Կարծում եմ, նման դեպքում լավագույն միջոցը արեւի ուղիղ ճառագայթներից խուսափելն է: Վերջապես, ո՞վ է արեւի տակ պառկելուց խերվել, որ դուք փորձեք: Կարեւորը ջրից չոր դուրս գալն է
Այնպես որ, եթե գործդ դրսում չէ (ասնեք, ասֆալտ չես փռում), ուրեմն աշխատիր արեւի տակ չընկնել, կամ էլ ամառային зонтик-ի անվճար ծառայությունից օգտվիր՝ առանց ամաչելու: Թող ամաչեն արեւի տակ չիր դառնողները: Բոլոր տեսակի հակա-ալերգիկները տվյալ դեպքում քիչ կարող են օգնել:
Տես, թե ինչումն է խնդիրը: Քո հարցը նման է այն դիաբետիկին, ով կարող է բողոքել մոտավորապես սենց՝ ժողովուրդ, հենց քաղցր թեյ եմ խմում, վատ եմ զգում: Կամ էլ՝ հենց մի քիչ ճարպոտ սնունդ շատ եմ օգտագործում, մի տեսակ թուլանում եմ: Եվ նրա եւ քո պարագայում լուծումը մեկն է՝ փոխիր կենսակերպդ ու հարմարվիր ապրել նոր ձեւով՝ առանց ընկճվելու կամ քեզ հիվանդ համարելու: Ուղղակի մի քիչ զգուշացիր ու վերջ:
Էջանիշներ