Ինձ ուղղակի մի հարց ա հետաքրքրում, էստեղ մարդ կա՞ որի ընտանեկան բյուջեն կախված ա "ACP" ընկերության աշխատանքից (որը հենց զբաղվում ա Թեղուտի հանքերի շահագործմամբ ու հենց դրանով ավելի քան 1500 աշխատատեղ ունի միջին 80 000 աշխատավարձով): Հենց ինքներդ պատրաստ լինեք ձեր իսկ քաղաքից հեռանալ շրջակա բնությունը պահելու համար ու աշխատանք գտնելու օտար երկրում էդ ժամանակ էլ նմանատիպ թեմաներ կբացեք: Ի միջի այլոց, ACP ընկերությունը կտրված ծառերի փոխարեն ծառատունկ ա իրականացրել: Մի ամբողջ քաղաք ա սնվում պղնձամոլիբդենական այդ հսկայից: Չի կարելի խոսել լուսնից սեփական տանը նստած...
Էջանիշներ