User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Աստված

    18 30.00%
  • Աստծո Որդի

    25 41.67%
  • Հասարակ մահկանացու

    15 25.00%
  • Իրականում չի եղել

    0 0%
  • Մեկ ուրիշ բան, որը նշված չէ

    8 13.33%
  • Չգիտեմ

    7 11.67%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 48 49-ից ԱռաջինԱռաջին ... 38444546474849 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 730 հատից

Թեմա: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

  1. #706
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LImo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված միշտ կա եթե դու չես ուզում դա ընդունես դա չի նշանակում որ նա չկա : Մեկե դու ել ես գիտակցում որ ԱՍՏՎԱԾ կա
    Իսկ գուցե հակառակն է. Աստված չկա, եթե դու չես ուզում դա ընդունես, չի նշանակում, որ նա կա։ Մեկ է, դու էլ հոգու խորքում գիտես, որ չկա, բայց ինչ–ինչ պատճառներով ՈՒԶՈՒՄ ես հավատալ ու հույս ունես որ նա կա։

    Մեզնից ոչ ոք չի դատապարտում քեզ հավատալու համար, դա ավելին քան նորմալ եւ գեղեցիկ երևույթ է հավատը, բայց իրականությունն առայժմ այլ բան է ասում եւ ինչքան էլ փորձես ռեալ նայող ու օբյեկտիվ իմացությունը աշխարհի մասին հակադրել իռացիոնալ գիտելիքի, դրանից ոչինչ չի փոխվի... Եթե ես հավատամ, որ Երկրի վրա մի տեղ կա, ուր վարդագույն միեղջյուրներ են ապրում, դրանից նրանք այնտեղ չեն հայտնվի...
    Եթե մի օր Աստծո գոյությունը հիմնավորվի, միայն սրտանց ուրախ կլինեմ ձեզ համար։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (22.07.2010), Leo Negri (22.07.2010), Skeptic (22.07.2010), VisTolog (23.07.2010)

  3. #707
    Սկսնակ անդամ LImo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2010
    Գրառումներ
    32
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ կներես ես հիմա քեզ ենպիսի գիտահետազոտական պաստեր բերեմ: Ուրեմն գիտնականները ընտրել են տարբեր խավերի մարդկանց ասենք նկարիչ հաշվապահ դիզայներ և այլն… և տվել են մի թեմա որպեսզի նրանք այդ թեմայի շուրջ մի քանի տող ուղղակի գրեն : Նրանց գրածները լրիվությամբ տարբեր են եղլ մեկը մյուսից: Իսկ ԱսՏՎԱԾԱՇՈՒՆՉ ը գրվել ե տարբեր ժամանակներում և նույնիսկ յոթ հարյուր տարի առաջ գրված ՀԻն կտակարանը որ գրվել ե յոթ հարյուր տարվա մեջ և տարբեր մարդկանց ձեռքով բառերով և իմաստներով լիովի ն համընկել են… Սա այն միլիօնավոր փաստերից մեկն ասեցի սրա նման շաաաաաաաաաատ կա ասեմ իմանաս … Աստված էլ ապացուցելու կարիք չունի նա կա կենդանի ե և եթե դու չես ընդունում որ նա չկա դա չի նշանակում որ չկա:

    ---------- Ավելացվել է՝ 16:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:18 ----------

    Նա շատ անգամներ ապացուցել ե որ կա ես դրանում համոզված եմ… Այն որ ես եղել եմ հաշմանդամ և հիմա վազվզում եմ դա միայն ԱՍՏՎԱԾ ամենակարող ԱՍՏՎԱԾ արեց և ելի շատ հրաշքներ իմ կյանքում

    ---------- Ավելացվել է՝ 16:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:20 ----------

    «Դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը, քո երեսի առաջին ուրախությունների լիություն կա, եւ քո աջ կողմը` քաղցրություններ` հավիտյան»:

    Սաղմոս 16.11



    Մենք շատ ենք լսում կյանքի մասին եւ փնտրում, թե ինչ է կյանքը: Սուրբ Գիրքն ասում է, որ միայն Աստված է ճանաչեցնում կյանքի ճանապարհը: Կյանքը մի բան է, կյանքի ճանապարհը հասկանալը` մեկ այլ: Եթե կանգնես կյանքի ճանապարհի վրա, հաստատ հրաշալի տեղ կհասնես: Դա նման է նրան, երբ ցանկանում ես մի քաղաքից մյուսը գնալ. եթե ընտրես ճիշտ ճանապարհը, ապա անպայման կհասնես քո ուղեւորված քաղաքը, բայց եթե ճանապարհի հարցում սխալվես, ապա ոչ մի տեղ էլ չես հասնի: Սիրելի’ս, Աստված կարող է քեզ առաջնորդել կյանքի ճանապարհով, պարզապես վստահիր եւ հետեւիր Նրան:

  4. #708
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LImo-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կներես ես հիմա քեզ ենպիսի գիտահետազոտական պաստեր բերեմ: Ուրեմն գիտնականները ընտրել են տարբեր խավերի մարդկանց ասենք նկարիչ հաշվապահ դիզայներ և այլն… և տվել են մի թեմա որպեսզի նրանք այդ թեմայի շուրջ մի քանի տող ուղղակի գրեն : Նրանց գրածները լրիվությամբ տարբեր են եղլ մեկը մյուսից: Իսկ ԱսՏՎԱԾԱՇՈՒՆՉ ը գրվել ե տարբեր ժամանակներում և նույնիսկ յոթ հարյուր տարի առաջ գրված ՀԻն կտակարանը որ գրվել ե յոթ հարյուր տարվա մեջ և տարբեր մարդկանց ձեռքով բառերով և իմաստներով լիովի ն համընկել են… Սա այն միլիօնավոր փաստերից մեկն ասեցի սրա նման շաաաաաաաաաատ կա ասեմ իմանաս … Աստված էլ ապացուցելու կարիք չունի նա կա կենդանի ե և եթե դու չես ընդունում որ նա չկա դա չի նշանակում որ չկա:

    Նա շատ անգամներ ապացուցել ե որ կա ես դրանում համոզված եմ… Այն որ ես եղել եմ հաշմանդամ և հիմա վազվզում եմ դա միայն ԱՍՏՎԱԾ ամենակարող ԱՍՏՎԱԾ արեց և ելի շատ հրաշքներ իմ կյանքում
    Ապացույցների հետ կապված... չկպավ, մեղմ ասած ու խոսելու իմաստ էլ չեմ տեսնում։ Միայն ասեմ, որ դա ապացույց չի։
    Նայի, ոչ ոքս չի կասկածում, չէ, որ ջուրը ցածր ջերմաստիճաններում սառում ա, որովհետև դա հնարավոր ա փորձել ու ստանալ նույն արդյունքը, ու ցանկացած մարդ, լինի հավատացյալ թե անհավատ, կարող ա դա տեսնել։ Իսկ կրոնի հետ կապված ամենը ապացուցելի չէ։ Տարբերությունը հասկանում ես՞
    LImo, շատ ուրախ եմ քեզ համար, ամենայն լրջությամբ եմ ասում, ու շատ լավ է, որ հավատքդ քեզ տալիս է հոգևոր բարիքներ։ Բայց ուրիշ մարդիկ այդ նույն բարիքները ուրիշ միջոցներով են ստանում, ինչու ես քեզ վրա վերցրել բոլորին քո հավատին բերելու գերնպատակը։
    Թող ամեն մեկն իր իմացած ձևով ապրի։ Աստված իր ճանապարհներն ավելիլավ գիտի, իսկ դու արդեն ձգտում ես քիչ–քիչ գոռոզության մեղքը վրադ վերցնել, քազի քեզ երևակայում ես Աստծո խոսնակ եւ մեսսիա։ Էլ չեմ ասում, որ բոլորին անպատվում ես...
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 22.07.2010, 15:37:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (22.07.2010), Leo Negri (22.07.2010), Skeptic (22.07.2010), Tig (22.07.2010), VisTolog (23.07.2010), Ուլուանա (23.07.2010)

  6. #709
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան միայն կավելացնեմ:

    Թող ով ուզում է մնա իր գիտական փաստերով ապացուցված տեսակետներին, քանի որ մեծ ուժ է պետք հավատալու համար մի բանի, որ քո ուղեղի սահմաններից այն կողմ է:



    Բայց համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ դեն կնետեք ձեր դավանած տեսակետները, որոնք ոչնչով ձեզ չեն օգնի, Ու դուք մի օր կդիմեք Աստծուն

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (23.07.2010)

  8. #710
    Սկսնակ անդամ LImo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2010
    Գրառումներ
    32
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ամեն ինչ, որ կամենում եք, որ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց. որովհետեւ այս է օրենքը եւ մարգարեությունը»:

    Մատթեոս 7.12



    Ամեն մեկի համար սա ոսկե օրենք է, որը դուրս է եկել Քրիստոսի սրտից: Միգուցե բոլորս չէ, որ լրջությամբ ենք վերաբերվում այս խոսքին, բայց սա, ըստ իս, շատ ուժեղ դեղատոմս է աշխարհի համար, թե ինչպես է կարելի լինել հաջողակ, եւ ոչ միայն հաջողակ, այլ նախեւառաջ` լավ մարդ: Շատերն այսօր հաջողակ են, բայց լավ մարդ չեն: Շատերը հարստություն ունեն, բայց բոլորը չէ, որ կամենում են իրենց շրջապատում բարիք գործել: Աստծո տված դեղատոմսը ցույց է տալիս, թե ինչպես է կարելի ցանկալի մարդ լինել բոլորի համար:

    Սուրբգրային այս խոսքը կարդալուց հետո միթե ժամանակը չէ խորհել եւ հաշիվ տալ, թե ինչ է Աստված կամենում անել մեզ համար, ու նաեւ ինչ պետք է մենք անենք եւ ինչ չանենք: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որ իր համար մի բան անեն, բայց հարցը հետեւյալն է` արդյոք մենք ցանկանում ենք ինչ-որ լավ բան անել ուրիշի համար:

    Մի անգամ տեսա մեկին, ով բողոքում էր, որ քաղաքը աղտոտ է, բայց քիչ անց նկատեցի, թե ինչպես է այդ մարդը ծխախոտի մնացուկը գցում փողոցում: Գիտեք` նա ցանկանում է, որ իր համար շատերը մաքրեն փողոցը, բայց ինքը չի կամենում փողոցը մաքուր պահել ուրիշների համար: Այսպիսով, սիրելիներս, եթե ցանկանում ենք ընդունված եւ ցանկալի մարդ լինել հասարակության, մեր հարազատների եւ ընկերների համար, ուրեմն եկեք անենք այն, ինչը կցանկանայինք, որ մեզ համար անեին: Եթե բամբասում կամ քննադատում ես մեկին, մտածիր` արդյոք կուզենայիր, որ քեզ բամբասեին կամ քննադատեին:

    Եղեք օրհնված, ապրեք այնպես, ինչպես Քրիստոսը պատվիրեց մեզ:
    Վերջին խմբագրող՝ LImo: 22.07.2010, 15:55:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    wem (24.07.2010), Արծիվ (23.07.2010)

  10. #711
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող ով ուզում է մնա իր գիտական փաստերով ապացուցված տեսակետներին, քանի որ մեծ ուժ է պետք հավատալու համար մի բանի, որ քո ուղեղի սահմաններից այն կողմ է:
    Մահվանից վախենալու, ներկայում ապրելու փոխարեն երկնային արքայության սպասելու, ու այլ հոգեբանական թուլությունների պատճառներով 2000 տարի առաջ ապրած հրեայի ամենակարողությանը հավատալը ուղեղի սահմաններից այն կողմ չի: Մարդիկ ավելի անհեթեթ բաների էլ են հավատում, ասենք որ էպիլեպտիկ բիզնեսմենը կարող է լինել Ալլահի մարգարե:
    Կանխատեսելով արյուծների կեր մարտիրոսների մասին հակափաստարկը` նրանք բոլորը ֆանատիկորեն հավատում էին, որ ինչքան ավելի տանջալի մահվան առժանանան, էդքան հետո ավելի լավա լինելու դրախտում: Մոտավորապես ներկայիս իսլամիստ տերրորիստների նման:

    Բայց համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ դեն կնետեք ձեր դավանած տեսակետները, որոնք ոչնչով ձեզ չեն օգնի, Ու դուք մի օր կդիմեք Աստծուն
    Բարեբախտաբար չի գա: Ես իմ արժանապատվությունը չեմ վիրավորի պաշտելով աստծո, որը ինձ /փոխաբերական իմաստով/ համեմատումա ոչխարի հետ, ու իրանից ողորմություն խնդրելով:
    Իմ դավանած փիլիսոփայական աշխարհայացքը, նույնիսկ եթե չհաշվենք, որ հույս չի դնում 2000 տարի առաջ մեռած հրեայի վրա, վաղուց արդեն ապացուցել է իր էֆֆեկտիվությունը թե մարմնական, թե հոգևոր բոլոր պահանջներիս բավարարման համար միջոցներ տալու հարցում: Ուղղակի ես չափից դուրս եմ այն գնահատում, որ սկսեմ այն հնացած, փչացած ապրանքի նման աջուձախ գովազդել ու պրոպագանդել, ու մնացած բոլորին համարել գոռոզ ու սանձարձակ, ինչպես անում են քրիստոնյաները մ.թ. 30 թվից ի վեր
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 22.07.2010, 16:10:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (22.07.2010), Skeptic (22.07.2010), Ֆրեյա (22.07.2010)

  12. #712
    Սկսնակ անդամ LImo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2010
    Գրառումներ
    32
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որովհետեւ ով որ ունի` նրան կտրվի եւ կավելանա. եւ ով որ չունի, ունեցածն էլ կառնվի նրանից»

    Մատթեոս 13.12



    Շատերը կարդալով այս խոսքը` մտածում են, որ Հիսուս Քրիստոսը խոսում է նյութական ունեցվածքի, ֆինանսների մասին, սակայն, իմ կարծիքով, այստեղ խոսքը օծության, իմաստության մասին է: Եթե Տիրոջ օծության, իմաստության հանդեպ ձգտում ունենք, մեր օծությունն ու իմաստությունը օր օրի կավելանա, իսկ եթե ձգտում չունենք, ապրում ենք մեղավոր կյանքով, մեր ունեցած օծությունն ու իմաստություն էլ կվերցվի մեզանից եւ կմնանք դատարկ:

    Միգուցե օրեր կամ ամիսներ առաջ քեզ ծափահարում էին քո օծության եւ իմաստության համար, բայց այսօր դու ոչինչ չես կարողանում տալ մարդկանց, որովհետեւ քեզանից վերցվել է քո ունեցածը:

    Եկեք ավելացնենք Տիրոջ տված օծությունն ու իմաստությունը, ոչ թե կորցնենք աշխարհում: Հիշե'ք «անառակ որդու» պատմությունը: Հայրը նրան տվեց իր բաժին ժառանգությունը, բայց նա վատնեց ու այլեւս ոչինչ չունեցավ, մինչեւ որ նորից վերադարձավ հոր մոտ:

    Ով էլ որ լինես, հավատացյալ, թե անհավատ, եթե զգում ես, որ կորցրել ես, ուրեմն հեռացել ես Տիրոջից: Դարձի'ր Աստծուն, եւ Նա քեզ կտա իմաստություն, օծություն, եւ դու օրհնություն կլինես շատերի համար:

    ---------- Ավելացվել է՝ 17:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:01 ----------

    «Երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիներ կկոչվեն»:

    Մատթեոս 5.9



    Տերը մեզ կանչում է դեպի խաղաղությունն ու արդարությունը: Նա ասում է, որ խաղաղություն անողները Աստծո որդիներ կկոչվեն: Մենք հաճախ մեզ կոչում ենք Աստծո զավակներ, բայց կա ժամանակ, երբ երկինքն է վկայում դրա մասին: Հիշո՞ւմ եք, երբ Քրիստոսը մկրտվեց, երկինքը բացվեց եւ մի ձայն լսվեց, որ ասում էր.«Սա է Իմ սիրելի որդին, որին Ես հավանեցի»: Հրաշալի է, երբ Տերն է քեզ կոչում որպես Իր զավակ:

    Եթե իրականում ուզում ես խաղաղարար լինես, «զենքերդ» վա'յր դիր ձեռքիցդ, մի' վիճիր քո ընտանիքի անդամների, ընկերների, ի վերջո այս աշխարհի հետ: Տիրոջ խաղաղությունը բեր մարդկանց: Այդ ժամանակ երկինքը կբացվի քեզ համար եւ մի ձայն կլսես, որ քեզ կասի. «Սա է Իմ սիրելի որդին, որին Ես հավանեցի»:

    Աստված տա, որ դա իրականում կատարվի քո կյանքում:

    ---------- Ավելացվել է՝ 17:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:03 ----------

    «Եվ Նա նավը մտնելով անցավ այն կողը եւ եկավ Իր քաղաքը: Եվ ահա մի անդամալույծ բերին Նրա մոտ` մահճի մեջ դրած. եւ Հիսուսը նրանց հավատքը տեսնելով` անդամալույծին ասաց. Քաջացիր, որդյակ, քո մեղքերը ներված են քեզ»:

    Մատթեոս 9.1, 2

    Հիսուս Քրիստոսը հրաշք արեց, եւ անդամալույծը մահճից վեր կացավ: Այս պատմության մեջ իմ ուշադրությունը գրավեց մի կարեւոր հանգամանք. անդամալույծի կողքին կային մարդիկ, ովքեր նրան բերեցին Հիսուսի մոտ: Նրանց անունները չի նշվում, բայց համոզված եմ, որ նրանք իրենց վարձքը չեն կորցնի Երկնքում:

    Այսօր մեր շուրջն այնքա¯ն մարդիկ կան, ովքեր եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես անդամալույծ վիճակում են: Նրանք չեն կարողանում իրենց տեղը գտնել այս աշխարհում եւ կարիք ունեն, որ ինչ-որ մեկն իրենց առաջնորդի Հիսուսի մոտ: Սակայն հաճախ մենք չենք ցանկանում խոսել նրանց հետ եւ օգնել նրանց: Սիրելինե'ր, Աստված տա, որ մենք լինենք այն մարդիկ, ովքեր իրենց հարազատներին եւ ընկերներին կառաջնորդեն Աստծո մոտ:

    ---------- Ավելացվել է՝ 17:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:03 ----------

    Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ:

    Եզեիել 36.26



    Եզեկիել 36-րդ գլուխը շատ կարեւոր է, քանի որ ամբողջությամբ մարգարեություն է վերջին օրերի մասին: Աստվածաշնչիս մեջ մատիտով ընդգծել եմ այս գլխի համարյա բոլոր խոսքերը: 26-րդ խոսքը հզոր ձեւով խոսում է վերջին օրերի եկեղեցու մասին: Այստեղ գրված է, որ Աստված նոր հոգի պիտի դնի եւ այս խոսքն իրականացավ այն ժամանակ, երբ եկեղեցին մկրտվեց Սուրբ Հոգով եւ Սուրբ Հոգու զորությամբ: Սուրբ Հոգին հենց այդ խոստացված նոր հոգին է, որ եկել է մեր հոգին վերանորոգելու եւ վերականգնելու, եթե դու, իհարկե, հետեւում ես Քրիստոսին եւ մկրտված ես Սուրբ Հոգով:



    Եվ նույնպես գրված է, որ ձեզանից կվերցնեմ քարե սիրտը եւ մարմնեղեն սիրտ կտամ: Իրականում այս աշխարհի մարդիկ ունեն քարե սրտեր: Նրանք սրտացավ չեն մարդկանց նկատմամբ, նրանց չի հուզում, երբ ինչ-որ մեկն աղքատանում, հիվանդանում կամ մահանում է: Նրանց պատասխանը մեկն է՝ դա նրանց հոգսն է: Այսօր մարդիկ կարող են առանց սրտացավության դիտել Աֆրիկայի կամ ուրիշների աղքատության մասին պատմող կադրեր, առանց սրտացավության դիտել, թե ինչպես են մարդիկ մահանում: Դա կոչվում է քարե սրտեր: Եւ Աստված Սուրբ Հոգու ձեռքով առաջին հերթին վերցնում է քարե սրտերը եւ մարմնեղեն սիրտ տալիս, այսինքն՝ սրտի բժշկություն:



    Սիրելիներս, եթե Սուրբ Հոգով մկրտված ես եւ քո հոգը չի, թե ինչ է կատարվում քո շրջապատում, ինչպես են մարդիկ կործանվում, ուրեմն դեռ սիրտդ քարից է: Խնդրիր Տիրոջը, որպեսզի վերցնի քո քարեղեն սիրտը եւ մարմնեղեն սիրտ տա, որպեսզի լցված լինես Տիրոջ սիրով եւ զորությամբ:



    Աստված օրհնի ձեզ, Աստծո զորությունը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն: Ամեն:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inana (22.07.2010), wem (24.07.2010)

  14. #713
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LImo-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետեւ ով որ ունի` նրան կտրվի եւ կավելանա. եւ ով որ չունի, ունեցածն էլ կառնվի նրանից»

    Մատթեոս 13.12



    Շատերը կարդալով այս խոսքը` մտածում են, որ Հիսուս Քրիստոսը խոսում է նյութական ունեցվածքի, ֆինանսների մասին, սակայն, իմ կարծիքով, այստեղ խոսքը օծության, իմաստության մասին է: Եթե Տիրոջ օծության, իմաստության հանդեպ ձգտում ունենք, մեր օծությունն ու իմաստությունը օր օրի կավելանա, իսկ եթե ձգտում չունենք, ապրում ենք մեղավոր կյանքով, մեր ունեցած օծությունն ու իմաստություն էլ կվերցվի մեզանից եւ կմնանք դատարկ:
    Լիմո ջան, ինչ մեղքերի մասին ա խոսքը՞ Եթե իրան չհավատալը մեղք ա, գնա էս քարոզդ մեր մաֆիոզ հանցագործ մարդասպան արյունարբու քաղաքական գործիչներին պատմի... Թե չէ եկել միամիտ անմեղ մարդկանց համար սուտ մեղքեր եք հնարում, մեղավորության կոմպլեկս եք ներշնչում ու ուզում եք որ մաքրվենք՞ Ինչից մաքրվենք, մենք մեղք չունենք։

    Լիմո, եթե մարդ չի հավատում, նա այդ համակարգից դուրս ա, իրա վրա չի ազդում վախը Մենակ նրանք են վախենում, ովքեր հավատում եմ։

    Համ էլ՝ թեմայից շեղվում ես։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 22.07.2010, 16:09:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.07.2010), kyahi (22.07.2010), Leo Negri (22.07.2010), Skeptic (22.07.2010), Tig (22.07.2010)

  16. #714
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ՝ թեմայից շեղվում ես։
    + ծայրից ծայր copy-paste ա` առանց հղումներ անելու:
    Մեկ ա, իրանց չես կարա համոզես, Ֆրեյա ջան, իրանց մոտ էս վիճակն ա.


  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.07.2010), kyahi (22.07.2010), VisTolog (22.07.2010), Ռուֆուս (22.07.2010), Ֆրեյա (22.07.2010)

  18. #715
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.06.2009
    Տարիք
    49
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր ուրեմն մենակ դժոխք կա… միչև էսօր բոլոր մեռածները գերեզման են գնացել
    Տրամաբանորեն, մեռածները բացի գերեզմանից էլ ու՞ր կարող են գնալ:

  19. #716
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    34
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում վրեժ62-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամաբանորեն, մեռածները բացի գերեզմանից էլ ու՞ր կարող են գնալ:
    դրախտ կամ դժոխք

  20. #717
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    + ծայրից ծայր copy-paste ա` առանց հղումներ անելու:
    Մեկ ա, իրանց չես կարա համոզես, Ֆրեյա ջան, իրանց մոտ էս վիճակն ա.

    էտ վիճակնա, բայց բերանը շարունակումա քարոզել

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (23.07.2010), VisTolog (22.07.2010)

  22. #718
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    LImo ջան, կասե՞ս մահանալուց հետո մարդու հոգին ի՞նչա լինում, մինչև ահեղ դատաստանի օրը:


  23. #719
    Լիարժեք անդամ luys747-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստված ընտրել էր հրեաներին, սակայն նրանք չօգտվեցին դրանից: Նրանք նախընտրեցին հրաժարվել Հիսուսից:Այժմ մեծ ողորմություն է ձեր համար, որ Քրիստոնյա երկրում եք ծնված, հատկապես Հայաստանում(ես հավատում եմ, որ հայերը Քրիստոսին բոլորից շատ սիրող մարդիկ են): Կառաջարկեի շնորհակալ լինել Աստծուց, այլ ոչ թե փիլիսոփայել:

  24. #720
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.06.2010
    Գրառումներ
    219
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում luys747-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոնյա երկրում եք ծնված, հատկապես Հայաստանում(ես հավատում եմ, որ հայերը Քրիստոսին բոլորից շատ սիրող մարդիկ են): Կառաջարկեի շնորհակալ լինել Աստծուց, այլ ոչ թե փիլիսոփայել:
    Էս ինչա կատարվում սխալվում էս, որ շատ են սիրում հայաստանում: Անձամպ ես ոչ հավատում եմ նման բաների, ու ոչ էլ սիրում:

Էջ 48 49-ից ԱռաջինԱռաջին ... 38444546474849 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  2. Հիսուս Նազարեթցի Eli, Eli, lema sa bacht hani
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 04.11.2009, 01:33
  3. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  4. Հիսուս
    Հեղինակ՝ Adam, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.01.2008, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •