Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որեմս ապեր, իսկականից մտածելու տեղ պետք ա ոչ թե դու ունենաս, այլ ՀԱԿ-ը, մեկ էլ Լևոնը, եթե իրոք ՀԱԿ հռչակագրում իրենց գրած նպատակները անկեղծ են գրել: Բայց հիմա տպավորություն կա, որ պռոստը պահի տակ տուֆտել են, ու հիմա սութի մութի ատմազկեքով ուզում են տակից դուրս գան: Իսկ շնորհակալություն հայտնողները ոչ թե կոնկրետ իմ հետ են համակարծիք, այլ կոնկրետ Լևոնի ու ՀԱԿ-ի հետ համաձայն չեն: Ուղակի էս պահին համընկնում են մեր մոտեցումները:
Հայերեն տարբերակը ուզու՞մ ես: Ես ասում եմ մուշեղ, դու հասկանում ես տաշեղ:
Բա, ես էլ գիտեմ գրածիդ եմ պատասխանել: Լավ, ուրեմն ոչ միայն Լևոնի ելույթները չեմ հասկանում, այլ նաև քո գրածները: Մի տեղ էս թեմայում գրել էի, որ թույլ մտավոր ունակություններ ունեմ, ու խնդրել էի եղբայրաբար օգնել, էն էլ անտեսեցիր:Այ տենց եք անում դուք՝ ՀԱԿ անդամներդ, որ ձեր դուռը մարդ չի ուզում գա:
Էդ նույն բանը ես էի գրել էլի: Ասում եմ աչքիս մտածելու բան ունեմ, թե չէ չեմ հասկանում ձեզ, ասում ես թող ՀԱԿ-ը մտածի... ՀԱԿ-ը որ մտածեց, ես Ձեզ հասկանալու՞ եմ
հ.գ. Ինչպես նախկինում եմ ասել, հիմա էլ ասեմ, ՀԱԿ-ը մտածելու շատ բան ունի: Լևոնի ելույթից էլ, ի դեպ, շատ դժգոհ եմ, քանի որ համարում եմ խիստ ժամանակավրեպ, համարում եմ թիրախ իրա վրա վերցնել: Ապացույց սույն թեման:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա մոռացա ասեմ որ էս ելույթից հետո ավելի հարգեցի Լևոնին: Էտ մարդը միակ մարդն ա ամբողջ հանրապետությունում( ինձանից հետո), որ պարզ հայերոնով ասեց, ազգովի ռսի տակն ենք ու դա ոչ թե իրա ցանկություն ա այլ իրականությունը...Հիմա կարաք ևս 48 հազար էջ քննարկեք Հայաստանին կարա լինի Ղարաբաղը թե ոչ, մեկա արդյուքում Ղարաբաղը չի լինելու Հայասանինը, որովհետև Հայաստանը պիտի լինի որ Ղարաբաղը միանա Հայաստանին...
Արտ դու ինչ ես կարծում Կարապետ Ռուբինյանը էն ֆիգուռն ա որ Լևոնը անձամբ անհանգստանա որ ինքը չանցնի վտանգի տակ դնելով ամբողջ ՀԱԿ-ի հեղինակությունը? Իմաստը տեսնում ես?
Կարապետ Ռուբինյանին ես ճանաչում եմ որպես ազնիվ մարդ, էդ նշանակում ա, որ եթե ինքը սենց նամակ ա գրել, ուրեմն ինքը սենց էլ մտածում ա: Սա անկախ նրանից, թե իրականում ինչ ա կատարվում:
Ռուբինյանի նամակում մտահոգիչ շատ բաներ կան ու կան նաև ճիշտ շեշտադրումներ:
Բայց թե կոնկրետ ինչ ա եղել, ես դժվարանում եմ ասել: Որ ՀՀՇ-ում խառը վիճակ ա, էդ ապացուցվում ա նաև Արամ Մանուկյանի ընտրությամբ, ով էն մարդն ա կամ մարդկանցից, որ բոլոր թևերին կարող ա հաշտեցնի: Ես կարծում եմ, որ խառը վիճակ ստեղծել փորձել ա իշխանությունը, մարդիկ ա ներդրել, որոնք փորձել կամ կարողացել են օգտվել նաև մի քանի ազնիվ մարդկանց, այդ թվում Ռուբինյանի՝ ակտիվ գործողությունների դիմելու ցանկությունից: Ու կարծում եմ, որ էդպիսի խնդիր դրվել ա, որ փորձեն «խառնակիչներին» (չակերտավոր, որտև Կարապետին որպես խառնակիչ ես չեմ կարող պատկերացնել) հեռու պահեն վարչությունից: Կեղծվելը, չգիտեմ, չեմ կարծում: Եթե մի խումբ մարդիկ որոշել են, պայմանավորվել են իրան չընտրել, դա կեղծել չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, բայց ՀՀՇ-ն էն կառույցը չի, որ իշխանություններին անհանգստացնի, հետևաբար ինչի պետք ա խառնվեին? Խնդիրներն ըստ իս ավելի շատ ներքին են: Իսկ որ "պապին" ասումա թե ում ընտրեն, կեղծելուց 10-ա պակաս![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մինիստր ջան, ՀՀՇ-ն հենց էն կառույցն ա, որ վախեցնում ա իշխանություններին: Մի՛ մոռացիր ՀՀՇ-ի դեմ ուղղված ողջ հակաքարոզչությունը, մի մոռացիր, որ մարտի 1-ից հետո համարյա ողջ վարչություն ձերբակալված էր կամ էլ ընդհատակում, մի՛ մոռացիր, որ ՀԱԿ-ի դեմքերի մի զգալի հատվածը հենց ՀՀՇ-ից են: Ու վերջապես իշխանությունը մենակ ՀՀՇ-ում չի, որ փորձում ա պառակտում մտցնել:
հ.գ. Իսկ պապիի ասելը խիստ կասկածելի է: Այսինքն կարող ա իրա կարծիքը լինի, բայց պարտադրանքի տեսքով, պահանջի տեսքով, էդ լոկ խոսակցություն ա, որն իհարկե որպես բանական մարդ չեմ բացառում, բայց դե...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարծում եմ մինչև էտ պայքար ա գնացել ակտիվ ու պասիվ քաղաքականություն վարելու ու ՀԱԿ-ից դուրս գալու հետ կապված, Կարապետ Ռուբինյանը անկեղծ արտահայտել ա իր դիրքորոշումը, որի համար էլ պատժվել ա, ակնարկ կար էլ տենց իրա նամակում, անկախ ամեն ինչից ցավալի ա էս ամենը:
Այ հիմա պարզ երևում է, որ ընդիմությունը լրիվ միացյալ է գործում սերժանտական ռեժիմի հետ: Ես զարմանում եմ, մի մարդ որը կեղծեց ընտրությունները , եթե չեմ սխալվում 1996 թվականին, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ ինքը իրան ևս մեկ անգամ առաջադրել,զարկ տվեց երկրում միացյալ կաշառակերությանը, եկեք հիշենք այն ժամանակվա դեմքերից մեկին Վանոյին օրինակ, երկիրը հասցրեց տոտալիտարին մոտ վիճակում, իշխանության բերեց իր իսկ մարդուն այսիքն քոչին, հետո էլ տեսավ, որ չի կարողանում օգտվի ընդհանուր կոռուպցիայի ամանից, ստեղծեց մի անկապ ընդդիմություն , որի միակ նպատակը երազած փողերը պահպանելն ու աճեցնելն է, այլ ոչ թե մեր երկրի ճակատագիրը: Եվ բացի այդ ընդդիմություն անվան տակ սկսեց խաղալ սերժի դուդուկի տակ չի կարողանա ունենալ մեր ժողովրդի աջակցությունը: Իրեն հարգող գործիչը ընդհանրապես կթողեր կգնար Հայստանից, թե չէ եկելա մթոմ արդարության համարա պայքարում: Հիմա կասեք ինչքանով եմ վստահ, դե վստահ լինելու բան չկա պարզ երևումա էլի, որ ֆարսա ներկայացումա: Չեմ հասկանում էս մեր ժողովրդին իրանց հասկանալով լրիվ դեբիլի տեղ են դրել?Արտահայտություն կա շատ լավ նույն գետը երկու անգամ չեն անցնում, իսկ պարոն առաջին նախագահը այն ֆիգուրան չէ, որին կարելի է վստահել, քանի որ նա լրիվ ցույց է տվել իր էությունը:
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ