Վերելակներից ահավոր վախենում եմ ու աշխատում եմ ինչքան հնարավոր ա քիչ նստել, հատկապես եթե մենակ եմ:
Երեկ հոգնած ու շոգած հասա ընկերուհուս տուն ու ալարեցի ոտքով 9 հարկ բարձրանալ, ուժերս հավաքեցի ու վերելակ նստեցի: Դռները փակվեցին, մեկ էլ զգամ, որ ինչ-որ փափուկ բան անցավ ոտքերիս վրայով : Վախեցած հայացքով նայեցի ներքև ու տեսա, որ ոտքերից կողքը մի մեեեեեծ մուկ ա նստած: Բարձր ինչ-որ բան գոռացի ու մուկն էլ երևի վախեցավ իմ էդ գոռոցից, որովհետև սկսեց ահավոր արագ վազել: Հիմա ես մի կողմ եմ վազում, էս մուկը մյուս կողմ ու էդ արագության տակ ինքը անընդհատ անցնումա ոտքերիս վրայով
: Սարսափելի մի տեսարան:
Չգիտեմ էդ ամենը ինքան տևեց ու ինչպես վերելակից դուրս թռա, բայց երբ ընկերուհիս դուռը բացեց, իմ տեսքից ավելի վախեցավ, քան ես` մկանը տեսնելուց:
Էջանիշներ