարող ես ինքնուրույն մտնել «Ղեկավարման վահանակ». այն Ակումբի էջի ամենավերևում է՝ «Ելք» կոճակից ձախ։ Բայց ընդհանրապես նոր վարկանիշ ստանալու դեպքում «Տեղեկացումներում» էլ է երևում. նախ երևում է նոր տեղեկացումների թիվը, եթե այդպիսիք կան, ապա, վրան սեղմելու դեպքում, դեպի ներքև բացվող պատուհանիկում երևում է՝ վարկանիշ է, նամակ, թե անձնագրային հաղորդագրություն և այլն, ու եթե վարկանիշ կա, վրան սեղմելով՝ հայտնվում ես Ղեկավարման վահանակում, որտեղ էլ կարող ես տեսնել, թե ով ինչ թեմայի գրառման համար է վարկանիշ տվել, ինչպես նաև վարկանիշի մեկնաբանությունը, եթե այդպիսին կա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
armuk (22.07.2010)
Ժողովուրդ ջա, ինձ ինչ որ մեկը կբացատրի ինչ ա նշանակում օգտագործողի անվան մոտ գտնվող նշանները, գիտեմ, որ անհեթհեթ հարց եմ տալիս, բայց չգիտեմ, քանի որ ֆորումների մասնագետ չեմ, օր.` աստղերը, են կանաչ գիծը, (կամ սևը):
I love my life and I celebrate it every day...
Աստղերը, կանաչ գիծը, մոխրագույն կամ կարմիր խորանարդիկները ցույց են տալիս տվյալ անդամի վարկանիշի չափը: Ինչքան կանաչ գիծը երկար է, այնքան բարձր է այդ անդամի վարկանիշը: Երբ կանաչ գիծը լցվում է, դրա փոխարեն աստղիկ է առաջանում, այսինքն ինչքան շատ աստղիկ ունի այդ անդամը, այդքան բարձր վարկանիշ ունի: Մոխրագույն խորանարդիկը նշանակում է, որ այդ մարդը անջատել է իր վարկանիշը: Իսկ կարմիր խորանարդիկը նշանակում է, որ անդամի վարկանիշը շատ ցածր է:
Իսկ հենց մականվան կողքը գտնվող կլորակը ցույց է տալիս այդ անդամը տվյալ պահին ֆորումում է, թե ոչ: Եթե այն կանաչ է, ուրեմն օնլայն է, իսկ եթե մոխրագույն է, ուրեմն օֆֆլայն է:
նաև կարդա այս թեման Ֆորումի տեխնիկական ուղեցույց
I may be paranoid but no android!
Կոնկրետ հարցս այս թեմային է վերաբերվում,հնարավոր է էլի նման դեպքեր լինեն:
Հարցման արդյունքները կարծում եմ պահի համար իրական չեն:Հնարավո՞ր է,որ արդեն քվեարկած ակումբցին փոխի իր կարծիքը,չբացառելով նույնիսկ հրաժարվել քվեարկությունից:Կարծում եմ այսպիսով կունենանք տվյալ պահի հնարավոր իրական պատկերը:Եթե տեխնիկակն բարդությունների հետ է կապված,որպես այլընտրանք կարելի է,ասենք ամիսը մեկ թարմացնել (0-ից սկսել) հարցումը:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
tikopx (22.07.2010)
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Հըմ... Ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում, թե նման բան ոնց կարող է լինել...Ինչքան հասկացա քո ասածից, վարկանիշները երևում են, միայն վարկանիշ տված ակումբցիների մականունները չեն երևում, հա՞։ Լավ, էդ դեպքում կարո՞ղ ես էդ էջը, որում վարկանիշները երևում են, printscreen անել, տեղադրել էստեղ, տեսնենք՝ ինչն ինչոց է։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլուանա (23.07.2010)
Ներողություն եմ խնդրում. մտքովս չէր անցել, որ անձնական ինֆորմացիայի հրապարակման մասին առաջարկս տեղին չէր, իսկապես ճիշտ կլիներ նամակով ուղարկել... Ինչևէ, անձնական ինֆորմացիա պարունակող գրառումը տեղադրվելուց գրեթե անմիջապես հետո ջնջել եմ. բարեբախտաբար (տվյալ դեպքում) վարկանիշների հեղինակների անունները չէին երևում, էդ առումով երևի հրապարակումն էնքան սարսափելի չէր, որքան կարող էր լինել մեկ ուրիշի դեպքում։ Մնացածն armuk–ի հետ կպարզաբանենք անձնական նամակագրության միջոցով։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ինչպես փոխել ավատարը?
եւ ինչու հնարաովոր չի այս սայտից ջնջվել?
http://www.akumb.am/profile.php?do=editavatar իսկ ավելի մանրամասն մտնում ես «Ղեկավարման վահանակ» ու ձախ կողմում ընտրում ես «Խմբագրել ավատարը»
Չի թույլատրվում, Ակումբում ոչ մեկի հաշվի չի ջնջվում:
I may be paranoid but no android!
Chuk (29.07.2010)
ինչու չի թույլատրվում?Չի թույլատրվում, Ակումբում ոչ մեկի հաշվի չի ջնջվում:
Վերջին խմբագրող՝ Chuk: 29.07.2010, 15:05:
Որովհետև տվյալ մասնակցի գրառումներն իր հաշվի անունով և հաշվով հանդերձ կազմում են մի շարք քննարկումների տրամաբանական մասնիկը ու ջնջվելու դեպքում տրամաբանությունը խախտվում է, կառուցվածքը խախտում է: Շնորհակալություն հարցերի համար, շնորհակալություն պատասխանն ըմբռնելու համար ու շնորհակալություն որ չի շարունակվելու այս հարցի արծարծումը, քանզի այս դիրքորոշումը վերջնական է ու բեկանման ենթակա չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Universe (01.08.2010)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ