Ժողովուրդ, բա որ ես քսան տարի չեմ աշխատել, հիմա էլ որ մի թեթև աշխատելու անուն եմ տալիս մեծից փոքր միաձայն սկսում են լաց լինել

:
- Վա՜՞, ես գործից գամ, դու տանը չլինե՞ս

-, սա ամուսինս է, որ ուրիշ մարզում է աշխատում, գործից էլ գալիս է միայն հանգստյան օրերին:- Մի մոռացիր, որ դու երեխաներ ունես:
- Էնա քաղցած կոտորվեցինք, կարող ա՞ սկսենք մենակ համբուրգեր ուտել: Գործ չունե'ս,- տղաս՝ 18 տարեկան:
- Բա իմ գրավորներն ո՞վ պիտի ստուգի,- աղջիկս 11տարեկան:
Ճիշտն ասած, մի երկու օր առաջ լավ գործի առաջարկ կար՝ պիցերիայում խոհանոցի ավագ, մի շաբաթ աշխատել, մի շաբաթ՝ ազատ, մոտ 300 դոլար աշխատավարձով: Ասեմ, որ այդ գումարը բոլորովին էլ ավելորդ չի մեր ընտանիքի համար: Հիմա ի՞նչ անեմ: Վեր կենամ բոլորին ոտնակոխ անեմ, գնա՞մ աշխատանքի, թե մնա՞մ տանը , համ էլ ակումբում գրեմ ու կարդամ:

Էջանիշներ