User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ծածկած հայելին....

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծածկած հայելին....

    Առավոտյան շուտ զարթնեցի. նայեցի առաստաղին, որտեղ տարիներ առաջ փակցրել է մի թուղթ, վրան գրված "Кто рано встает, тому Бог подает..." և սկսեցի մտածել անելիքներիս մասին:
    Շատ բան կար այդ օրն անելու, սովորականից ավելի շատ, որոշել էի ավարտին հասցնել նաև ժամանակին կիսատ թողած մի քանի գործեր: Նայեցի շուրջս. ամեն գործից մի ծայր էր մնացել, մի թափթփված սեղան, ու մի կիսակարդացած գիրք` անկողնուս կողքին, հատակին ընկած: Պահարանում` թղթեր, որ վաղուց էի ուզում դասավորել, բայց ամեն անգամ հետաձգում էի: Ցավով զգացի որ կիսատներս ավելի շատ են քան ամբողջներս, որ դեռ չեմ ամբողջացել... Ռուսերեն մի լավ բառ կա` закруглятся:
    Կամաց հագնվեցի ու դուրս եկա: Տանն իրարանցում էր, քաշվեցի մի անկյուն, որ ոտքի տակ չընկնեմ: Անցան-գնացին ու չտեսան: Ձայն չհանեցի: Սպասեցի ու դուրս եկա բակ: Բակում իմ հարազատներն էին: Լռություն էր:
    Սիրտս վատ բան գուշակեց: Արագ ներս մտա: Սենյակիս կիսաբաց դռնից նկատեցի, որ քույրս արագ արագ հավաքում է սեղանիս թափված թղթերն ու լցնում է դարակներս մեջ: Զայրացած ուզում էի բղավել, երբ տեսա մորաքրոջս, որ սպիտակ սավանով փակում էր սենյակիս հայելին..... Սիրտս ասես կանգնեց մի պահ: Արագ մտա մորս ննջարանը: մայրս նստած լալիս էր.... մոտեցա գրկեցի ուսերը, համբուրեցի ճակատը.
    -Մամ.... Մա՜....
    Պատասխան չստացա:
    Նայեցի սենյակում գտնվող կանանց դեմքին: Ոչ մեկի հայացքի հետ հայացքս չխաչվեց: Դուրս եկա: Հորեղբորս տղաները նայում էին նկարներիս ալբոմն ու կամաց ինչ-որ բան քննարկում....
    Հասկացա, որ գործերս էդպես էլ անավարտ կմնան, ու սիրտս ճմլվեց:

    Հիշեցի հորս. «Անունս գետնին չթողնես, տղե՜ս...»

    (Շարունակելի....)
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 25.07.2010, 15:21:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (31.07.2010), Alphaone (21.09.2013), Chilly (25.07.2010), E-la Via (25.07.2010), Jarre (21.09.2013), Nadine (10.08.2010), rainbow (31.07.2010), Tig (25.07.2010), Արևհատիկ (25.07.2010), Գաղթական (25.07.2010), Դեկադա (25.07.2010), Մանուլ (28.07.2010), Նաիրուհի (21.09.2013), ՆանՍ (26.07.2010), Նիկեա (02.09.2014), Ռուֆուս (25.07.2010), Վոլտերա (23.09.2013)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ահագին ծեծված թեմա է, էս թեմայով շատ բաներ եմ կարդացել: Վորլդ, ոչ մի նոր բան չտվեց էդ իմաստով, ոչ համուհոտային, ոչ ասելիքի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (25.07.2010)

  5. #3
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահագին ծեծված թեմա է, էս թեմայով շատ բաներ եմ կարդացել: Վորլդ, ոչ մի նոր բան չտվեց էդ իմաստով, ոչ համուհոտային, ոչ ասելիքի
    էդպես որ նայես աշխարհում ամեն ինչ արդեն բազմիցս ասվել ու արվել է... իմ կարծիքով ասելիք կար... ու ոճդ էլ լավն է, բայց երևի պիտի շարունակես Վորլդ...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (25.07.2010), My World My Space (25.07.2010)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    էդպես որ նայես աշխարհում ամեն ինչ արդեն բազմիցս ասվել ու արվել է... իմ կարծիքով ասելիք կար... ու ոճդ էլ լավն է, բայց երևի պիտի շարունակես Վորլդ...
    Chilly ջան, դրա համար ես հատուկ շեշտեցի, որ ոչ համուհոտային տվեց, ոչ ասելիքային: Իհարկե կարելի է ամեն ինչը նորից ասել՝ այլ ձևով, ավելի գեղեցիկ, ավելի հետաքրքիր, կամ ուրիշ դիտանկյունից: Բայց կոնկրետ տվյալ ստեղծագործությունը իր նկարագրային ու մնացյալ աղքատիկությամբ հիշեցնում է հետևյալ տարբերակին, որ գրված լիներ «Ես մի օր զարթնեցի ու տեսա, որ արդեն մահացել եմ»: Ինչ վերաբերվում ա «շարունակելի...»-ին, ապա չեմ բացառում, որ շարունակվելու դեպքում ավելի հետաքրքրանա, նոր համուհոտ ու ասելիք ստանա, բայց նաև նշեմ, որ այդ «Շարունակելի...»-ն ավելացվել է իմ գրածից հետո:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (25.07.2010)

  9. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Chilly ջան, դրա համար ես հատուկ շեշտեցի, որ ոչ համուհոտային տվեց, ոչ ասելիքային: Իհարկե կարելի է ամեն ինչը նորից ասել՝ այլ ձևով, ավելի գեղեցիկ, ավելի հետաքրքիր, կամ ուրիշ դիտանկյունից: Բայց կոնկրետ տվյալ ստեղծագործությունը իր նկարագրային ու մնացյալ աղքատիկությամբ հիշեցնում է հետևյալ տարբերակին, որ գրված լիներ «Ես մի օր զարթնեցի ու տեսա, որ արդեն մահացել եմ»: Ինչ վերաբերվում ա «շարունակելի...»-ին, ապա չեմ բացառում, որ շարունակվելու դեպքում ավելի հետաքրքրանա, նոր համուհոտ ու ասելիք ստանա, բայց նաև նշեմ, որ այդ «Շարունակելի...»-ն ավելացվել է իմ գրածից հետո:
    պարզապես մոռացել էի, Չուկ ջան... առաջին հերթին հենց ես գիտեմ, որ դեռ ասելիքը չեմ ասել....

    Հ.Գ. բայց նաև մի մոռացի, որ գրվել ա Չիլլիի շարունակելու առաջարկից առաջ.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 25.07.2010, 15:51:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (25.07.2010)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    պարզապես մոռացել էի, Չուկ ջան... առաջին հերթին հենց ես գիտեմ, որ դեռ ասելիքը չեմ ասել....

    Հ.Գ. բայց նաև մի մոռացի, որ գրվել ա Չիլլիի շարունակելու առաջարկից առաջ.....
    Վորլդ ջան, ես ընդամենն ասում էի, որ եթե նախօրոք իմանայի, որ ավարտված չի, դժվար այդ տեսքի կարծիք գրեի կամ արդեն իսկ կարծիք գրեի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.07.2010), My World My Space (25.07.2010)

  13. #7
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էս թեմայով էլի կարդացել եմ, բայց երևի քիչ եմ կարդացել, դրա համար էլ հենց սկզբից ինձ հետաքրքրեց: Ակումբը լիքը լավ բաներ ունի, բայց մի վատ բան էլ կա. հետաքրքրություն է առաջանում, ուզում ես գործը կարդալ, տեսնում ես՝ կիսատ է, վաղուց գրված է ու էդպես էլ մոռացված: Նույնը Չուկի Բոբիկին է վերաբերում: ...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.09.2013), My World My Space (21.09.2013)

  15. #8
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆա ջան, պահեր են լինում, որ ասելիքդ չես կարում ջևակերպես նենց, ոնց որ ուզում ես՝ արտահայտչաձևը դուրդ չի գալիս... թողնում ես հետոյի, հետո էլ պարզվում ա, որ ասլու ցանկությունը չկա, կամ, որ ավելի վատ ա՝ ասելիքը...
    Հ.Գ. Մեր կյանքը մեծամասամբ հենց կիսատներից ա բաղկացած...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (21.09.2013)

  17. #9
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա, բայց էս գործը, որ հենց էդ կիսատների մասին էր, կիսատ թողելը մի տեսակ դաժան սիմվոլիկա ա, պետք ա ավարտել

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (21.09.2013), Նիկեա (02.09.2014), Վոլտերա (21.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե չլիներ հայելին
    Հեղինակ՝ Jirayr24, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 23.07.2010, 14:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •